Մակար Բարխուդարյան. ԱՐՑԱԽ.1


ԱՐՑԱԽ

ԵՐԿԱՍԻՐԵՑ

ՄԱԿԱՐ ԵՊՍ. ԲԱՐԽՈՒՏԱՐԵԱՆՑ


ԲԱԳՈՒ. ՏՊԱՐԱՆ «ԱՐՕՐ». 1895



ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԻԿ

Իբրև հոգևոր որդի Ձերդ Վեհփառութեան՝ պարտաւոր զգացի արտայայտել իմ ամենախորին երախտագիտութիւնը մի վայելուչ ընծայով։ Այս պատճառաւ երկար մտածեցի ընծայել իմ Հոգևոր Ծնողին այնպիսի մի նուէր, որ թէ՛ արժանաւոր լինի և թէ՛ մշտակայ։ Բայց որովհետև սիրում է Ձերդ Վեհափառութիւն հայրենի հնութիւնները և աստուածակոխ Ա երկիրը, ինչպես ակներև է Ձերդ Հայրութեան սրտաշարժ և հոգեշունչ բանահիւսութիւնից– «Հրաւիրակ երկրին Արարատայ» և «Հրաւիրակ երկրին Աւետեաց», վասն որոյ բարւոք համարեցի նուիրել Հոգեծին և Բազմերախտ Հորդ իմոյ՝ «Արցախ»-ը, որ պատկերացնում է Մեծն-Հայաստանի 15 նահանգներից մէկի հայկական աւերակների և հնութեանց փոշիները և Յիսուս Քրիստոսի ձեռագիր աւետարանների յիշատակարանների փշրանքները։

Յուսալով արժանանալ ընդունելութեան և Հայրական օրհնութեան մնամ նուաստ որդի Ձեր հոգևոր             Մ. եպիսկոպոս Բարխուտարեանց



ՅԱՌԱՋԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Այնքան անհոգ ու անտարբեր ենք, որ չգիտենք թէ ինչ հնութիւններ կան մեր հայրենիքում՝ մեր նախնիքներից մեզ աւանդ մնացած. չգիտենք թէ պատմական փշրանաց ինչ յիշատակարաններ կան թաքնուած մեզ շրջապատող լեռների, ձորերի եւ դաշտերի մէջ. չգիտենք թէ ազգային անցեալ պատմութեան մութ կէտերը լուսաբանող ինչ արձանագրութիւններ կան աւերակ վանքերի եւ անապատների, մատուռների եւ եկեղեցիների, խաչարձանների եւ տապանաքարերի վերայ եւ մագաղաթեայ գրչագիրների յիշատակարաններում։ Մեր անտարբերութիւնից օգուտ են քաղում օտարներն։
Մէն մի հայրենի նահանգ հետազօտելն անկ է ընկերութեանց եւ հարուստ անձանց, որպէս զի կրողանան նիւթական ուժով՝ մասնագէտ, հմուտ անձանց եւ ականաւոր լուսանկարների ձեռնով ՛ի լոյս հանել նախնական ամեն մի հնութիւն եւ արձանագրութիւն իւրեանց իսկական ոճով եւ ձեւերով։ Սակայն տեսնելով որ ժամանակի անողոք ճիրաններն լափում եւ եղծում են մեր թանկագին հայրենիքի–Արցախի– ամենապատուական հնութիւնները եւ արձանագրութիւնները. տեսնելով որ տգէտ եւ թշնամի ձեռներ քանդում, աւերում եւ ոչնչացնում են հայրենի սրբազան աւանդները. տեսնելով որ ցեցերն կրծում եւ անհայտացնում են անգին ձեռագիրների յիշատակարաններում եղած պատմական մարգարիտները եւ խոնաւութիւնն ու անհոգութիւնն կլանում են պատմական ակունքները. վերջապէս տեսնելով որ ընկերութիւններն եւ հարուստներն ցարդ չձեռնարկեցին Արցախի հետազօտութեան գործին, վասն որոյ պարտք համարեցի սիրով կրել ամեն նեղութիւն, աղքատօրէն հետազօտել, գէթ ազատել մնացեալ յիշատակարանները աւերիչ ձեռքերից, ցեցերից եւ խոնաւութիւնից եւ ժամանակի ճիրաներից եւ գոնէ կազմել մի ուղեցոյց՝ ապագայ հմուտ մասնագէտների համար։ Զօր օրինակ մեղուն ծաղկից ծաղիկ ոստոստալով հաւաքում է ծաղկանց ընտիր հիւթերը եւ կազմում պատուական մեղր. նոյնպես շրջելով գաւառից գաւառ, գիւղից գիւղ, աւերակից աւերակ եւ սարից դաշտ՝ կազմեցի «Արցախ-ը»։
Գործիս մէջ յականէ յանուանէ նշանակեցի Արցախեան նահանգի նախկին եւ փոփոխեալ սահմանագլուխները եւ սոցա մէջ գտնուած լեռները եւ լեռնակները, դաշտերը եւ դաշտակները, գետերը եւ գետակները, մեծ-աղբիւրները եւ լճակները, նաւթահանքը եւ հանքային ջուրերը, ոսկու եւ արծաթի, պղնձի եւ շիպի, երկաթի եւ պողպատի, երկանաքարի եւ շինութեանց քարերի հանքերը, քարայրերը եւ վիմափորները, անտառները եւ մացառները, պտղատու եւ անպտուղ ծառերի եւ թփերի տեսակների անունները։ Երկասիրութեանս մէջ զետեղեցի ինքնաբոյս եւ ցանուած ծանօթ բանջարեղինաց եւ կանաչեղինաց, ծաղիկների եւ խոտերի, ընտանի անասնաց եւ գրաստուց, սուրբ եւ անսուրբ կենդանեաց եւ գազանաց, բնիկ եւ երթեւեկ հաւքերի, սողունների եւ զեռունների, օձերի եւ միջատների, ճանճերի եւ մժղուկների եւ միագամայն տեղական բերքերի տեսակների անունները (տեղ տեղ տեղական բարբառով)։
Ըստ չափու ձեռնհասութեանս որոշակի նշանակեցի Ուտիական եւ Արցախական բոլոր գաւառների սահմանները 1) բացի մի քանի գաւառների միջնասահման գծերից, զորս անհնարին եղաւ ճշտիւ որոշել, վասն զի չկային միջնագիծ սահմանները որոշող բնական նշաններ, ինչպէս են գետեր, ձորեր, լեռներ, եւայլն։
–––––––––––––––––––––
1) Գաւառների սահմանագծերը որոշելու համար՝ հնարաւոր զգուշութեամբ հետևած եմ պատմութանց, վանքերի արձանագրութեանց, մի քանի ձեռագիր աւետարանների յիշատակարաններին, Աղուանից կաթուղիկոսներին տուած շահական հրովարտակների, Էջմիածնի և Աղուանից կաթուղիկոսների կոնդակներին մատնանիշ արած սահմանագծերին և բազմադարեան յարատևած աւանդութեանց կանօնի զօրութիւն ստացած տրամադրութեանց։


Իսկ մնացեալ բոլոր գաւառների չորս սահմանագլուխները որոշելուց յետոյ՝ կարգաւ նշանակեցի նոյն չորս սահմանների միջեւ գտնուծ շէն, կիսաւեր եւ աւերակ քաղաքների եւ գիւղերի, վանքերի եւ անապատների, մատուռների եւ բեմերի, բերդերի եւ դղեակների տեղը, դիրքը, անունները, բնակչաց ծխաթիւը, արականաց եւ իգականաց որքանութիւնը, քահանայից եւ եկեղեցեաց քանակութիւնը, միամեայ ծնելոց, պսակելոց եւ ննջեցելոց թիւերը, վարլահողերի եւ պտղաբերութեանց աստիճանները, օդի, կլիմայի եւ ջրի յատկութիւնները եւ ամենից երկար ապրողի տարեթիւը։
Համառօտ ծանօթութիւնները գրեցի մէն մի երեսի ստորոտում, իսկ ընդարձակները՝ գրքիս վերջում, ուր առանձին առանձին զետեղուած են նաեւ բոլոր յատուկ անուանց, շէն եւ աւերակ քաղաքների, գիւղաքաղաքների, գիւղերի, վանքերի եւ բերդերի ցանկերն եւս։ Այս ամենը յայտնելուց յետոյ՝ յայտնւմ եմ նաեւ.
Ա. Հետազոտութեանց ժամանակ ո՛չ կռատանց հետք գտայ եւ ո՛չ մեհեանների, ոչ Արցախական եւ ո՛չ Ուտիական նահանգներում։ Միայն գտայ որ կռապաշտ դարերի ընթացքում ամփոփուած են ննջեցեալներն չորս ձեւով.
Նախ՝ ահագին, խեցեղէն կարասներում։
Երկրորդ՝ երեք ահագին քարերի տակ՝ կռնկի վերայ երկարցրած։
Երրորդ՝ մեծ մեծ քարերի տակ նստեցրած դիրքով։
Չորրորդ՝ աւազանանման վիմափոր տապաններում, որք ունին եւ կափարիչ քարեր։ Իւրաանչիւր ամփոփեալ, թէ՛ արական եւ թէ՛ իգական, իւր հետ ունի գերեզմանում իւր զէնքերը եւ զարդերը։ Բացի իգականաց ցարդերից լինում են խեցեղէն պուլիկներով լի ուլունքներ։
Բ. Մի մղոնը գործ ածած եմ՝ 7 վերստի տեղ, այլապէս 7 վերստն հաւասար է մի մղոնի։
Գ. Չափելու համար գործ ածած եմ մետր չափը, որովհետեւ գրեթէ ընդհանրացած է չափս ամենուրեք։
Դ. Անխտիր չափած չեմ բոլոր վանքերի, եկեղեցիների եւ բերդերի երկարութիւնները եւ լայնութիւնները, այլ միայն չափած եմ հարկ համարածներս։
Ե. Գործ ածեցի ժողովրդական ս ե ռ բառը, որ կարճ, գեղեցիկ եւ իսկական իմաստը յայտնող է եւ որ նշանակում է լեռների եւ լեռնակների թրաձեւ երկարած գագաթնագիծը։ Ըստ մեր կարծեաց սեռ արմատիս հետ բարդուած է շարականի սեռակնաձեւ սեռ-ակն-ձեւ բառն. այսպէս է եւ ճախարակի իլկի լիսեռն, լի-սեռն բառն։
Զ. Առանց ձանձրանալու ընդօրինակեցի բոլոր գրչագիրների յիշատակարաններից (արժան համարուած) հատուածներ եւ պատմական հետաքրքիր կտորներ եւ վանքերի, եկեղեցիների, անապատների, մատուռների, ապարանների, խաչարձանների, մասունքների, եւ մահարձանների արձանագրութիւնները, մանաւանդ պատմականները։
Է. Արցախեան ջրերից գետ անուանեցի միայն Թարթառը, Հակարին եւ Աղստեւը, իսկ գետակ եւ վտակ մնացեալ ջուրերը, քանզի ամբողջ ամառ եղանակներում չեն հասնում Կուր գետին։
Ը. Համարեա՛ թէ շատ լեռների, լեռնակների, բլուրների եւ բլրակների եւ սեռերի վերայ արձանացած են վաղեմի, քարեայ, անպաճուճ եւ անարձանագիր խաչեր։ Այս անխօս խաչարձանների մասին աւանդութիւնն ասում է. Մի մասն տնկուած է Ս. Գրիգոր Լուսաւորչի հրամանաւ, մի մասն Ս. Գրիգորիսի եւ միւսն՝ Ս. Մեսրոպի։
Թ. Հնարաւոր եղածին չափ նշանակեցի ուսումնարանաց անունները, թիւը, աշակերտաց որքանութիւնը եւ դրամական մտից եւ ելից քանակութիւնը։
Ժ. Արցախեան մէն մի գաւառ ունեցած է իւր սեպհական վանքը եւ իւր առանձին գաւառակալ առաջնորդը միաբաններով հանդերձ, որ նստելով իւր իսկ վանքում հովուած է նոյն գաւառի բանաւոր հօտը. օրինակ Դիզակ գաւառն իբրեւ եպիսկոպոսարան նախ ունեցած է Դիզափայտ վանքը, ապա Կաւաք, ապա Գտիչ եւ յետոյ Սպիտակ-Խաչ վանքը. Վարանդան՝ Ամարասը եւ Հիրհերի տաճարը եւ երբեմն Քոչիզի շինութիւնը. Խաչենն՝ Մեծ-արանց կամ Մեծ-իրանաց վանքը եւ Մայրաքաղաք, Ըռստակ գաւառն՝ Դատի վանքը, Ջրաբերդն՝ Ջրվշտկի կամ Եղիշ-առաքեալի վանքը, Մեծ-կողմանք կամ Կիւլստանն՝ նախ Մլզնաբերդ եւ յետոյ Թարգմանչաց վանքերը, Փառիսոսն՝ նախ Փառիսոսի, ապա Խորանաշատի եւ յետոյ Զարեքայ վանքերը, Քուստի կամ Քաւս գաւառն Շխմուրատայ եւ Վարագայ վանքերը, եւայլն, եւայլն։ Դեռ 1828-ին շէն եւ պայծառ եղած են վանքերս, ինչպէս վկայում են ականատեսներն։ 1764 թուին հետեւեալ վանքերում գահակալում էին Աղուանից հետեւեալ եպիսկոպոսներն
Մելիքսեթ արքեպիսկոպոս առաջնորդ Եղիշառաքեալի,
Ազարիա եպիսկոպոս ,, Հոռեկայ,
Զաքարիա եպիսկոպոս ,, Գանձակի,
Իսրայէլ արքեպիսկոպոս ,, Թարգմանչաց,
Օհաննէս ,, ,, Փառիսոսի վանից։
Բայց յայտնի է թէ Աղուանից կաթուղիկոսութեան մահից յետոյ, այս է 1828 թուականից յետոյ վանքերն հետզհետէ սկսած են զրկուիլ ու անզաւականալ միաբանական խմբերից եւ անխնամ մնալով քայքայուիլ մեծ մասանբ։ Լուսահոգի Բազդասար մետրապօլտի կենդանութեան ժամանակ շէն եւ պայծառ տեսած եմ Եղիշ-առաքեալը, Ինն մասը, Գանձասարը, Ս. Յակովբը, Պտկեսբերգը, Ամարասը, Գտիչը եւ Սպիտակ-Խաչը եւ Ղեւոնդեանց անապատը վանահայրերով, միաբաններով եւ ուսումնարաններով։
Զոր օրինակ քաղաքական բուռն հոսանքներից ստիպեալ տեղից տեղ փոխադրուած է յաճախակի հայոց ընդհանրական վեհարանն, նոյնպէս ստէպ ստէպ տեղից տեղ փոխադրուած է եւ Աղուանից կաթուղիկոսարանն, որ հաստատուած է
Ա. Դարբանդ կամ Զողա.
Բ. Գիս (ըստ աւանդութեան).
Գ. Պարտաւ
Դ. Կթղըկոսարան (Դոնի շինի հանդէպ).
Ե. Եղիշ-առաքեալ կամ Ջրվշտիկ
Զ. Գանձակ,
Է. Քարահերձ.
Ը. Խամշի վանք,
Թ. Հաղբատ.
Ժ. Գանձասար
ԺԱ. Ջալէթ
ԺԲ. Վերստին Գանձասար, ուր եւ վախճանուած է կաթուղիկոսութիւնն Աղուանից եւ թաղուած վերջին Սարգիս կաթուղիկոս Ջալալեանցի գերեզմանում։ Աղուանից կաթուղիկոսների մասին գրելու եմ «Աղուանից պատմութեան» մէջ եւ ոչ այստեղ։
ԺԱ. Որովհետեւ արդէն գրած եմ «Աղ. երկ. եւ Դրացիք» գրքում, վասն որոյ ավելորդ համարեցի գրել Արցախի կրօնական եւ քաղաքական կենաց մասին եւ գիւղական հիւանդութիւնների եւ բժշկութիւնների  եւ կերակուրների մասին, որք գրեթէ նոյն են ամենայն մասամբ, միայն Արցախն չունի խ ն կ ա լ կերակուրը։
ԺԲ. Հող. գրեթէ առհասարակ ջրարբի, բազմարդիւն (այժմ բացի Մուղանի դաշտից) եւ գաճային են ամբողջ դաշտային գաւառների հողերն, որովք վարձատրուում են երկրագործներն եւ հովիւներն եւ անասնապահներն առատագոյն ցորենով, գարիով, բոժոժով, բամբակով եւ ամենատեսակ ազնիւ պտուղներով, եւ ազնիւ ոչխարով, տաւարով, գոմէշով, ձիով եւ ուղտով։ Միջակ արդիւնաւէտ եւ անջրդի են Դիզակի եւ Վարանդայի եւ Բերդաձորի հողերն, նուազ արդիւնաբեր՝ Խաչենի, Հարճլանքի, Վակունիսի, Ծարի, Ըռստակի, Ջրաբերդի, Կիւլստանի, Գարդմանի, Փառիսոսի, Քաւսի եւ Զաւէի վերնամասի հողերն։
ԺԴ. Ջուր. Համարեա՛ թէ ընդհանրապէս առատ, ամենապատուական եւ վճիտ են Արցախի բոլոր գաւառների ջուրերն եւ միանգամայն ականաբուխ. իսկ դաշտայինն (Ուտիական նահանգինն) առհասարակ գետերի, գետակների, առուների եւ առուակների եւ ուրեք ուրեք ջրհորի ջուրեր են, որք լինում են յաճախակի պղտոր եւ անախորժ, սակայն ոչ վատառողջ։
ԺԴ. Որթ. Բացի Գանձակի որթից, որ ջրարբի է, սակայն հեծած չէ ծառի վերայ, դաշտային բոլոր որթերն (այգիներն) ամբողջապէս ջրարբի են եւ բարձրացած ծառերի վերայ. Արցախեան գաւառներինն ընդհանրապէս անջրդի են, որոց մատերը (ծայրերը) ամեն գարնան յապաւում են եւ կապոտում մարդաչափ բարձրութեամբ ցցած սարու (ձողերի) վերայ, ինչպէս եւ Գանձակինն։
ԺԵ. Հագուստ. Թէ՝ արականաց եւ թէ՝ իգականաց զգեստներն ունին իւրեանց յատուկ ձեւը, զորս տեսած կը լինի ամէն ոք, քանզի համարեա՛ թէ ամէն ուրեք գտնուում են արցախեցիներ։ Սակայն հարկ է յայտնել թէ մի քանի տարիներից վեր մուտ գործած են յԱրցախ Թիֆլիսի եւ Եւրոպայի սեպհական արականաց եւ իգականաց զգեստների ձեւերն։
ԺԶ. Բնակարան. Գաւառներում տակաւին ամենամեծ մասամբ գետնափոր են բնակարաններն եւ անշուք. բայց նոր ՛ի նորոյ սկսած են շինել եւ երկյարկանի գեղեցիկ բնակարաններ։ Ամենամեծ մասամբ գեղեցկաշէն են քաղաքների բնակարաններն։
ԺԷ. Վանքեր, մատուռներ եւ բեմեր. Կարծում եմ թէ ոչ մի նահանգ այնպէս հարուստ չէ այսպիսի սրբավայրերով ու ուխտատեղիներով, ինչպէս Արցախեան նահանգն. բայց եւ այնպէս ոչ մի նահանգի վանքեր, անապատներ եւ ուխտատեղիներ այնպէս բոլորովին զըրկուած չեն իւրեանց բարոյական եւ նիւթական փառքերից, ինչպէս Արցախեան վանքերն եւ սրբավայրերն։
ԺԸ. Ցրուած եւ գերուած հայեր. բոլորովին զարմանում եւ սրտաճմլիկ դրութեան մէջ է ընկնում հետազօտող հայն, երբ տեսնում է միլիօնաւոր հայ բնակիչներով հարուստ Արցախն իսպառ դատարկուած։ Այո՛, դատարկուած են իւրեանց հայ եւ հայադաւան բնակիչնեից Պիան, Մուղան, Վարդանակերտ, Արանռոտ, Տրի, Ռոցպատեան, Աղուէ, Տուչքատակ, Ուտի-առանձնակ, Շիկաշէն, Կողթ, Բերդաձոր, Հարճլանք, Վակունիս, Ծար եւ Ըռստակ գաւառներն. իսկ կիսով չափ կամ ամենամեծ մասամբ դատարկուած են Գարդման, Փառիսոս, Քաւս կամ Քուստի, Զաւէ, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդայ եւ Դիզակ գաւառներն։ Ի՞նչ եղան սոցա հայ բնակիչներն։– Մի մասն կերակուր եղաւ 1798–1799 թուի սովին եւ ժանտախտին. մի մասն գերի գնաց Պարսկաստան, մի մասն գողթեց Տաճկահայաստան, մի մասն Պարսկաստան, մի մասն Շաքի եւ Շամախի, մի մասն Կախեթ եւ Վրաստան, մի մասն Բագու, Ղուբա, Դարբանդ եւ Ռուսիա։ Տասնից մին հազիւ մնացած է այսօր, սիրելի ընթերցող, եթէ չես հաւատում ինձ, ականէ՛ աւերակների ցանկը, որ կայ գրքիս վերջում։
ԺԹ. Օտար ցեղեր. Դաշտային գաւառներում բնակում են այժմ Արաբ, Սուննու եւ Շիա մահմետականներ, որք առհասարակ երթեւեկում են ամարանոց եւ ձմեռանոց եւ տարուայ մեծ մասը անցուցանում են թաղիքեայ վրաններում։ Թաթարաց ցեղի մնացորդներն բնակում են Զակամ կայարանից վերեւ համանուն գետակի հովիտներում. Մարաց ցեղից քուրդեր բնակում են Ծար, Վակունիս, Հարճլանք եւ Բերդաձոր գաւառներում. իսկ Քոլանի կոչուած ցեղն՝ Ըռստակ գաւառում։ Սոքա առհասարակ յետոյ մուտ գործած են։
Ի. Արտահանութիւն. Նահանգս արտահանում է ցորեն, գարի, բոժոժ, բամբակ, բուրդ, բրինձ, լուբիայ բակլայ, սոխ, սխտոր, գետնախնձոր, ստեպղին, ճակնդեղ, ձմերուկ, սեխ, վարունկ, խաղող, գինի, օղի, ընկուզ, իւղ, պանիր, մեղր, կով, եզն, գոմէշ, ոչխար, այծ, խոզ, ձի, ջորի, ուղտ, արջենի, աղուէսենի, ընձենի, գայլենի, սամուր (դէլէ) գոմէշենի, տաւարի, ոչխարի, ձիու, ջորու, խոզի կաշիներ եւ մորթիներ, պատուական գորգ, կարպետ, մափռաշ, խուրջին, ջրաղացաքար, տապանաքար, ձուկն, ձկնհաւկիթ եւ ձկնապուխտ։
ԻԱ. Շրջակայութեանս ժամանակ կրեցի մեծ նեղութիւն. երեք անգամ ազատուեացայ արիւնարբու աւազակաց ձեռքն ընկնելուց, երեք անգամ ձիու տակ մնացի վտանգաւոր տեղերում, այս է սահեցաւ ձիու ոտքերն, ընկաւ ուժգնակի գետնին եւ ես մնացի ձիու ներքեւ. երեք օր մնացի անսուաղ Ծար գաւառում հաց չգտնելու պատճառաւ։
ԻԲ. Այս ամենը յայտնելուց յետոյ՝ յայտնում եմ հրապարակաւ իմ երախտագիտութեան խորին յարգանքը եւ ջերմ շնորհակալութիւնը այն ամեն վարդապետ, քահանայ արժ. եղբարց, վարժապետ, երիտասարդ, պատանի սիրելեաց, ազնիւ տանուտեարց, արք անձնուիրաբար օժանդակեցին ինձ այս ծանրագոյն գործում, որոց վասն մնամ միշտ աղօթարար
Մակար եպիս. Բարխուտարեանց



I
ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ

Մեծ-Հայոց 15 նահանգներից մինն է Արցախն, որի սահմաններն էին Հայոց Վաղարշակ թագաւորի ժամանակ Երասխ գետն, Արցախական ամենաբարձր սարերի գագաթնագիծն և Հնարակերտ ամրոցն 1)։ Այս սահմանների և Կուր գետի և Կովկաս մեծ սարի մէջ ընկած տարածութեան վերայ Կուսակալ կարգուած էր Սիսական Առանն նոյն Վաղարշակ թագաւորից։ Բայց երբ ծնում է և Աղուանից Արշակունի թագաւորութիւնն ևս, ծագում է սահմանի համար հակառակութիւն Հայոց և Աղուանից թագաւորութեանց մէջ. այն ժամանակ Արցախի և Աղուանից երկրի մէջ սահմանագիծ որոշուում է Կուր գետն 2)։ Ե. դարում Աղուանից թագաւորութեան ենթարկուում է և ամբողջ Արցախեան նահանգն։  Ծար, Վակունիք, Աղահէճ, Բերդաձոր գաւառներն, որք պատկանում էին Արցախին, Մեծ-Սիւնեաց թագաւորներն ճգնած էին իւրացնել, վասն որոյ ծագում է երկարատև հակառակութիւն և խռովութիւն Մեծ-Սիւնեաց և Աղուանից թագաւորութեանց և հոգևոր իշխանութեանց մէջ և զբաղեցնում Հայոց շատ կաթուղիկոսները։ Այս խռովութեանց ընդ միշտ վերջ տալու և սէր ու խաղաղութիւնը վերահաստատելու համար սոյն երկու դրացի թագաւորութեանց և հոգևոր իշխանութեանց մէջ՝ ամենայն Հայոց Սարգիս կաթուղիկոսն՝ Հայոց ՆԾԵ. թուին արձակում է մի շրջաբերական կոնդակ 3) որի սկզբում գրուած է. «առ նախագահ և աստուածամեծար տունդ Սիւնեաց յաստուածապսակ թագաւորդ Վասակ և յաստուածապահ իշխանսդ Սևադայ և Աշոտ և առ այլ ազատսդ, ևայլն»։ Վարջաբանի մօտ. «իսկ բոլորովին, որում բազում հակառակութիւնք լեալ էին 4) և մեծամեծ նզովիւք ամրացուցեալ էին Կաթուղիկոսք Հայոց՝ հատանէ զսահմանն Աղուանից՝ Ըռմբի խոռն,
–––––––––––––––––––––
1) Խոր. Բ. գիրք Ը. Գլ. և Մով. Կաղ. Ա. հատ. Դ. Գլ.։
2) Փաւս. Բուզ. Ե. դպր. ԺԳ. Գլ.։
3) Շրջաբերականիս բնագրի օրինակը տես Ս. Օրբէլեան ԾԷ. Գլ.։
4) Աղուանից և Մեծ Սիւնեաց մէջ։

 Ծար գաւառ, Աղահէջ, ընդ որ Աղուանոյ գետն 1) հատանէ մինչ ի Քարավազի կամուրջն (Երասխ գետն)»։ Ի վերջոյ շարայարում է. «թէ ոք հակառակել կամի այդմ աթոռոյ և կամ խանգարման պատճառ լինի այդմ հայրապետագիր սահմանի . . և վիճակի և ժառանգութեանց եկեղեցւոյ, զանբաւ հրահոսան անէծսն ժառանգեսցէ, որ յառաջին սուրբ հայրապետացն  կարգեալ է և կրկնապատիկ ՛ի մէնջ իսկ, ևն»։ Ուրեմն Ե. դարում և ՆԾԵ. թուականից ցարդ Արցախի սահմանագիծն եղած է Երասխ, Կուր, Խրամ և Ձորագետ (միացած) և Հակարի գետերի և Կայենի, Դիլիջանի, Գեղամեան ամենաբարձր լեռների գագաթնագծի մէջ եղած տարածութիւնն։ Քանզի Խորենացին թէ և գրած է թէ 13 գաւառ ունի Արցախն 2) սակայն ԻԶ. նահանգի գաւառների շարքում գրած է. «և այլ գաւառս (Արցախայ) զորս ի Հայոց հանեալ է (թագաւորն Աղուանից) Շիկաշէն, Գարդման, Կողթ և Զաւէ և այլ քսան գաւառ մինչև ցխառնումն Երասխայ ի Կուր գետ 3)։ Քսան և չորս գաւառը ամբողջացնում է այպէս–13 Արցախի, 6 Ուտի գաւառի 4), 4 վերևի գաւառներն, որք են Շիկաշէն ևայլն. Վարդանակերտ գաւառ, որ գտնուում է Կուր և Երասխ գետերի խառնուրդի մէջ, որով ամբողջանում են Արցախեան նահանգի 24 գաւառներն։
Այս նահանգն զանազան դարերում փոփոխութիւններ կրելով Հայերից կոչուած է Գարգար 5), Արցախ 6), Փոքըր-Սիւնիք 7) Խաչենք, Սեաւ Այգի 8) իսկ Պարսիկներից և Տաճիկներից՝ Ղարաբաղ։
–––––––––––––––––––––
1) Հակարի գետի վերնամասն։
2) «Արցախ երի կայ Սիւնեաց. գաւառք են՝ ի նմա երեքտասան, զորս Աղուանք ունին Հաբանդ, Վակունիք, Բերդաձոր, Մեծկուանք, Մեծիրանք, Հարճլանք, Մուխանք, Պիանք, Պանծկանք, Սիսական ոստան, Քուստի, Փառնէս, Ռոստակ» (Մատ. Խոր. եր. 609 և այլ ձեռագիրք։
3) Մատ. Խոր. եր. 606 և այլ և այլ ձեռագիրք։
4) «Ուստի առ մտից կայ Երասխայ ընդ մէջ Արցախայ և Կուր գետոյ, ունի գաւառս եթն, զորս Աղուանք ունին, Արանռոտ, Տռի, Ռոցպատեան, Աղուէ, Տուշքատակ ... Ուտի առանձնակ» (նոյն գիրք որ. 610 և ձեռագիրք։
5) Մատ. Խոր. եր. 78, 168, 248։
6)     ,,    ,,   ,, 607, Ասող. եր. 65 ևայլն։
7) Խոր. Գ. գիրք Գ. Գլ. Մով. Կաղ. եր. 272. Ասող. 107 Սամ. Անեց. եր. 192։
8) Սամ. Անեց. եր. 193։



ԲՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

ԼԵՌՆԵՐ.

Սարերից ամենամեծն է Արցախեան լեռնաշղթան, որ ընկած է Երասխի և Ձորագետի մէջ։ Լեռնաշղթայիս ամենաբարձր գագաթներն են –Արութիւնայ սարն 1) Արցախի Գարդման գաւառի վերի ծայրում, Մռաւ սարի արևմտեան և արևելեան գագաթներն Հաթերքի հիւսիս-արռմտեան կողմում և Կիւլստանի հարաւային հանդէպ. Քիթ և Քեթի սարերն Ծար գաւառից վերև. Քիրսն Վարանդայ գաւառի վերի ծայրում և Դիզափայտ Դիզակ գաւառի վերի ծայրում։ Ամրան կանաչազարդ են լեռնաշղթայիս վերնամասերն իսկ անտառապատ հիւսիսահայեաց լանջերն և միանգամայն առատաջուր։ Բարձր և երկար լեռնաշղթաս, որ ընկած է Երասխի և Ձորագետի մէջ, տարածած է դէպի իւր հիւսիսհայեաց կողմերն հազարաւոր և բազմաճղի լեռնագօտիներ, սարաւանդներ և լեռնաբազուկներ, որք աղխաղխելով միմեանց կազմում են բազմաթիւ անդնդախոր ձորեր և ահարկու վիհեր, սարսափելի կիրճեր և սոսկալի նեղուցներ, օձապտոյտ ձորակներ և մերկ ապառաժներ, բարձրագոյն քերծեր և զարհուրելի քարայրեր և միանգամայն սագաձև, ձկնաձև, ձուաձև, լիսեռնաձև և թամբաձև լեռներ և լեռնակներ, բլուրներ և բլրակներ, թումբեր և խութեր։ Փոքր լեռնաշըղթաներ. երկարաձիգ լեռնաշղթան, որ սկսուած է Ձորագետի և Խրամի խառնուրդի աջ կողմից, հասած է մինչև Երասխի ձախ կողմն շարունակ Արցախեան դաշտաբերանով։ Ամբողջապէս լեռնաշղթայիս վերայ են Զաւէ, Քուստի կամ Քաւս, Փառիսոս, Գարդման, Մեծ-կողմանք, Մեծ-իրանք, Հաբանդ կամ Վարանդայ, Դիզակ և Պանծկանք 2) գաւառներն։
–––––––––––––––––––––
1) Թուրքերէն Ղոչ-ղարադաղ։
2) Աւելի լաւ էր Բազկանք անուանել վերջին գաւառս, վասն զի գաւառս ամբողջապէս բաղկացած է լեռնաբազուկներից, որք թեքուած են դէպի Երասխի ձախ ափն։ Կայ և մի այլ լեռնակ, Կախա անուն որ ընկած է Կուր գետի աջ եզերքով (Գանձակ գաւառում)։ Աւելի բարձի է Ղազարլու արևմտեան գագաթն, որ է 1723 ոտք. իսկ Կախան-արևմտեանն 1284 ոտք։

Այս լեռնաշղթան ևս, որ տարածուած է ամենաբարձր լեռնաշղթայի և դաշտաբերանի մէջ, նմանապէս արձակած է լեռնաբազուկներ, խոր խոր ձորեր, և ոլոր մոլոր ձորակներ, նեղուցներ և կիրճեր, տեղ տեղ ուռած և բարձրացած սարեր և սարակներ, բլուրներ և բլրակներ, թումբեր և թուփակներ, և ուրեք ուրեք անձրևատար հեղեղատներ, միայն թէ ամենամեծ մասամբ զարդարուած են թանձր անտառներով և մացառուտներով, այգիներով և պարտէզներով։ Լեռնագօտուս ամենաբարձր գագաթներն են Կայենի լեռներն Զաւէ կամ Կայենի գաւառում, Մրղուզ՝ Քուստի կամ Քաւս գաւառում, Սուրբ Գէորգի սարն՝ Խաչենում, Բողրխան և Քեաթուկ՝ Վարանդում, Դող-բերդ, Թաղլարի և Հատրութի սարերն Դիզակում։

ԴԱՇՏԵՐ.

Ա. Ամենամեծ դաշտն է Գագարացւոց կամ Արցախի և կամ Մուղանի դաշտն, որի մասին արդէն գրուած է «Աղուանից Եր. և Դրաց.» գրքի մէջ։
Բ. Գագայ դաշտն, որ նոյն դաշտի շարունակութիւնից տարածուած է Զաւէ կամ ըստ այժմեան Ղազախ գաւառի ստորին մասում։ գագայ սուրբ Սարգիս սարի աջ ու ձախ կողմերում, այսինն Ոսկեպար վտակի և Կուր գետի հովիտներում։

ԴԱՇՏԱԿՆԵՐ.

Ա. Գտնուում է Մեծ-կողմանց կամ Կիւլստան գաւառի մէջ տարածուած Ղարաչինար և Ներքին շէն գիւղերի մէջ, քրի միջով հոսում է Սև գետակն (Ղարաչայ)
Բ. Վարանդայ գաւառի ստորին մասում Ղըզղալա գիւղի կալերի մօտ։
Գ. Նոր-շէնի մօտ, որ ընկած է երկու լեռների մէջ։
Դ. Դաշտակն ընկած է Կիշի Պառաւաթումբ, Սպիտակ շէն (Աղքեանդ) գիւղերի մէջ։
Ե. Խունըշինակ գիւղի դաշտակն։
Զ. Ճարտարեցւոց կալատեղերի մօտ եղած դաշտակն։
Է. Դողայ դաշտակն, որ ընկած է Կաւաք սարի, Ազոխի, Ջրակուսի, ևն գիւղերի մէջ։ Հարկ է յայտնել որ բոլոր դաշտակներս գրեթէ Գարգարացւոց Մեծ դաշտի շարունակութիւնից իբր դաշտալոզու մտած են տեղ տեղ փոքր լեռնաշղթայիս մէջ։ Այսպէս են համարեա՛ թէ Ամարասայ, Հատրութի և Ջաբրայէլի դաշտակներն։
Ը. Բելուկանայ դաշտակն որ ընկած է Երասխ և Հակարի գետերի ձախ ափերի մէջ։

ՀՈՎԻՏՆԵՐ.

Գեղեցիկ են Աղստևի, Թարսա չայի, Ղուլալուի, Վերին-Զակամի, Շամքորի, Գետաշէնի, Կիւլստանի, Հաթերքի 1), Խաչենագետի, Պետրեցւոց (Խոջալլու), Գարգար, գետակների և Հակարի գետի հովիտներն, մանաւանդ բոլոր լեռնահովիտներն։

ԳԵՏԵՐ ԵՒ ԳԵՏԱԿՆԵՐ.

Ամենամեծերն են Կուր և Երասխ, որոց մասին արդէն խօսած ենք «Աղուան. երկ. և Դր.» գրքի 31 թուահամարում։ Այս––տեղ միայն ասում ենք––համարեա՛ թէ Արցախեան նահանգն մի կատարեալ թերակղզի է, որ ընկած է Կուր և Երասխ, Ձորագետ և Հակարի գետերի մէջ։
Երասխ գետին ձախ կողմից միանում է Հակարին, վերջինս, որ սկիզբն է առնում իսական և Վակունիք գաւառների հարաւահայեաց լանջերից, ընդունում է իւր ձախ կողմից գետակներ և առուակներ. Հարճլանք գաւառից ընդունում է Հազարագետ և Վաղազին, (Շոր-Ջուր), Յարարի ջուր և Ղոզլու վտակները Բերդձոր գաւառից։
Երասխիս նմանապէս ձախ կողմից, խառնուում է և Թաղլարի և Դողայ միախառնւող գետակն և առուն, որք միանալով կոչուում է Ղուրու չայ։
–––––––––––––––––––––
1) «ՅԸռոստակ գաւառն Մեծ կողմանց ի Չղախեան հովիտն յԱպարիսական դաշտակն առ ափն  Տրտուական գետոյն» (Մով. Կաղ. եր. 163 տպ. Մոսկ.)Թուրքերէն Ղոչ-ղարադաղ։


Առաջինն սկիզբ է առնում Դիզափայտ լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից, կազմում երեք գլխաւոր առուակ, որք միանում են Տումի գիւղից բաւական վար։ Երկրորդն՝ հոսում է Մոխրենիս և Թաղոտ գիւղերի լեռներից, նոյն լեռնաշղթայի շարունակութիւնից՝ միանում Դողայ մոտ և խառնուում վերջի աւանիցս վար՝ Թաղլարի գետակին հետ։
Քեօնդալան գետակն, որ բաղկանում է գլխաւորաբար երկու վտակներից, որոց առաջինն իւր սկիզբը առնում է Քիրս լեռնաշղթայից և հոսում Աւետարանոց աւանի հարաւային ստորոտով։ Իսկ երկրորդն սկիզբն է առնում նոյն լեռնաշղթայից, հոսում Ղևոնդեանց անապատի սարին հարաւային ստորոտով և միանում առաջի վտակին նոյն անապատից բաւական վար և մանր ջրեր ընդունելով հոսում արևելահարաւ և խառնուում Երասխին (գարնան ժամանակ միայն)։ Արցախեան ամենաբարձր լեռնաշղթայից բղխում են գետակներ և հոսելով միանում Կուր գետին, որք են.
Գարգար գետակն, որ սահմանագիծ է Խաչեն և Վարանդայ գաւառների, կազմուում է հինգ գլխաւոր վտակներից. որք են՝ Ա.-բուն Գարգար, որ բղխում է Քիրս լեռնաշղթայի Զառիստ սարերի հիւսիսային և հարաւային լանջերից և հոսում Շուշի քաղաքի հիւսիս-արևմտեան անդնդախոր ձորով։ Բ, բղխում է Քիրս լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից և հոսում ահարկու ապառաժների միջով՝ յիշեալ քաղաքի հարաւ-արևելեան կողմով։ Երկու վտակներս միանում են Մազի կամրջի ստորոտում։ Բայց բուն Գարգարն՝ սկսեալ կամրջիցս մինչև վտակախառնուրդն՝ երկար դարերի ընթացքում ճեղքած է ապառաժ սալ քարը և բաւականին խորացնելով շինած ոլոր մոլոր ճանապարհ իւր համար։ Գ. վտակն բղխում է նոյն լեռնաշղթայի շարունակութիւնից––Խանածախ գիւղի սարից––և միանում Գարգարին փոշտի ճանապարհի տակով։ Դ. վտակն սկիզբն է առնում նոյն լեռնաշղթայի շարունակութեան հիւսիսահայեաց կողմերից––Բալլուջայի սարից, առուակներ ընդունելով իւր աջ ու ձախ կողմերից՝ միանում Գարգարին նոյն ճանապարհի տակով։ Ե. վտակն՝ բղխելով նոյն լեռնաշղթայից––Պետրեցւոց սարերից առուակներ ընդունելով աջից ձախից, միանում է բուն Գարգարին, որ հոսելով դէպի արևելահիւսիս և կտրելով Արցախի դաշտի կէսը, ապա անյայտանում աւազի տակ և յետոյ ելնում բաւականին վար և թափուում է Կուր գետի մէջ հեղեղների ժամանակ։
Խաչենագետ––գետակ––որ սկիզբն է առնում նոյն լեռնաշղթայից, նախ հոսում դէպի արևելք, ընդունում իւր աջ ու ձախ կողմերից մանր վտակներ, ապա իւր աջ կողմից Աղուանք կոչուած պարսպի տակով ընդունում Քոլատակի վտակը, որ բղխում է Խոխանայ և Կաչաղակայ բերդերի սարերիցն։ Խաչենագետս շատ տարիներ չի հասնում Կուր գետին, այլ ցամաքում է։
Թարթառ գետ. Ամենից մեծն և ամենից արդիւնաւոր գետն է այս և Արցախի փառքն ու պարծանքն։ Գետիս ակունքները բղխում են Ըռմբի խոռ կամ այժմեան անուամբ Ռումբասար լեռնաշղթայի արցախահայեաց, Մռաւ սարի հարաւահայեաց և Ծար գաւառի արևելահայեաց և հիւսիսահայեաց լանջերից։
Միջին վտակն հոսում է սրընթաց Ծար գիւղաքաղաքի հարաւային կողմով, որին խառնուում է վերին ջերմուկն կամ Տաք––ջրի վտակն։
Սորա առաջին օժանդակն զմայլելի ջրվէժներ կազմելով հոսում է Ծարի հարաւային ձորով նոյն իսկ պարսպի քերծի տակով և միանում միջի վտակին՝ վանքին մօտ։ Գ. վտակն հոսում է Ծար գիւղաքաղաքի հիւսիսային քերծի տակով, միանում մի այլ վտակի, ապա միասին միախառնուում միջի գետակին Ծարի ստորոտում։ Միջին գետակս, որ ընդունելով յիշեալ վտակները՝ եղաւ մեծ գետակ, հոսում է մի խոր և աւազակաց որջ եղած ձորով և ընդունում իւր աջ կողմից Ներքի––տաք––ջուրը և իւր երկու կողմերից ուրիշ շատ վտակներ՝ շարունակում իւր ճանապարհը։ Դ. վտակն սկիզբն է առնում նոյն իսկ Ըռմբի խոռից, և իւր աջ ու ձախ կողմերից ստանալով առուակներ և բարակ ջրեր հոսում դէպի հիւսիս-արևելք։ Ե. Զ և Է. վտակներն սկիզբն են առնում Մռաւի հարաւահայեաց լանջերից, անցնում Լևա գիւղի աջ ու ձախ կողմերով, նախ միանում Դ. վտակին և ապա վերև յիշուած գետակին։ Ե. Զ. Է և Դ. վտակներին միանում է և Եանշաղ 1) վտակն, որ բղխում է Մռաւի հարաւահայեաց լանջերից և հոսում դէպի արևմուտք, յետոյ խառնուում միւս վտակներին։ Սոյն ջրերը իւր հետ միացնելուց յետոյ՝ Թրթառն իւր ձախ կողմերից ընդունում է մանր մունր ջրեր իւր ծոցն, ապա Թրղին գետակը, որ բղխում է Մռաւ սարի վերնամասի հարաւահայեաց լանջերից, հոսում մութ մութ ձորերով և Երեք-Մանկունք վանքի արևմտեան և հարաւային կողմի ձորով և ապա միանում Թարթառին Ջրաբերդ ամրոցի արևմտեան վիմահերձը քերելով։ Ձախ կողմից ընդունած Թարթառի վերջին ջուրը Ջրվշտիկ վտակն է և Դոնի-շէնի և Մատաղիս շէնի առուակները։ Իսկ իւր աջ կողմից Թարթառն ստանում է մի քանի առուակներ, որոց գլխաւորն է Դութխու գետակն, Հաւքախաղացի, Խաթրա վանքի, Վաղահաս գիւղի և Ամենափրկիչ վանքի վտակները։ Զոր օրինակ Նեղոս գետն է Եգիպտոսի առատութեան և աժանութեան պատճառն, նոյնպէս Թարթառս է Արցախի առատութեան և աժանութեան պատճառն, քանզի բազմաթիւ առուներով ջրում է Ուտի առանձնակ և ուրիշ գաւառներ։ Այս է հին պատմիչներից Տրտու կամ Դրտու, իսկ տաճկերէն Թարթառ կոչուած գետն, որի բազմաթիւ առուներով ջուր բաշխելու մասին երգած է մի Հայ աշուղ թուրքերէն լեզուաւ։
«Բու Թարթա՛ռ նաշի Թարթա՛ռ,
Չայլարըն բաշը Թարթա՛ռ.
Արազինան մուսայիպ,
Քիուռն եօլտաշը Թարթա՛ռ։
–––––––––––––––––––––
1) Անընդհատ խօսող. իսկ այստեղ փոխաբերաբար միշտ շըռ շըռ ձայն հանող։

Իւչ իւզ ալթմըշ ալթը
Արխըն  անասը կենա կոջա Թարթա՛ռ»։
Սև գետակ կամ Ղարա-չայ. գետակիս օժանդակն հոսում է Կիւլստան գիւղի հարաւային կողմով և կոչուում է Բարակ (Ինջա)։ Մի ուրիշ օժանդակ ևս հոսում  վտակիս հարաւային կողմով––Ամենափրկիչ վանքի հարաւային կողքով և կոչուում Սռնաւոր (խիսկ ցուրտ), որ միանում է Բարակին Կիւլստանից վերև։ Սև գետակս իւր սկիզբը առնում է Մռաւի Գինալ գագաթի հիւսիսային լանջերից, հոսում է Բարակի հիւսիսային կողմով Վերի շէն, Ներքի շէն, Ղահթութ, Նորաշէն, Նոր––Խրխափոր և Ղարա-չինար գիւղերի առջևից։ Երկու ջրերս, միանում են ու կոչուում Սև գետակ։
Կուրակ գետ, որ սահմանագլուխ է Արցախի և Թիֆլիզի առաջնորդութեանց հոգևոր իշխանութեանց, առնում է իւր սկիզբը նոյն Մռաւ լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից և ընդունում հետզհետէ իւր աջ ու ձախ կողմերից օժանդակ առուներ, ապա հոսում դէպի Կուր գետն։
Ոսկանապատի կամ Գանձակ գետակ, առնում է իւր սկիզբը նոյն լեռնաշղթայից, և Արութիւնայ հարաւային լանջերից, հետզհետէ ընդունում վտակներ իւր աջ ու ձախ կողմերից, հոսում Ոսկանապատ գիւղի հարաւային ստորոտով, ապա Գանձակի միջով դթպի Կուր գետն (կոչուում է և Գանձակի գետ)։
Բանանց գետակ (Ղոչ-ղարա), առնում է իւր սկիզբը Արութիւնայ սարից, իւր աջ ու ձախ կողմերից ընդունում Քարհատ և Խաչակապ գիւղերի վտակները ևս, և հոսում Բանանց գիւղի հարաւային ստորոտով։
Շամքոր գետակ. բուն միջի վտակն առնում է իւր սկիզբը Գեղամայ լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերից, ընդունելով ջրեր՝ հոսում Փառիսոս քաղաքի (Ղալաքեանդ) աւերակի միջով, այնուհետև իւր աջ կողմից ընդունում Փառիս վտակը, որ բղխում է Արութիւնայ սարից, Գարդման վտակը, որ բղխում է նոյն սարի ստորոտներից, Փիփ գիւղի ջուրը և Ծծերի առուակը։ Իսկ ձախ կողմից Սև աղբիւրի (Ղարա-բուլաղ), Գետաբակի, Գառնակեր և Բարսում գիւղերի, ևն. ջրերը և հոսում դէպի Կուր գետն։
Զակամ գետակ, որ բաղկացած է 3 գլխաւոր վտակներից, միջ վտակն բղխում է նոյն լեռնաշղթայից, Բ-ն հիւսիսայինն նոկնպէս, որ հոսում է Նովի-Սարաթովկայ մալականի գիւղի հարաւային եզերքով և միանում միջի վտակին, փոքր ինչ վար։ Իսկ հարաւային օժանդակն, որ առած է իւր սկիզբը Փառիսոս բերդի հիւսիսային լանջերից և որ հոսում է Մեծ-Ղարամուրատի արևելեան կողմով, միանում է առաջի 2 վտակներին։ Միացեալ ջրերս հոսում են ապա դէպի Կուր գետն։
Տաւուշ կամ Թովուզ գետակ, որ բաղկացած է 2 գլխաւոր վտակից. Ա-ն վազում է Ղուլալի գիւղի հիւսիսային ստորոտով Ախնջի անուամբ, իսկ Բ-ն Բերդ գիւղի հարաւային ստորոտով։ Երկու վտակներս ևս բղխում են Մրղուզ լեռնաշղթայի հարաւային և արևելեան ստորոտներից և լանջերից, միախառնուում Մովսէս գիւղից վար և թափուում Կուր գետի մէջ։
Հասան վտակ, որ իւր սկիզբը առնում է Մրղուզ լեռնաշղթայի հիւսիսահայեաց ստորոտներից և հետզհետէ ընդունելով բարակ ջրեր՝ հոսում դէպի վար։
Աղստև գետ, որ առնում է իւր սկիզբը Բամբակի լեռներից, իւր աջ կողմից գլխաւորապէս հետզհետէ ընդունում է Դիլիջանի կամ Պղնձահանք, Թարսաչայ 1) և Կարավանսարա վտակները. իսկ ձախ կողմից՝ Ջոխտակ-Վանքի, Պօղոս քիլիսի, Հաղարծնի, Մթնաձորի, Ներքին-Աղդանի, Հաչաջրի և Ոսկեպարի վտակներն և ջրերն։
Ձորագետ, որ հոսում է Շինող գիւղի հիւսիսային կողմով, իւր աջ կողմից ընդունում Շինողի վտակը և հետըզհետէ ընդունելով նոյն կողմից այլ ջրեր, միանում է բաւական վար Խրամի հետ և խառնուում Կուր գետին։
–––––––––––––––––––––
1) Առած է իւր սկիզբը Գեղամեան մեծ լեռնաշղթայի Ծուռ (8727 ոտք բարձր Այրիջայ) սարի հիւսիսային լանջերից։


ՄԵԾ ԱՂԲԻՒՐՆԵՐ.

Նախ՝  գտնուում է Փառիսոս գաւառում, Փառիսոս (Ղալաքեանդ) աւերակ քաղաքի արևելահիւսիս կողմում։ Ղարաբուլաղ է կոչուում այժմ աղբիւրս, որ դարձնում է երկու ջրաղաց։
Երկրորդ մեծ աղբիւրն, որ դարձնում է 2 ջրաղաց և ունի պատուական ջուր, գտնուում է Զաւէ կամ Կայենի գաւառում, Հաղարծնի վանքի մօտ։
Երրորդ մեծ աղբիւրն գտնուում է Քուստի կամ Քաւս գաւառում, Կարաւանսարայից վերև մեծ ճանապարհից ոչ այնքան հեռի և կոչուում Չըռչռ։
Չորրորդ մեծ աղբիւրն գտնուում է Սիսական կամ Ծար գաւառում, Զբիլ գիւղի արևմտեան կողմի ստորոտի ձորում։
Հինգերորդն՝ գտնուում է Տիգրանակերտ աւերակ աւանի մօտ. տես «Աղ. երկիր և դրացիք» եր. 52։
Վեցերորդն՝ Վարանդայ գաւառում Ղարաբուլաղ գիւղի մօտ, որ դարձնում է մի ջրաղաց։
Եոթներորդն՝ Ջաբրայէլ գիւղաքաղաքի մօտ, բայց այս ինքնաբուխ չէ, այլ ականափոր է։

ՀԱՆՔԱՅԻՆ ՍԱՌՆ ՋՐԵՐ.

Ա. Երկաթաջուր. գտնուում է Շուշուց վերև Քիրս լեռնաշղթայի մի սարի հիւսիսահայեաց ձորի մէջ, մեծ ճանապարհի վարի կողմում։ Ցուրտ է ջուրս, որ բղխում է ձորիս ձախ ափիցն։
Բ. Թթու ջուր կոչուածն, (զելտերսկի), որ բղխում է նոկն ձորի նոյն ափից փոքր ինչ վերև երկաթաջրիցն։
Գ. Ջրիս յար և նմանն գտնուում է Քուստի կամ Քաւս գաւառում Ներքին-ճամբարակ գիւղից ներքև, Թարսա-չայի ձախ ափին ճանապարհի վերայ։ Ջուրս տաճկական բարբառով կոչուում է Ղոթուր-Բուլաղ։


ՀԱՆՔԱՅԻՆ ՏԱՔ ՋՐԵՐ.

Ա. Ամենալաւն և օգտակարն գտնուում է Սիսական կամ Ծար գաւառում, Զբիլ գիւղի հարաւային կողմի խոր ձորում։ Ջուրս, որ բաւական առատ է, բղխում է վտակի աջ կողմից։ Բայց չունի շինութիւններ և պատսպարուելու բնակարաններ։ Ամրան ամիսներում խռնում է այս պրոբատիկէի մօտ շրջակայ նահանգներից և գաւառներից ցաւագար անձանց մեծ բազմութիւն և առողջանալով վերադառնոմ։ Ափսո՛ս որ այս պատուական ջերմուկի հօրիզօն խիստ նեղ է և տեղն անյարմար։
Բ. Ջերմուկն, որի ջերմութեան աստիճանն ստոր է Ա-ից, բղխում է նոյնպէս նոյն վտակաձորի աջ կողմից, սակայն գտնուում է Ծարից բաւական վար։
Գ. Ջերմուկն եղած է Հաղարծին վանքի կողմերում, բայց այժմ յայտնի չէ տեղն, զի անյայտացրած են (տես նոյն վանքի նկարագրութեանց շարքում)։

ԼՃԱԿՆԵՐ.

Առաջին լճակն է Ալհարակ, որ մօտաւորապէս մի և կէս մղոն հեռի է Գետաշէնից դէպի Մռաւ լեռնաշղթան։ Լճակս շրջապատուած է անտառախիտ լեռներով, որոց մէջ ամենաբարձրն է Կեփաս 1) ըստ Տաճ. Քեաֆազ ապառաժ քարեայ սարն, որ հպարտօրէն արձանացած է լճի արևելեան հարաւային կողմում։ Լճակս բաժանուած է երկու մասի, վերնամասն կոչուում է «Ըստծու ծով (Աստուծոյ ծով)»։ Երկու մասերի մակերևութի տարածութիւնն է մօտ 54 օրավարաչափ։ Լճակիցս, որի եզերքներով տեղ տեղ դիզուած են ահագին քարեր, ելնում են ընդհանրապէս 3 տեսակ ձուկն։
–––––––––––––––––––––
1) Սարիս գագաթի վերայ կայ գերեզման, որի տապանաքարի վերայ գրուած է. «Կեփաս ճգնաւորի գերեզմանն է»։ Հաւանական է թէ Ալհարակ անունն յետոյ տեղի տուած է Կեփաս անուանս ճգնաւորիս անուան պատճառաւ, որը մահմետականք չկարողանալով ուղիղ հնչել, արտասանում են Քեաֆազ։

Ա. տեսակն, որ ազնիւ է միւսերից, որոշուում է իւր պիտակութեամբ և կամիր ու սև բծերով։
Բ. տեսակն ևս ունի սպիտակ գոյն, սակայն ունի միայն սև բծեր։
Գ. տեսակն ունի միայն սև գոյն և մեծ մեծ սև սև բծեր։ Վերջապէս բացի լճակիս հիւսիսային կողմից ելած ձկներից՝ համեղ են միւս կողմերից հանուած բոլոր ձկներն։
Երկրորդ լճակն, որ գտնուում է Գօշայ վանքի հարաւային կողմում կէս մղոնաչափ հեռի, կոչուում է Տզրկածով, որի մէջ չկայ ձուկն, այլ միայն տզրուկ, զորդ և մանր օձեր։
Երրորդ լճակն, որ փոքրիկ է, գտնուում է Ծար գաւառի Պղնձահանքի հարաւային կողմում եղած մեծ սարի ստորոտում։
Չորրորդն Գեօլ-եայլաղը կոչուած տեղում Լև գիւղի արևմտեան կողմում։
Հինգերորդն գտնուում է Լև գիւղի հիւսասյին կողմում, որ կոչուում է Տզրկածով (Զալի-գեօլ)։
Վեցերորդ՝ 3 լճակներ, որք կոչուում են Բեադր––գեօլլարը։
Եօթներորդ՝ Մարդասպան (Ղանլը-գեօլ) Իրիցի շէնի գլխին 1)։
Ութերորդ Ղամշոտ ծով, որ գտնուում է Խաչենի Արութիւնայ շինի անդում, 2 ամենափոքր լճակներ, որոց եզերքներն բուսնում են եղեգներ։
Իններորդ լճակն է Վարանդայ գաւառի Նինկի գիւղի անդում եղածն, որ կոչուում է Սիւլիւկնածով։
Տասներորդ՝ 2 ամենափոքր լճակներ Ծովատեղ գիւղի մօտ։
Տասն և մէկերորդ՝ 2 աղի լճակներ, որք գտնուում են Արանռոտ գաւառում։
Չենք նշանակում Կուր գետի աջ ափերում տեղ տեղ եղած լճացեալ անշարժ ջուրերը, քանզի բազմիցս լի են լճակներս, երբ յորդում է գետն. և երբեմն ցամքած, երբ երաշտ է։ Սակայն և այնպէս կան որ անցամքելի են։
–––––––––––––––––––––
1) Ծար գաւառում եղած Գ. Դ. Ե. Զ և Է. լճակներս ամենափոքր են ամբողջապէս և զուրկ լուղակներից, միայն տզրուկ ունի Տզրկածովն։

ԱՆՏԱՌՆԵՐ.

Արցախական նահանգն ընդհանրապէս հարուստ է (բացի Մուղանի դաշտից) ոչ միայն անտառներով և մացառներով, այլ և վայրի պտղատու ծառերով, տեսակ տեսակ թփերով, տարբեր տարբեր բուսեղէններով, սուրբ կենդանիներով և գազաններով, սուրբ թռչուններով և անսուրբ հաւքերով, ոսկու և արծաթի, պղնձի և երկաթի հանքերով, ամարանոցներով և ձմերանոցներով։ Ձորագետից մինչև Երասխի մօտ տարածուած լեռնաշղթայի վերնամասերն դալարագեղ ամարանոցներ են, իսկ մնացեալ մասերն ծածկուած են խտացեալ անտառներով. իսկ փոքր լեռնագօտին՝ մացառներով և շամբերով։ Բայց հարկ է յատնել որ նշանաւոր անտառներն գտնուում են Դիլիջանի, Հաղարծնի, գետաշէնի, Երից-մանկանց, Եղիշէի, Թարթառի, Խաչենագետի, Քոլատակի և Պետրեցւոց գետակի ձորերում, Քոլ կոչուած անտառում և Կուր գետի աջ եզերքում։

ԱՆՊՏՈՒՂ ԾԱՌԵՐ.

Համարեա՛ թէ բոլոր անտառներում կան կաղնի, հաճարակի, լայնատերևի, կռզենենի, տխկի, թեղի, հացի, բեխի, կիչի, լորի, տոսախի, ջղանի, ճապկի և կոռելի ծառեր։ Բայց սաղուզի, ծառերն սուտ ընկուզի և կարմրափայտ (ըստ տաճ. եալան-ղոզի և Ղզըլ-աղաջ) միայն գտնուում են Կուր գետի անտառում և Քոլ կոչուած տեղում։ Բռշնի և թիքեռնի ծառերն գտնուում են անդերում, գենի (գի) և բևեկնի՝ Կիւլստանի անտառներում, Թարթառի ձորերում և Դիզակ գաւառի Դիզափայտի լեռնաշղթայի, մանաւանդ դէպի Երասխն խոնարհուած մասերում, մայրի և վայրենի ուռենի ծառեր միայն Դիլիջանի անտառներում, իսկ արջախնդեղնի՝ մեծ լեռների անտառներում. կաղամախի, սօսի և բարտի և շատի (փշաշատի) ծառեր միայն դաշտային մասերում և ուռենի գետահովիտներում։

ՊՏՂԱՏՈՒ ՎԱՅՐԻ ԾԱՌԵՐ.

Գրեթէ բոլոր անտառներում գտնուում են ճըռ տանձի, ծտի-տանձի, ճըռ խնձորի, զկռի (զղեարի), սզնի, սալորի, հունի, տկողնի (արքայակաղնի), ընկուզի, իսկ անդերում գտնուում են միայն մոխրատանձի և լկրթնի։

ԹՈՒՓԵՐ.

Մացառներում և շամբերում լինում են ցախաւելի կամ հռըմառկի, գերամասրի, թբլղի, դժնիկ, տատասկ, ծմակամոշ (մորենի-մալինա), սևամոշ, մռամոշ, գետամոշ 1), մասուրի, կծըխուրի, ցրդի, վարդենի։

ԻՆՔՆԱԲՈՅՍ ՈՒՏԵԼԻ ԿԱՆԱՉԵՂԷՆՆԵՐ.

Ծմակներում լինում են խազազ, կռմզուկ, սմնդուկ, ծմակթափան, սոկոն կամ սունկ։
Անդերում ձնեբեկ, փիփերտ (ամենաքեօմաջի) խնջլոզ, շրիշ-խնջլոզ, կնձմնձուկ, տտըպաշար, ուտուտիտեմ, սիբեղ, թարթանջուկ, պառաւապորտ, եզնաճակատ, գինազոխ, շուշան, եղինճ, շրիշ, աւելուկ, շէպ և բոխի։
Ջրերի մէջ կամ մօտերքում ջրիկուտեմ, դաղձ, ջրափափուկ ճռճռոկ։
Արցախի դաշտերում՝ շոմին (վայրի սպանախ), տոմբալան (նման է գետնախնձորի և կուտուի միայն խորոված, սամիթ և կապար։
––––––––––
Խոտ, առոյտ, խնձործաղիկ, կռոթնը, արջաթանթուլ, տխտըկոռնը, շնավարունկ, լօշտակ, սուտ եղինճ, կածուկ, բիլիբիստրի, ագռաւի սողան, նրկարար, ալակիզ, բէանկի, պլանուկ։
–––––––––––––––––––––
1) Ինչպէս մոռենիների թուփերն նոյնպէս և պտուղներն չորս տեսակ են, որք են ծմակամոշ՝ մալինա, սևամոշ՝ անդերում եղածն, մռամոշ, որոց ցողուններն 2–3 թիզ միայն կբարձրանան, իսկ գետամոշն լինում է սովորաբար գետերի և այլ ջրերի հովիտներում։

ՎԱՅՐԻ ԾԱՂԻԿՆԵՐ

Վարդ, ծմակավարդ (սպիտակ, դեղին և կարմիր և մանուշակի չափ բարձրացող), զրավարդ (մասուրի վարդ), մանուշակ, ձնծաղիկ, նովրուզ, խնձաղայ, նարկիզ, մշահամուկ (անթառամ ծաղիկ), նունուփար, կակաջ, հարսնածաղիկ, շուշան, միխակ, ձիւնածաղիկ, զամբաղ, լուածաղիկ ևն. ևն։

ՎԱՅՐԻ ՍՈՒՐԲ ԿԵՆԴԱՆԻՔ.

Մեծ և բարձր սարերում և անտառներում լինում են քօշ, այծ, եղջերու, եզն, կինճ և խոզ, իսկ ամայի դաշտերում հօրաներով այծեամն, բայց անդերում նապաստակ։

ՍՈՒՐԲ ԹՌՉՈՒՆ.

Անտառներում և անդերում՝ փասեան, սալամն, կաքաւ, հաւփալ, աղաւնի, տատրակ, լորամարգի, չարտ, մոշահաւ կամ մշահաւ, որի (տուլաշ), արտուտ, սուրբ Յակովբի թռչուն, ճնճղուկ, չլածիտ։
Մեծ դաշտերում՝ կատակ հաւ (թուրաջ)։
Կուր գետի վերայ՝ արոս, սագ, բադ։

ԳԻՇԱԿԵՐ ԿԱՄ ԱՆՍՈՒՐԲ ԹՌՉՈՒՆ.

Արծիւ, անգղ, բազէ չորս տեսակ, ա. թաւար-ղուշ, բ. թառլան-ղուշ, գ. ղզըլ-ղուշ, դ. ղիրղի, լելակ, ցին, ուրուր, չորթանագող, բու, հողմահար, գայլագռաւ, ակռաւ, կաչաղակ, ներկարար, կտցահար (ծառակուտկուտ) ճանճագող, կու, չղջիկ, ջրային՝ ձկնկուլ, ճայ, Ղույ։

ԵՐԳԵՑԻԿ ԹՌՉՈՒՆ.

Կու, կուկու, յոպոպ, սոխակ, լծի, բաբաճըզտ, չլածետ, դեղձանիկ, զռզռան, ջրըպըզտպըզտ, չափարծակի, շիլոշիլոյ, մշահաւ և ուրիշ հարիւրաւոր մանր թռչուններ, որոց անունները ո՛չ ժողովուրդն գիտէ և ո՛չ մենք։

ՉՈՒՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐ.

Կռունկ, արագիլ, սասարք, սարեակ, ծիծեռնակ։

ՍՈՂՈՒՆ ԵՒ ԶԵՌՈՒՆ.

Օձ՝ բազմատեսակ, որք են՝ Շահմար, ելմար, իժ, քարբ, թևաւոր 1), գիւրզա և ջրի օձեր զանազան մեծութեամբ և զանազան գոյներով 2), լոկ, քարաթոթոշ, կանաչ մողէզ, մողէզ, կրիա, խեցգետին, ոզնի, գորտ, կարիճ, իշախառանջ, մորմ, (Մուղանի դաշտում), քառասնոտեայ, մրջիւն, թևաւոր մրջիւն, ձիաւոր մրջիւն։
Միջատներ. շանաճանճ, բոռ, ճախարակ, մլակ, փընթիռն, ճպուռն, մարախ, սևաճանճ, մեծ ճանճ, կանաչ ճանճ, ձիաճանճ, պիծակ, լուսատիտիկ, կետ, Աստուծոյ կով, Աստուծոյ եզն, զատիկ, ականջմտուկ, ոթես, մոշաթսի, ոսկեպղոջ, սարդ, թիթեռնիկ, աղօթարար (ունի կանաչ գոյն և երկար ոտքեր)։

ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ.

Արցախն հարուստ է և ընտանի կենդանիներով, որք են.
Սուրբ անասուններ. գոմէշ, եզն, կով, արջառ, երինջ, ոչխար, այծ և խոզ։

ԸՆՏԱՆԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ.

Հնդկահաւ, սագ, բադ, հաւ, աղաւնի։
–––––––––––––––––––––
1) Խիստ սակաւ է օձի այս տեսակն, որ ընհանրապէս լինում է բարակ, կարճ, մուգ մոխրագոյն և արագաշարժ։
2) Աւելի մեծերն և թունաւորներն գտնուում են Մուղանի դաշտում։


ԱՆՍՈՒՐԲ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ.

Ուղտ, ձի, ջորի և էշ։

ՆԱՀԱՆԳԻՍ ԲԵՐՔԵՐՆ.

Ցորեն, գարի, կորեկ, որիզ, գարնանի, գարնագարի, հաճար, սորեկ, կտաւհատ, ոսպ, սիսեռ, ոլոռն, բակլայ, լուբիայ, մաշ, խաշխաշ, վարունկ, դդում բազմատեսակ, սոխ, սխտոր, բողկ 1) ճակնդեղ, գազար, գետնախնձոր, սեխ բազմատեսակ, ձմերուկ, սմբուկ (սև բաթլիջան) կարմիր տոմաթ, պղպեղ, տանձ, խնձոր, դեղձ, սևկևիլ, թուզ, նուռն, ընկուզ, զղեար, արքայակաղին, խաղող, գինի, օղի, բօժօժ, մետաքս, բամբակ, բուրդ։
Արդէն խօսած ենք Արցախեան ամարանոցների մասին «Աղ. եր. և Դրացիք» գրքի 56 երեսում, վասն որոյ աւելորդ է վերստին գրել։

ՈՍԿԻ

Ոսկի ելնում է (խառն պղնձի հետ) Գարդման գաւառի Քարհատ գիւղի մօտի հանքից և Փառիսոս գաւառի Գետաբակ գիւղի հանքերից։

ԱՐԾԱԹ

Վաղ ժամանակից առատօրէն հանած են Ջրաբերդ գաւառի Մէհմանայ աւերակ գիւղի մօտ եղած արծաթահանքից. բայց այժմ մնում է անգործադրելի։

ՊՂՆՁԱՀԱՆՔ

Ա. Գտնուում է Ծար գաւառի Ռմբասարի որևելեան լանջի վերայ, որ սեպհականութիւն է Խոթա վանքին. հնուց գործածուած է հանքս, իսկ այժմ անգործածելի։
Բ. Գարդման գաւառի Քարհատ գիւղի մօտ, որ սեպհականութիւն էր Գարդմանայ իշխաններին, իսկ այժմ բանեցնում է գանձակեցի Ներսէս-բէկ Տէր-Ներսիսեանցն։
–––––––––––––––––––––
1) Բազմատեսակ––սև, սպիտակ, կարմիր, ամսական։

Գ. Փառիսոս գաւառի Գետաբակ գիւղի մօտ, որ կանխաւ պատկանում է գաւառիս իշխաններին, ապա Զաքարէ և Իւանէ սպասալար իշխաններին, ապա Վահրամ իշխանին և յետոյ Կիւրիկեան թագաւորներին. այժմ գործ է ածում մի գերմանացի։
Դ. Գտնուում են շատ հանքեր Քուստի կամ Քաւս գաւառի Մրղուզ սարի հիւսիսահայեաց ստորոտների ձորերում. 1) զուտ և պատուական պղնձահանք կայ Թովուզ գետակի աջ կողմում Արջաքար կոչուած օժանդակի աջ ափի վերայ ջրախառնուրդի մօտ։ 2) Բրտանոց կամ Բիւլոր-Բիւթի ձորում, փոքր ինչ վերև առաջնից, Բ. օժանդակի աջ ափի վերայ ջրախառնուրդի մօտ։ 3) և 4) Հանքն, զուտ պղինձ, 2-ից (երկրորդից) փոքր ինչ վերև նոյն գետակի ձորում։ 5) Պղնձահանքն 1) կայ նոյն գետակաձորի վերայ՝ Բուղդալու անուանեալ Օժանդակի վերի կողման մօտ 2)։ Կան պղնձահանքեր նաև նոյնգաւառի Նաւուրայ––ջուր––ջրաձորում,Հասան վտակի վերնամասում. նախ աջ կողմից խառնուող առուակների վերայ, ապա Չաթախ առուակի վերայ Դանիէլի-ղաշ կոչուածի տակ, և ապա Արջի-կոխեր անուն ջրաձորում։ Վերջինս գործ դրուած է երբեմն։ Այժմ բոլորովին անգործածելի են գաւառիս բոլոր հանքերն։
Ներքին-Թանդիբլուի ջրաձորում կայ արծաթախառն արճճի հանք. Վերին-Թանդիբլուի ջրաձորում՝ արծաթ-պղինձ խառն արճիճ. Մեծ-Սադիր կոչուած առուակի վերայ կայ պնձախառն արջասպի հանք։ Ինէկ (կով) դաղի ձորում, վերի կողմում կայ պղինձ, իսկ վարի կողմում՝ ցինկ։ Կայ նաև պատուական քարածուխ Մրղուզ սարի վերի կողմերում։
Ե. Պղնձահանք կայ նաև Դիլիջանից վերևի ձորում։

ԵՐԿԱԹԱՀԱՆՔ

Գտնուում է Գարդման գաւառի Բանանց գիւղից վերև, Բանանց գետակի ձորի աջ ու ձախ կողմերում։ Հանքերիս արտադրած քարերում կայ և պողպատաքար. նոյնպէս և Զաւէ գաւառի Կողբ գիւղի Բովեր կոչուած սարում 1)։
–––––––––––––––––––––
1) Հանքս գործածութեան մէջ եղած է երբեմն։
թ) Այս տեղերքում կան նաև երկաթախառն պղինձ և ծծմբախառն այլ բաղադրութիւններ։


ԵՐԿԱՆԱՔԱՐԻ ՀԱՆՔ

Ա. կարգի և ամենալաւն է Խաչեն գաւառում Գանձասար վանքի սեպհական Ջրաղացաքարի հանքի ելածն, որ կայ Վանք գիւղից վերև։
Բ. նոյն գաւարում Առաջաձոր գիւղի մօտ։
Գ. Փառիսոս գաւառում, Խամշի վանքի արևելեան կողմում Զռքէ քարահանքից ելածն։

ՇԻՆՈՒԹԵԱՆՑ ՔԱՐԱՀԱՆՔԵՐ

Ա. կարգի և մարմարանման քարահանքն գտնուում է Գարդման գաւառի Քարհատ գիւղի մօտ։ Հանքիս մօտ կան և շինութեան ուրիշ քարահանքեր ևս։
Բ. կարգի ազնիւ քարի հանք կայ Խաչեն և Տիգրանակերտ գաւառների սահմանագլուխ սարում, որի շարունակութիւնն հասած է մինչև Ջրաբերդ և Կողթ գաւառի վերջի սահմանն։––Սպիտակ են երկու քարհանքերիցս ելած քարերն ևս։ Համարեա՛ թէ լեռնային բոլոր գաւառներում ևս կան սպիտակ, մոխրագոյն և տորոնագոյն քարահանքեր. օր.
Գ. Խազազի սպիտակ քարահանքն Վարանդում։
Դ. Տորոնագոյն քարահանքն Դող բերդի մօտ Դիզակում։
Ե. Մոխրագոյն քարահանք Շուշում, Քառասնի, Դաշբուլաղ, Բալլուջա, Խանձք, ևյլն գիւղերի մօտ եղած լեռներում. (Խաչենում)։ Տորոնագոյն ազնիւ քարահանք Ծմակահող գիւղից վերև, որով շինուած է Գանձասար վանքն. այսպէս են Խոթայ, Խաթրայ և Ծարայ, Վարագայ, Գօշայ և Հաղարծնի վանքերի քարահանքերն։ Իսկ մոխրագոյն են կամ մուք գորշագոյն միւս վանքերի շինութեանց քարերն։
–––––––––––––––––––––
1) Այժմ գործածական է միայն Գետապակի, Քարհատի և Դիլիջանի հանքերն։ Անգործածելի են և արծաթահանքն, նոյնպէս և երկաթահանքերն։


ՆԱՒԹԱՀԱՆՔ 1)

Գտնուում է Ուտի առանձնակ գաւառում Մարալեան գիւղի արևմտեան կողմում։ Հանքիցս ելնում է սև նաւթ, որ թանձր է քան Բագուի նաւթերն։ Նաւթիցս գրեթէ չեն պատրաստում վառելու, զի թանձր է հեղուկն, այլ պատրաստում են մի քանի տեսակ իւղեր, որք գրծածական են զանազան մեքենաների համար։

ԱՐՑԱԽԵԱՆ ԳԱՒԱՌՆԵՐ.

Գարգարացւոց բնակութեան տեղին, որ սկզբում կոչուած էր Գարգար 2), հետզհետէ ընդունում է Արցախ 3), Փոքր-Սիւնիք 4), Խաչենք 5), Սեաւ այգի 6) և Ղարաբաղ 7) անուները։
–––––––––––––––––––––
1) Փորելու, հանելու, և այլ գործիքներն նոյն են, ինչպես են Բագուի հորերինն։
2) Ցարդ ևս Գարգար։ է կոչուում գետակն, որ իւր սկիղբը առնում է Զառիստ սարից, բաժանում իբրև սահման Խաչեն գաւառը Վարանդայից, հոսում Գարգարացւոց դաշտի միջով և թափուում Կուր գետի մէջ։
3) Խոր. Գ. գիրք Գ. գլ. Ասող. եր. 65 ևն։
4) Խոր. Գ. գիրք Գ. գլ. Ասող. եր. 65 տպ. Մոսկ. և Սամ. Ան. եր. 192։
ջ) Ասող. եր. 107 և 256։
6) Սամ. Ան. եր. 193։
7) Մատենագրութեանց մէջ առաջին անգամ պատահում ենք Ղարաբաղ անուան, որ գործ ածած է 1388 թիւ Փրկ. Թով. Մեծ. եր. 20։

Ահաւասիկ այսպիսի փոփոխութեանց ենթարկուած են նաև նահանգիս բոլոր գաւառաց անուններն։ Մեր յարգելի բանասէրները և ընթերցները այսչափ փոփոխութեանց ծանօթացնելու համար՝ հարկ համարեցինք կարգաւ դասաւորել այստեղ գաւառներիս նախկին, փոփոխեալ և այժմեան անունները ծանօթագրութեամբ հանդերձ։
Բնութեան ճարտարապետն երեք մասի բաժանած է Արցախի բոլոր գաւառները՝ որք են Դաշտային, Լեռնային և Հարաւային և կամ Ստորին, Միջին և Վերին։ Դաշտային կամ ստորին գաւառներն ընկած են Երասխ և Կուր գետերի, Աղստև գետի և Փոքր-լեռնաշղթայի միջավայրի տարածութեան վերայ։ Լեռնային կամ Միջին գաւառներն ընկած են Փոքր-լեռնաշղթայի և Մեծ-լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջերի և Ձորագետի միջև տարածուած մասի վերայ։ Հարաւային կամ վերջին գաւառներն ընկած են Հակարի գետի ձախ ափերի, Դիզափայտ և Քիրս  լեռնաշղթայի հարաւահայեաց լանջերի մէջ Երասխից մինչև Ծար գաւառի սահմանն։

ԴԱՇՏԱՅԻՆ ԿԱՄ ՍՏՈՐԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ.

Ա. Գաւառն, որ ընկած է Երասխի և Ղուրու չայ գետակի ձախ ափերի, դաշտաբերանի և Մուխանք գաւառի սահմանի մէջ, կոչուած է Պիանք 1), այժմ Ջաբրայէլի գաւառ։
Բ. Գաւառն, որ ընկած է Երասխի ձախ ափի, Վարդանակերտ գաւառի և դաշտաբերանի տարածութեան մէջ, ստացած է Մուխանք 2), Մուղան 3) այժմ Միլին դաշտ անունները։
Գ, Դ, Ե և Զ գաւառներն, որք ընկած են Կուր գետի և Գարգար գետակի աջ ափերի, դաշտաբերանի և Մուխանք գաւառի սահմանի մէջ, ստացած են Արանռոտ, Տռի, Ռոցպատեան և Աղուէ 4) այժմ երկուքն միասին՝ Քեաբիրլու։ Իսկ վերջին երկուսն՝ Ջաւանշիր։
Է. Գաւառն, որ ընկած է Կուր գետի և Խաչենագետի աջ և Գարգարի ձախ ափերի և դաշտաբերանի մէջ, ստացած է Տուչքատակ 5), Տիգրանակերտ 6) Թառնագիւտայժմ Շահ-բուլաղ անունները։
–––––––––––––––––––––
        1) Մատ. Խոր. եր. 609։
2)      ,,    ,,      ,,   609։
3) Կիր. Վարդ. Բարձ. Եսայի. Կաթ.։
4) Մատ. Խոր. եր. 610 և ձեռագիրներ։ Հարկ է յայտնել, որ անհնարին է գտնել գաւառներիս մէջ ընկած միջնասահմանները, քանզի ամենևին չկայ որոշող բնական մի նշան։ Մով. Կաղանկատուացին յիշում է միայն Մուխանք, Տրի, Աղուէ այժմ (Ալուանգ) գաւառները (եր. 264)։
ջ) Մատ. Խոր. եր. 610։
6) Սեբ. եր. 92։ Մով. Կաղ. եր. 241. Տկռանակերտ. և այլն։

Ը. Գաւառն, որ ընկած է Կուր գետի, Խաչենագետի, Կուրակ գետակի և դաշտաբերանի մէջ, ստացած է Ուտի-առանձնակ 1), Ուտի գաւառ, այժմ Ջուանշիր։
Թ. Գաւառն, որ ընկած է Կուր գետի, Կուրակ և Շամքոր գետակների և դաշտաբերանի մէջ, ստացած է Շիկաշէն 2), Շակաշէն 3) Արշակաշէն 4) Գանձակ, Գեանջա, այժմ Ելիսաւետապօլի գաւառ։
Ժ. Գաւառն, որ ընկած է Շամքոր գետակի ձախ, Կուր և Աղստև գետերի աջ ափերի և դաշտաբերանի մէջ, ստացած է Կողթ 5), Շամքոր 6) և Զակամ 7). այժմ Շամշադին և Ղազախ անուններզ։ (Գ. Դ. Ե. Զ. Է. Ը. Թ և Ժ գաւառներն երբեմն պատկանում էին Ուտի նահանգին)։


ԼԵՌՆԱՅԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ ԿԱՄ ՄԻՋՆ-ԱՐՑԱԽ

ԺԱ. Գաւառն, որ ընկած է Երասխ գետի ձախ և Ղուրուչայի աջ ափերի, Հադրութի և Դիզափայտի լեռնաշղթայի գագաթնագծի մէջ, ստացած է Պազկանք 8), Պանծկանք 9), Դիզակ 10), այժմ Ջաբրայէլ անունները։
ԺԲ. Գաւառն, որ ընկած է Ղուրու չայի ձախ և Գարգար գետակի աջ ափերի, Դիզափայտ և Քիրս լեռնաշղթայի գագաթնագծի և դաշտաբերանի մէջ, ստացած է Միւս-Հաբանդ 11) կամ Հաբանդ––Ամարաս 12) Վարանդայ 13) այժմ ևս Վարանդայ։ անունները։
–––––––––––––––––––––
1) Մատ. Խոր. եր. 610։
2)      ,,    ,,      ,,      ,,
3) Բուզ. եր. 210. Մով. Կաղ. 251
4) Մով. Կաղ. եր. 265։
5) Բուզ. եր. 176–177։ Մատ. Խոր. 610։ Մով. Կաղ. եր. 244։
6) Մով. Կաղ. եր. 252։ Կիր. եր. 114։
7) Առ, պատմ. եր. 9։ Ես. Կաթ. 23։ Հարկ է յայտնել, որ գաւառիս արևելեան կողմն այժմ կոչուում է Շամքոր, արևմտեանն՝ Ղազախ, իսկ միջավայրն Զակամ։
8) Մատ. Խոր. եր. 609։
9) Ձեռագիրներում Բազկանք, Պանխկանք։
10) Ես. Կաթ. եր. 36։ Գազտ. եր. 195։
11) Մատ. Խոր. եր. 609։
12) Մով. Կաղ. եր. 264. «Հաբանդ և Ամարաս». իսկ ուրիշ տեղերում երբեմն Ամարաս։
13) Ես. Կաթ. եր. 37։ Գաղտնիք. եր. 201։

ԺԳ. Գաւառն, որ ընկած է Գարգար գետակի ձախ և Թարթառ  գետի աջ ափերի, դաշտաբերանի և Քիրս լեռնաշղթայի շարունակութեան գագաթնագծի մէջ, ստացած է Մեծ-իրանք 1) Մեծարանք 2), Ներքին-Խաչեն 3) այժմ Խաչեն անունները։
ԺԴ. Գաւառակն, որ ընկած է Թարթառի և Եանշաղի ձախ և Թրղու աջ ափերի մէջ, ստացած է Ըստիսական 4) Ըռստակ 5) Հաթերք անունները։
ԺԵ. Գաւառն, որ ընկած է Մռաւ բարձր լեռնաշղթայի, դաշտաբերանի, Թրղի և Թարթառ ջրերի ձախ և Կուրակ գետակի աջ ափերի մէջ, ստացած է Մեծ-կողմանք 6) Մեծկուանք 7), Չարաբերդ 8), Թալիշ, Կիւլստան Ջրաբերդ 9) այժմ Ջուանշիր անունները։
ԺԶ. Գաւառն, որ ընկած է Կուրակ և Շամքոր գետակների, դաշտաբերանի և Մռաւեան լեռնաշղթայի գագաթնագծի շարունակութեան մէջ, ստացած է Գարդման 10), Գարդմանաց ձոր 11), Գարթմանիկ 12) այժմ Գանձակի գաւառ անունները։
ԺԷ. Գաւառն, որ ընկած է Շամքոր գետակի միջին օժանդակի և Գեղամայ լեռնաշղթայի գագաթնագծի շարունակութեան և Տաւուշ գետակի հարաւ-արևելեան օժանդակի (Ախնջի) ափերի և դաշտաբերանի մէջ, ստացած է Փառնէս 13) Փառիս 14), Փառիսոս 15)։ այժմ Շամշատին անունները։
–––––––––––––––––––––
1) Մատ. Խոր. եր. 609։ Մով. Կաղ. եր. 263։
2) Տե՛ս Արձան. Վանուց Մեծիրանաց գրքիս։
3) Գաւառիս ներքին մասն կոչուում է Ներքին-Խաչեն (Վարդ. Բարձր. եր. 184)։
4) Մատ. Խոր. եր. 606։ Ձեռագիրք Ռաստակ.
5) Մով. Կաղ. եր. 163։
6)     ,,        ,,    եր. 94 և 163։
7) Մատ. Խոր. եր. 609։
8) Մով. Կաղ. եր. 124. Կիր. Գանձ. եր. 216։
9) Գաղտ. եր. 205։
10) Մատ. Խոր. եր. 258, 606 610.
11)     ,,        ,,      եր. 258։
12) Վարդ. աշխարհ. «Գարդման գաւառ Գարթմանիկ է»։
13) Մատ. Խոր. եր. 609։ Մով, Կաղ. եր. 273 և 279։
14) Մով. Կաղ. եր. 273։
15) Վարդ. Բարձր. եր. 134 և Ասող. եր. 154, 198, 256, և 283։

ԺԸ. Գաւառն, որ ընկած է Տաւուշ կամ Թովուզ գետակի հարաւային (Ախնջի) օժանդակի, Աղստև գետի և Գեղամեան լեռնաշղթայի և դաշտաբերանի մէջ, ստացած է Քուստի 1), Քաւս 2), այժմ Ղազախ անունները (մեծ մասն Շամշադին)։
ԺԹ. Գաւառն, որ ընկած է Կուր գետի, Ձորագետի, Խրամի, Աղստև գետի, Պօղոս-քիլիսայի և Կայենի լեռների գագաթնագծի մէջ, ստացած է Զաւէ 3), Ձորագետ, Երկիր Սևորդեաց 4), երկիր Կայենոյ 5) այժմ Ղազախի գաւառ անունները։

ՀԱՐԱՒԱՅԻՆ ԿԱՄ ՎԵՐԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ.

Ի. Գաւառն, որ ընկած է Պազկանց գաւառի, Երասխի և Հակարի գետերի, Դիզափայտ և Քիրս լեռնաշղթայի հարաւահայեաց լանջերի մէջ, ստացած է Բերդաձոր 6), Բերդձոր 7), Բելուկան 8), Ղալաղշլաղի ձոր, Ղալա-դարասի անուները, այժմ համարուում է Ջաբրայէլի գաւառ։
ԻԱ։ Գաւառն, որ ընկած է նոյն լեռնաշղթայի գագաթնագծի շարունակութեան, Շուշուց Կորիս տանող մեծ ճանապարհի և նոյն Հակարի գետի մէջ, ստացած է Հարճ լանք 9), Զառիստ 10) այժմ Հաճի Սամլու կամ Հաճիլար։
–––––––––––––––––––––
1) Մատ. Խոր. եր. 906. Քստակ, Քուստի, ձեռագիրք Քուստի։
2) Մով. Կաղ. եր. 273. «Սահակ, որ և Սևադայ կոչեցաւ... առհասարակ տիրեաց Գարդմանայ, Քաւսայ և Փառնայ գաւառաց, այլ և Ձորագետոյն բովանդակ եղև իշխան»։
3) Մատ. Խոր. եր. 606։
4) Յով. Կաթ. եր. 234։
5) Վարդ. Բարձր. եր. 184, և Կիր. եր. 122 «յաշխարհն Կայենւոյ» «ի գաւառին Կայենոյ». Հարկ է յայտնել, որ Ձորագետ էր կոչուում գաւառիս ձորագետի կողմերն. իսկ Կայենոյ գաւառ՝ գաւառիս հարաւային վերնամասն։
6) Մատ. Խոր. եր. 609։
7) Մով. Կաղ. եր. 264։
8) «Վիճակեցաւ և սահմանով ի յԱղուանայ գետոյ մինչ ՛ի Երասխն.. Վակունիս, Զառիստ.. Հաքարի.. Դիզակ, Բելուկան» (Արձան. Գտչայ Վանուց)։
9) Մատ. Խոր. եր. 609։
10) Արձանագ. Գտչայ վանուց։

ԻԲ. Գաւառն, որ ընկած է Հարճլանք և Ծար գաւառի սահմանների մէջ, ստացած է Վակունիք 1), Վերին-Վայկունիք 2) անունները։
ԻԳ. Գաւառն, որ ընկած է Մռաւ սարի հարաւահայեաց լանջերի, Ռմբասարի գագաթնագծի, Վակունիք և Ռստակ գաւառների սահմանների մէջ, ստացած է Սիսական-Ոստան 3), Սիսական 4), Ծար 5) Զար 6), այժմ Զար գաւառ։
Երևի թէ Խորենացին գաւառներիս հետ հաշուած է և Վարդանակերտ գաւառը, որով լրանում է ուղիղ քսան և չորս գաւառներն Արցախեան նահանգի։


Ա. ՊԻԱՆ ԳԱՒԱՌ.

Խիստ պակաս է գաւառիս ջուրն։ Համարեա՛ թէ ջուր գտնուում է միայն Երասխի, Ղուրու չայի և Քեօնդալանի եզերքներում. վասնորոյ սակաւ են և գաւառիս բնակիչներն, որք են միայն մահմետականներ։ Ինչպէս երեևում է հին առուի հետքից, Աղուանից թագաւորների ժամանակ ջուր բերուած է երասխից, որով ջրուած է ոչ միայն Պիան այլ և Մուխանք և այլ գաւառներն։ Հայաբնակ էր գաւառս վաղուց. բայց հայկական հնութիւններն իսպառ անհետացած են մահմետական բնակիչների ձեռնով։
–––––––––––––––––––––
1) Մատ. Խոր. նոյն եր.
2) Մով. Կաղ. «Կալեայ զգաւառսն... որք են այսոքիկ՝ Վերին Վայկոյնիք, Բերդձոր, Սիսական»։
3) Մատ. Խոր. եր. 609։
4) Մով. Կաղ. եր. 264։
5) Ստ. Օրբ. ԾԷ. գլ.։
6) Պարսից Շահերն Աղունից Կաթուղիկոսներին տուած հրովարտակների մէջ յականէ յանուանէ յիշում էին այսպէս. «Պետրոս Կաթուղիկոսին (Աղուանից) Գանձակայ, Ղարաբաղու, Զար-Զբիլու (ոսկին առատ Խար գաւառ) և Շամախու, ևն.։ (Սար. Ջալ. Ճան. եր. 491)։


Բ. ՄՈՒԽԱՆՔ ԿԱՄ ՄՈՒՂԱՆ ԳԱՒԱՌ (1)

Ընդարձակ է այս բոլոր գաւառներից, բայց այժմ ապարդիւն, անբնակ և անջուր է։ Այժմ համարեա՛ թէ ամայի է լայնածավալ դաշտս։ Բայց կայ մի հնութիւն––Աւերակ բերդ 1). (Էօրան ղալա) անուն, որից մինչև Ամարաս մօտաւորապէս 8½ մղոն է։ Բերդս պարսպուած է թրծեալ մեծ մեծ և հաստ աիւսով, որից շատ մասը քանդած և տարած են Աղջաբադեցիք և Աղախանլու մահմետականներն, որ Երասխից շատ հեռի չեն։ Բերդումս կան հին շինութեանց շատ աւերակներ։ Երևում են բաւականին փորուածքներ, քանդուած տեղերիցս, ինչպէս վկայում են, դտած են ոսկեայ, արծաթեայ և պղնձեայ դրամներ և խեցեղէն անօթներ։
Բերդիցս քառորդ մղոնաչափ վար կայ հայկական հանգստարան, որի մէջ կան խաչազարդ տապանաքարեր։ Պարսիկներն հանգստարանի մօտ կառուցած են Փեյղամպեր անուն մի գմբեթ, որի մէջ կայ մի զոյգ գերեզման կից միմեանց, խաչանիշ տապանաքարերով։ Մահմետականաց համար մեծ ուխտատեղի է այս։ Հարուստ շիաներն գմբեթիս շրջապատում են թաղում իւրեանց մեռելները։ Գմբեթիս մօտ շինուած են մի քանի բնակարաններ թէ՛ կարդացող մոլլա պահապանների և թէ՛ ուխտաւորների համար։ Անտանելի են այստեղ ամրան օդն ու կլիման, քանզի այստեղ կան թունաւոր օձեր, կարիճներ, մորմ, մոծակ, բոռ և ուրիշ մժղուկներ։ Բայց կան, և հօրաններով այծեամներ գաւառիս դաշտումն, ուր չ՛կան այժմ ո՛չ անտառ և ո՛չ ջուր։
Գ. Դ. Ե. և Զ. 2) գաւառներն որք են Արանռոտ, Տռի, Ռոցպատեան և Աղուէ, (2) նմանապէս մահմետականաբնակ են այժմ։ Գաւառներիս բնակիչներն շարունակ երթևեկում են ամարանոց և ձմերանոց։ Գաւառներս հարուստ են ոչխարներով, տաւարներով, ձիերով և ուղտերով։ Գաւառներս առ հասարակ ուտիաբնակ եղած են։ Մահմետականք այնպէս անյայտացրած են եկեղեցեաց և հանգստարաների քարերը, որ նշաններն անգամ չեն գտնուում կամ հազիւ ուրեք։
–––––––––––––––––––––
1) Աւերակիցս տեղափոխուած են Դիզակ գաւառի Թաղասեռ և Որդնաշատ գիւղերի բնակիչներն։ Աւերակս կոչուում է Միլին քաղաք և դաշտս Միլին գիւղ։
2) Արցախի բուն գաւառներին են վերաբերում Պիանք և Մուխանք գաւառներն. բայց որովհետև գտնուում են դաշտային մասում, վասն որոյ դասուեցան ՛ի շարս դաշտային գաւառաց–Ուտի նահանգի։ Սակայն յայտնի են արդէն Ուտի նահանգի գաւառներն։


Է. ԳԱՒԱՌ՝ ՏՈՒՉՔԱՏԱԿ, ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ, ԵՒ ԱՅԼՆ.

Գաւառս խիստ արդիւնաբեր է և հարուստ այգիներով, պարտէզներով, ցորենի, գարու, կորեկի, ձմերուկի, սեխի, վարնկի, և այլ նշանաւոր մրգեղինաց բերքերով, և չորքոտանի սուրբ և անսուրբ անասուններով, սակայն հարկ է ասել, որ պակաս է գաւառիս ստորին մասի ջուրն։
Գաւառիս վերնամասումն է Տիգրանակերտ 1) աւանն, որ աւերակ է այժմ։ Բայց հարկ է յայտնել որ ընդարձակ գիւղաքաղաք եղած է այս և երբեմն առաջնորդանիստ և գաւառագլուխ. տակաւին մնում է ընդարձակ եկեղեցու աւերակն, շուկայի և տների և բաղանիսների կիսաւեր քարուկիր շինութիւններն ևն։ Աւերակիս ստորոտումն է Շահ-բուլաղ մեծ աղբիւրն, իսկ վերի ծայրումն՝ հանգստարանն։ Իսկ աւերակիցս վերև է Վանքասարն և Հովուի սարն. որոց հետ կապուած է աւանդական պատմութիւն (տես ծանօթ. 3)։ Աւերակիս մօտ է մի նոր բերդակ, որ շինուած է մաբողջապէս սրբտաշ քարով և կոչուում է Թառնագիւտի կամ Շահբուլաղի բերդ։
Գաւառիս ստորին մասումն են Սոլթան-պուտ հողեայ բերդն, որ բլուր ձևացած է իւր բարձրութեամբ և Բելուկան աւերակ քաղաքատեղին Գարգարի ձախ կողմում, որ այժմ կոչուում է Բայեաթ և ուրիշ 7 հողաբլուրներ։
–––––––––––––––––––––
1) Եսայի Կաթուղիկոս (տպ. ի Շուշի), Սէբէոս և այլք Տիգրանակերտ են անուանում, իսկ տպ. յԵրուսաղ. սխալմամբ Ականակերա, այլք Տգրանակերտ, Տգռանակերտ։


Ը. ՈՒՏԻ–ԱՌԱՆՁՆԱԿ ԳԱՒԱՌ (4)

Ոչ ինչ պակաս հարուստ է և գաւառս ցորենով, գարիով, որիզով և բամբակով։ Ձմերուկ, նշանաւոր սեխ (չորս տեսակ), բրինձ, մաշ, սոխ, սխտոր, գազար, սևկևիլ, խաղող, և այլն կազմում են գաւառի բերքերն։ Գաւառիս ամեն կողմերով առատօրէն վազում են առուներ, որք հանուած են Թարթառ գետից, վասնորոյ և բազմարդիւն է գաւառս և արգաւանդ հողս։
Գաւառումս է Աղուանից երկրորդ մայրաքաղաքն Պարտաւ, որ հիմնուած է Թարթառ գետի ձախ կողմում և որ հեռի է Եւլախի––երկաթուղու կայարանիս երեք մղոնից փոքր ինչ աւելի ճանապարհաւ։ Այժմ համարեա՛ թէ մի գիւղ է Պարտաւն, զրկուած իւր մեծութեան և հարստութեան փառքից, սակայն հնութիւններն և աւերակներն այնքան շատ են, որք պահպանած են քաղաքի յատկութիւն։ Քաղաքս ունեցած է համարեա՛ թէ մի մղոն երկարութիւն և կէս մղոնից աւելի լայնութիւն, ինչպէս երևում է աւերակի հետքերից և փորուածքների նշաններից։ Հին շէնքերն ընդհանրապէս շինուած են եղել եփած աղիւսով և պարզ հողեայ ցեխով, զոր օրինակ երևում են նոր ի նորոյ քանդած ստորերկրեայ հնութիւններից։ Հողն ունի կաճային զօրութիւն, որ անքակ պահած է մօտ հազար տարի ստորերկրեայ բնակարաները։ Մինչև 6 մեթր փորուածքներից ելնում են ոսկի, արծաթ, պղինձ հին դրամներ և նօթներ և երկաթեղէն ու խեցեղէն գործիքներ, կարասիներ և ամաններ։
Այ-մ անհետացած են քաղաքիս շրջապարսպի պատերն. բայց տակաւին մնում են երեք միջնաբերդեր, որոց պարիսպներն շինուած են հողեայ ցեխով։ Առաջին միջնաբերդն, որ գտնուում է փոշտի ճանապարհի տակին, այս է արևելեան կողմում, ունի վեց բարձրագոյն բուրգեր և հաստ ու բարձր պարիսպ. որի արևելեան կողմից խախտուած է փոքր ինչ տեղ։ Շրջապարսպիս մէջ տեղում արձանացած է մի երկյարկ աշտարակ, որ շինուած է թրծեալ աղիւսով և կրաշաղախ ցեխով։ Աշտարակս ունի կլորակ ձև, 31½ մետր հաստութիւն (արտաքուստ չափելով) և մօտ 11 մետր բարձրութիւն։ Խաչաձև շինուած է գետնայարկն, որի առաստաղի թաղն փլած է այժմ։
Խաչաձևի մէն մի թևից բացուած է մի մի լուսամուտ, որոց վերի ծայրերն հասած են մինչև վերնայարկի ստորոտն։ Երևի թէ գերեզմաններ կան գետնայարկումս, որք ծածկուած են փլուած թաղի տակ։ Արտաքուստ զարդարուած է վերնայարկն կարմիր, կանաչ և սպիտակ մնր աղիւսներով։ Վերնայարկիս վերի կողմին մօտ կան արաբական սպիտակ գրեր. իսկ ստորին կողմին մօտ մանր աղիւսներ 1)։ Տեղ տեղ քանդուած են՝ վերի յարկից գլխի կողմն և վարի յարկից՝ 1 մետր և 80 սան. և միանգամայն երկու յարկերի դռներն։ Բերդումս է արքունի ուսումնարանն և վարժապետի բնակարանն։
–––––––––––––––––––––
1) Ոմանք կարծած են և կարծում են թէ արաբական գրեր են սոյն աղիւսներն։

Երկրորդ բերդակն, որ նմանապէս շինուած է հողայ ցեխով, առանց բուրգի է և կիսաւեր և գտնուում է մեծ ճանապարհի արևմտեան եզրի մօտ և ունի 104 մետր երկարութիւն և 93 լայնութիւն։ Բերդակիցս շատ հեռի չեն և միւս միջնաբերդերն։

ՈՒԽՏԱՏԵՂԻ

Միևնոյն ճանապարհի արևելեան կողմում է Իմամզատէ կոչուած մահմետականաց ուխտատեղին, որ ունի թրծեալ աիւսով և կրաշաղախ ցեխով շինուած մի շինութիւն, որ ունի երեք դուռն մի՝ հարաւային, մի արևմտեան և մի հիւսիսային կողմից։ Շինութիւնս գրեթէ իւր մէջ տեղում ունի մի խաչաձև, միջակ, գմբեթաւոր և սենեկանման յարկ, որի մէջ տեղում ամփոփուած են երկու սուրբ անձանց մարմիններն։ Գերեզմաններիս վերայ, որ թաղուած են կից, ծածկուած է մի մանրաչեայ, փայտաշէն վանդակ, իսկ վերջնոյս վերայ թանկագին և ոսկեթել ծածկոց։ Վանդակիս տակ յայտնի երևում են զոյգ տապանաքարերն. իսկ սորա աչքերից կապուած և կախուած են հազարաւոր, գոյնզգոյն թելեր և մետաքսեայ ու բամբակեայ ծուէններ, որք կապուած են մահմետական ուխտաւորներից մի մի խնդրուածքի համար։ Ուխտատեղի մզկիթս ունի շրջապարիսպ, որի հիւսիսային ներսի կողմում շինուած են սենեակներ թէ՛ կարդացող մոլլաների համար և թէ՛ աղօթաւոր ուխտաւորների։ Թէ՛ պարսպի ներսն և թէ՛ դուրսն լի է սրածայր և նախշուն տապանաքարերով և գերեզմաններով։
Ուխտատեղիցս մի քանի քայլ դէպի արևելք կայ վեցաչեայ մի գմբեթ՝ ծածկուած բլրի տակ։ Գմբեթիս աչքերն ներքուստ զարդարուած են սպիտակ, սև և դեղին յախճապակեայ աղիւսով։ Այս ևս ուխտատեղի է մահմետականաց և հանգստարան։
Շիա աղանդին են պատկանում Պարտաւիս այժմեն բնակիչներն։ Այստեղ կայ շուկա և օրավաճառ, որ լինում է ամենայն ուրբաթ օրեր, ուր համախմբուում են ամեն կողմերից բազմաթիւ առևտրականներ։

ՀԻՆ ԿԱՄՈՒՐՋ.

Հեղեղատներից երևում է որ Թարթառ գետն երեք անգամ փոխած է իւր ընթացքը Պարտաւի մօտերքում––նախ հոսած է Պարտաւի հարաւային կողմով կէս մղոնաչափ հեռի, որի անջրդի հեղեղատն այժմ կանաչազարդ հովիտ է. երկրորդ՝ հոսած է Պարտաւից մօտ քառորդ մղոն հեռաւորութեամբ, որի վերայ շինուած է վաղուց մի քարուկիր կամուրջ, բայց անջրդի է այժմ և այս վովիտ ձևացած հեղեղատն, իսկ այժմ հոսում է Թարթառն ո՛չ այս և ո՛չ այն հովտով, այլ երկու հին ճանապարհների միջնավայրով բացած է իւր համար նոր ճանապարհ, որից հոսում է այժմ։
Կամուրջս ունի 1700 մետր երկարութիւն, 5 մետր լայնութիւն և 16 աչք, որոց կամարներն արդէն քանդուած են և մնում են միայն ոտներն և երկու կողմերի պատերնլ Սրբատաշ եղած են բոլոր անկիւնաքարերն, իսկ անտաշ՝ մնացեալ քարերն։ Ինչպէս վկայում են ունեցած է հայերէն արձանագրութիւն, բայց անյայտացած է, չ՛կայ այժմ։ Աւանդաբար ասում են թէ Աղուանից Վաչէ Բ. թագաւորն շինած է կամուրջս։

Ա. ՀԱՍԱՆ-ՂԱՅԱ

Հայաբնակ գիւղս, որ մօտ մղոնաչափ հեռի է Պարտաւից, հիմնուած է նոյն դաշտի վերայ Թարթառի ձախ կողմում։ Բնակիչք բնիկ, հողն բեկական, ջրարբի և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, ամրան ծանր օդն և կլիման և տենդաբեր ջուրն (Թարթառի ջրիցն չէ, այլ սև ջուր) երկար կեանք 55–60 տարի. եկեղեցին սուրբ Աստուածածին, գետնափոր, հողաշէն. ծուխ 46, քահանան գալիս է Մարալեան––Սարովից. արական 158, իգական 160։
Գիւղիս հայ ժողովուրդն զզուելով իւր Պարսիկ-բէկի անկարգ արարմունքներից՝ 1880 թուին տեղափողուում է Փիրումեանց Նիկալայ-բէկի կալուածն, որ գտնուում է Մարաղայ գիւղից վերև, և բնակութիւն հաստատում նոյն կալուածի մէջ։ Սակայն 1883-ին՝ որպէս թէ անհամաձայնութեան պատճառաւ՝ վերստին վերադառնում են իւրեանց նախկին գիւղն Հասան-Ղայա ինչ ինչ հանգամանքներից ստիպեալ։
Հարկ է յայտնել որ Թաթառ գետիս ձախ կողմի մարմնաւոր գործերն պատկանում են Գանձակի մարմնաւոր դատարաններին, իսկ հոգևոր գործերն՝ Արցախի առաջնորդութեան։

Բ. ՂԱՀՐԻԼԱՐ ԿԱՄ ԽՈՐՈԶԼՈՒ.

Շէնս հիմնարկուած է նոյնպէս Թարթառի ձախ կողմում. բնակիչք բնիկ, հոն բէկական, ջրարբի և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, նոյն են նաև օդն, կլիման, ջուրն և երկար կեանքն. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանան գալիս է Մարալեան––Սարովից։ Ծուխ 20, ար. 60, իգ. 53։

Գ. ՂԱՐԱՄԱՆԼՈՒ

Գտնուում է Ղահրիլարի հիւսիսային կողմում, փոշտի հին ճանապարհի վերայ։ Ամբողջապէս հայ եղած են գիւղիս նախկին բնակիչներն 1), բայց այժմ մնացած է միայն եօթն գերդաստան հայ, իսկ մահմետական են ամենամեծ մասամբ մնացեալներն։ Հայոցս հոգևոր պէտքերը կատարուում է Սարով գիւղի եկեղեցում Սարովի քահանայի ձեռնով։ Ծուխ, 7. ար. 29. իգ. 28։

Դ. ՍԱՐՈՎ.

Գիւղս, որ գտնուում է Ղարամանլուի հիւսիս-արևմտեան հանդէպ, խիստ մօտ, նոյն դաշտի վերայ, ծածկուած է այգիներով։ Բնակիչք բնիկ, հողն բէկական, ջրարբի և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն (այտեղ լինում է առատ կապար, վայրի սամիթ, ղարաղան, որից շինում են օճառաքար, և մատուտակ)։ Օդն և կլիման ծանր ամրան, ջուրն Թարթառից, երկար կեանք 70––75 տարի. եկեղեցին նորաշէն, հոյակապ, բոլոր անկիւնաքարերն և կամարներն շինուած սրբատաշ քարով, որի երկարութիւնն է 22 մետր 28 սանթ. և լայնութիւնն՝ 12 մետր 35 սանթ. 2) քահանայ մի։ Գիւղիս հանգստարանում ամփոփուած են ցարդ և անփոփուում են Սարովիս, Ղահրիլարի, Բօզլուի և Մարալեան-Սարովի ննջեցալներն, որոց մէջ մի տապանաքարի վերայ փորագրուած է. «Տապանս Մէլիքին. ՌՃԻԲ. էր»։ Ծուխ 141. ար. 484, իգ. 440։
–––––––––––––––––––––
1) Աւանդաբար պատմում են թէ Բօզի եղախ է գիւղիս նախկին անունն, իւր հիմնադիր Բօզու անումբ, որ մի քաջ և ազդու մարդ եղած է։ Յետոյ պակասած են բնակիչներն. թրքաբնակ լինելուց վերջն փոխուած է Ղարամանլու։
2) Հին եկեղեցու աւազանի արձանագրութիւնն. «Յիշատակ է սուրբ աւազանս Սարովեցւոց Սուրբ Աստուածածնայ։ եկեղեցուն Թվ. ՌՄՂԷ»։

ՄԱՐԱԼԵԱՆ-ՍԱՐՈՎ.

Հիմնուած է Սարովի հիւսիսային կողմում. բնակիչք բնիկ, հողն բէկական, ջրարբի և բազմարդիւն. տեղական բերքերն, օդն, կլիման, ջուրն և երկար կեանքն՝ նոյն. եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի, որ հովուում է և Ղահրիլարի հոգևոր հօտը։ Ծուխ 32. ար. 126. իգ. 124։

Զ. ԵԱՐՄՋԱՆ.

Հիմնուած է Թարթառ գետի աջ կողմում, խիստ մօտ Սէյսուլան գիւղին. հողն բէկական, բազմարդիւն. տեղական բերքերն նոյն. օդն և կլիման՝ ծանր ամրան. եր. կեանք 65. եկեղեցին և քահանան Սէյսուլանինն են։ Ծուխ 11. ար. 30. իգ. 25.։

Է. ՍԷՅՍՈՒԼԱՆ.

Հիմնուած է Թարթառի աջ կողմում, Մարաղա գիւղից բաւական ներքև, բնակիչք բնիկ ուտիացի, թրքախօս, հողն բէկական, ջրարբի և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն. օդն և կլիման ծանր ամրան, երկար կեանք 65. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն, քահանայ մի։ Ծուխ 35. ար. 106. իգ. 103։

Ը. ՄԱՐԱՂԱ 1)

Հիմնուած է Թարթառի աջ ափի վերայ դաշտաբերանում. բնակիչք 1828–ին գաղթած են Պարսկաստանի Մարաղայից և նոյն իսկ անուամբ հիմնած գիւղս. հողն արքունի, ջրարբի, որիզաբեր, բամբակաբեր և բազմարդիւն. տղական բերքերն նոյն. օդն և կլիման ոչ այնքան ծանր. երկար կեանք 75–80 տարի. եկեղեցին սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանայ մի։ Ծուխ 104. ար. 286. իգ. 254։
–––––––––––––––––––––
1) Մարաղա գիւղիս շրջակայքում գտնուում են մի տեսակ բոյս, որ գործ է ածուում իբրև թէյ։ Հաւատացնում են որ շատ տարբեր չէ Չինաստանի թէյից. ափսոս որ այժմ անխնամ թողած են գիւացիք այս հազուագիւտ բերքի մշակութիւնը։

ԲՕՐՈՄԻ ԱՒԵՐԱԿՆ

Գտնուում է Կուր գետի աջ կողմում Մինկեաչեօւիւր անցքի (հուն) արևմտեան կողմում։ Այս մի ընդարձակ գիւղաքաղաքի աւերակ է, որի մէջ կայ Ս. Հովհաննէս անուն մի ուխտատեղի։

Թ. ՇԱԿԱՇԷՆ ԿԱՄ ԳԱՆՁԱԿԻ ԳԱՒԱՌ

Ուտի–առանձնակ գաւառի արևմտեան կողմին կից է Շակաշէն կամ Գանձակի գաւառն։ Հարկ է նախ խօսել Գանձակ քաղաքի մասին և ապա գաւառների գիւղօրէից մասին, որ ամենատեսակ բարեմասնութիւններով աւելի է Ուտի–առանձնակ գաւառից։

ՆՈՐ-ԳԱՆՁԱԿ ՔԱՂԱՔ (5)

Հիմնուած է Գանձակ գետակի աջ ու ձախ ափերի վերայ՝ երկաթուղւ գծի հարաւային կողմում։ Մինչդեռ առաջ գաւառական մի աննշան քաղաք էր Գանձակս, մի քանի տարիներից ցարդ եղած է նահանգագլուխ քաղաք, որի այժմեան տարածութիւնն մի մղոն է այգիներով հանդերձ, որովք զարդարուած է քաղաքս և նոյն իսկ բնակարաններից շատերն։ Հին շուկայի և քաղաքամիջի արդն ու զարդն են կաղամախի ծերունազարդ ծառերն, որք տալիս են քաղաքիս առանձին շքեղութիւն և վեհութիւն։ Հին է քաղաքիս վերնամասի շինութիւնն, մանաւանդ Քիլիսաքեանդ կոչուած Հայոց թաղն, որի մէջ է մայր եկեղեցին Սուրբ Յովհաննէս Մկրտիչ, իսկ ստորին մասում Պարսից թաղն, որի մասին, ասում են թէ, հիմնուած է Ա. Շահ-Աբասից։
Հայք ունին քաղաքումս 1600 ծուխ, 4 եկեղեցի–սուրբ Յովհաննէս Մկրտիչ և սուրբ Լուսաւորիչ՝ Հայոց թաղումն. Սուրբ Գէորգ Նոր-Շուկայի մօտ, և Սուրբ Աստուածածին Նորաշէն կամ Երևանցւոց թաղումն։ Հայք զբաղուում են այգեգործութեամբ, վաճառականութեամբ և զանազան արհեստներով։
Սուրբ Յովհաննէս-Մկրտիչ մայր եկեղեցին շինուած է քարուկիր, վեց միապաղաղ և բոլորշի սիւների վերայ միջակ բարձրութեամբ։ Ունի կանանց վերնատուն, երկու դուռն արևմտեան և հարաւային կողմերից, մի աւագ և չորս միմիանց վերայ շինուած փոքր խորաններ, վերին խորանների վերելակ սանտուղներն բարձրանում են աւագ խորանի աջ ու ձախ կողմերից։ Հարաւային վարի փոքր խորանում կայ երկու գերեզման. առաջնոյն տապանաքարի վերայ փորագրուած է.
«Տէր Յիսուս Քրիստոս, ՌՃՂԱ. թվին.
Այս է տապան Սուրբ Ներսէսի
Եւ Աղուանից Կաթուղիկոսի.
Եղև վախճան հանդիսի
Երկյոբելեան կեանս հասի. (հարիւրամեայ)
Ապա կոչումն Տեառն լսի
Փոխեալ աստէն յերկինս դասի.
Հազար երկու հարիւր ամի.
ԲԺ. (Երկոտասն) թուի
Եւ Բարադասի
Ներ սորա անւոջ յիշատակի»։

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՊԱՆԱՔԱՐԻ ՎԵՐԱՅ

«Այս է հանգիստ Իսրայէլին,
Որ է ազնիւ և գովելին,
Նման արդարոյն Աբէլին,
Եւ որդի Մելիք Հաթամին.
Ութուտասան կեանք սկալի
Առնու անանց պարգևս լի
Եւ մեզ եթող տրտմութեամբ լի
ՌՄԻԵ. թուի
Եւ ԺԵ. Մայիսի»։
Եկեղեցուս հիւսիսային կողմի երկրորդ սիւնի վերայ խոյակին մօտ գրուած է. «Խանի» 1)։ Նոյն խոյակի արևելեան կողմում. «Լղար Էրեց»։ Եկեղեցուս շինութեան բուն արձանագրութիւնն գտնուում է արտաքուստ հարաւային որմի վերայ, արևի ժամացոյցի տակ, որ է.
–––––––––––––––––––––
1) Պատմում են թէ՝ Ջաւատ-խանն ամեն կիւրակէ օրերում գալիս է եղել և ներկայ գտնուելիս պատարագին։ Խանն սովորաբար կանգնելիս է եղել սիւնիս տակ, որն այժմ ևս կոչուում է խանի սիւն։

«Ի ժամանակն Ովանէս Կաթուղիկոսի թվին ՌՁԲ. ամի շինեցաւ սուրբ Ովանէս եկեղեցին (ս)»։
Ներքուստ հիւսիսային որմի Ա. լուսամտի գլխին
«Յիշատակ է լուսամուտս Մայիլեանց Ղահրամանին ու ծնողաց նորին Աւագին և Եղիսաբէթին 1839 ամի»։
Բ. Լուսամտի գլխին. «Յիշատակ է սուրբ աւազանս և լուսամուտս Մահտեսի Աղաջան Խաչատուրեանի ... և ծնողաց և եղբարց 1839 ամի»։
Գաւիթ. Յետոյ շինուած են քարուկիր գաւիթ, որ կից է եկեղեցուս արևմտեան կողմին և զանգագատունն և կաթուղիկէն։
Եկեղեցուս արևմտեան դրան գլխին արտաքուստ.
«Հիմնեցաւ ի հիմանէ գաւիթ սուրբ Յովհաննէս եկեղեցւոյս ի հայրապետութեան տեառն Եփրեմայ և առաջնորդութեան տեառն Ներսէսի Սրբազան արքեպիսկոպոսի արդեամբ և ծախիւք Մահտեսի Տէր Գէորգի Տէր Յովհաննիսեան. հայցեմ առ սիրելի եղբարցդ՝ որք հանդիպիք ընթեռնուլ՝ զմէկ բերան զողորմի խնդրեցէք առ Աստուած 1816 ամի»։
Գաւիթս ունի երեք դուռնհարաւային, հիւսիսային և արևմտեան կողմերից և կանանց վերնատուն որի, դուռն՝ իւր հիւսիս–արևելեան կողմից է. ներքուստ ունի 32½ մետր երկարութիւն և 13 մետր 30 սանթ. լայնութիւն (միասին չափելով եկեղեցին և գաւիթը)։ Հարաւային դրան վերայ քանդակուած է. «Շինեցաւ դուռնս արդեամբ Յովսէփ Զառափ Գրիգորեանի յիշատակ 1860 ամի»։ Գաւթումս բուն տաճարի արևմտեան դրան հարաւային կողմում.
«Ի թուին Հայոց ՌՅԺԱ. շնորհիւն Աստուծոյ ես Մահտեսի Աղաջան Խաչատուրեան իմով սեպհական արդեամբ կառուցի նորաձև կաթուղիկէս Սուրբ Յովհաննէս եկեղեցւոյս ի յիշատակ հոգւոյ իմոյ և ամենայն ննջեցելոց և կենդանաց իմոց։ Աղաչեմ զհանդիպողսդ, յիշեսջիք զմեզ յարժանաւոր մաղթանս ձեր, զի միջնորդութեամբ Սուրբ Աստուածածնին և ամենայն սրբոց ջնջեսցէ Տէր զձեռագիր յանցանց իմոց, յամի տեառն 1862-ին Գանձակ»։

Գաւթումն ամփոփուած են.

«Այս է տապան սուրբ Եղիշէի առաջնորդ Վա... վարդապետին թվ. ՌՄԶ.»։
«Այս է տապան Չարաբերդցի Աթանաս վարդապետի ... ՌՄԺԳ.»։
«Այս է շիրիմ Սուրբ Երուսաղէմայ նուիրակ Թոխաթցի Ֆարաւոն վարդապետի ՌՄԼԵ.»։
«Այս է տապան Մռուտ անապատի առաջնորդ Յարութիւն վարդապետի ՌՄԽԹ. յունիս ԺԶ.-ին»։
«Այս է տապան Սուրբ Ստեփաննոս նախավկայի միաբան Ստեփաննոս վարդապետի ՌՄՁԳ.»։
Կան նաև քահանայից գերեզմաններ գաւթիս ներսումն։ Արտաքուստ գաւթիս արևմտեան դրան առաջ ամփոփուած է Գաղտնիք Ղարաբաղի գրքի հերոսներից Դալի-Մահրասայի մարմինն, որի տապանաքարի վերայ փորագրուած է մի ցուպ և սոյն արձանագրութիւնն. «Այս է տապան Աւագ վարդապետին, որ է Չարապերտու Մեծ––Կուէնից 1) ՌՄԽԵ.»։ Երկրորդ հերոսն է Թիւլի-Արզուման, որի գերեզմանն գըտնուում է գաւթիս հիւսիսային կողմում եղած պարտիզի հանգստարանում, որի շիրմաքարի վերայ քանդակուած է. «Այս է տապան Չարաբերդցի Սարգսի որդի Արզուման ուզպաշուն ՌՄԽԵ. թուին»։
Արտաքուստ գաւթիս հիւսիսային դրան առաջ.
«Այս տապան Կորգի որդի Մէլիք Մնացականին ՌՄԻ.»։ Շարունակութիւն ունեցած չէ սորա մելիքութիւնն, այսինքն յարատևած չէ որդոց-որդի, այլ սկսուած է Մէլիք-Մնացականովս և վերջացած սորա մահուամբ։
–––––––––––––––––––––
1) Գաւառի հին անունն է, որ այժմ կոչուում է Ջրաբերդ, իսկ Դալի-Մահրասայիս բուն ծննդավայրն է Նոր-Մեծ–շէն գիւղն։

Սուրբ Յովհաննէս եկեղեցիս ունի չորս քահանայ և հետևեալ ձեռագրերը։
Ա. Աւետարան միջակ դիրքով, մագաղաթեայ, որ ունի չորս աւետարանչաց պատկերներ և արծաթեայ կողակալներ։ Սակայն գեղեիկ չեն պատկերներն, թռչնագրերն և ծաղկանկարներն։ Կարևոր համարուեցաւ ընդօրինակել յիշատակարանից հետևեալը.
«Արդ՝ ով սուրբ հարք և առաքելագումար դասք քահանայից, յորժամ վայելէք ի քաղցրաճաշակ եդեմատունկ, աստուածառոյգ վտակաց քառառաջեայ հոսանաց կենդանական աստուածային աւետարանական բանիցս, մանաւանդ յորժամ բառնայք ի վերայ ուսոց ի ժամ սոսկալի պատարագին, յորժամ խաղան ի վերուստ յողջոյն ձեր զաւրք հրեշտակաց և սքողեալ ահիւ խառնին ընդ ձեզ, նովին սուրբ աւետարանաւդ և միջնորդական հրաշիւք կենդանարար սուրբ պատարագին, յիշեսջիք զստացաւղ սորին զբարեպաշտ թագուհին Կեռան հանդերձ սուրբ թագաւորաւն Լևոնիւ և զծնողս իւրեանց և զդեռաբոյս ծիրանածին մանկունս նոցա։ Զի կենդանիքն պարագայց ամաւք և երկար խաղաղութեամբ անփորձ պահեսցին և հանգուցելոցն հանգիստ և ողորմութիւն շնորհեսցի յամենառատ բարերարէն Աստուծայ։
Արդ գրեցաւ գիրս ձեռամբ ամենամեղ քահ(անայ) Ստեփաննոսի ի թուականիս Հայոց ՉԼԲ. (1283) ի հայրապետութեան տեառն Յակովբայ և ի թագաւորութեան Լևոնի որդւոյ Հեթմոյ ի մեծանուն սուրբ ուխտս Սկեռայ ընդ հովանեաւ Սուրբ Փրկչիս և մաւր լուսոյ Աստուածածնիս և կենսակիր Սուրբ Նշանիս մերձ յանմատոյց դղեակս Լամբրուն, որ է ի գլուխ Տարսոնի և ի ստորոտ մեծի լերինս Տաւրոսի, յորում ամի բարենշան և բարեպաշտ անդրանիկ որդին արքայիս մերոյ պարոն Հեթում զձիաւորութեան աշտիճան ընկալաւ և այժմ տիրէ աստուածապահ դղեկիս և այլ շուրջակայ գաւառացս, զոր յուսամ և մաղթեմ ի Բարերարէն Աստուծոյ անփորձ մնալ սորա ի յարդիսս բազում ամաւք ընդ երկայն աւուրս անուանի և յաղթաւղ լինել ի վերայ երկրիս։ Եւս առաւել աղաչեմ յիշել ի Քրիստոս զնախայիշատակյալ ստացաւղ տառիս և զբնաւ զարմն իւր զկենդանիս և զհանգու ......1)»։
Բ. Աւետարան մեծագիր, մագաղաթեայ, կաշեկազմ, որի սկզբից և վերջից 2) պակա են շատ թերթեր, որոց հետ և յիշատակարանն։ Ամբողջապէս գրուած է գլխատառերով, որոց ձևերն ապացոյց են հեռաւոր հնութեան։ Մատթէոսի վերջում գրուած է մանր գրերով առանձ թուականի. Ո՛վ սուրբ ընթերցողք. աղաչեմ զձեզ երկրամերձ դիմաւք ապիկար Թուումէս յիշման արժանի արարէք ի մաքրափայլ աղաւթս ձեր։ Թէպէտ և անարժան մ այլ վասն աշխատութեան յիշեցէք զիս և զծնողսն իմ, աղաչեմ զձեզ։ Զի մագաղաթս խոշոր էր և նորոգողս տգէտ, անմեղադիր լերուք։ Զնորոքողս յիշեսջիք ի Քրիստոս»։ Խնդրում է յիշել նաև Մարկոսի վերջում։

Յետին ժամանակներում գրուած է.
«Պատճառ գրոյս այս է. ես Մէհրիզատս որդի Մկրտչին՝ իմ աղբէրորդի Հապուլի Է. (7) թուման պարտք ունէր, որի կէսն կանէր Գ. թուման ու կէս։ Ես Մէհրիատս առի զսուրբ աւետարանս և շատ երկիր շրջեցի և իմ աղբերորդի Հապուլի Է. թուման պարտքը տուի։ Ով որ յետոյ, առաջ պաղին հողին և կամ տանն խոսող լինի, Է. թուման տայ։ Ես Կոստանդս վկայ, Փանոս վկայ, Մռաւս վկայ, Ամիրս վկայ. ես Ատի շինեցի տէր Մեսրոպս վկայ»։ Ապա գրուած է. «Ես ծառայ Աստուծոյ Սաւարշէս տանուտէր Քուչկայ գնեցի ղսուրբ աւտարանս ի հալալ ընչից իմոց յիշատակ ինձ և ծնողացն իմոց հաւրն իմոյ Այտինին և մաւրն իմոյ Խութլու խաթունին և ամուսնոյն իմոյ Էմխաթունին և որդւոցն իմոց Այտինին, Գունդուզին, Ջալալին և եղբաւրորդոյն իմոյ Ահիին… ...... Դարձեալ ծանիք (ծանիջիք) որ հետի (վասն) սուրբ աւտարանիս շատ տաւի եղաւ ի ներհակաց. շարիաթով և դատաստանաւ հաղ (իրաւունք) ինձ եղաւ։ Յայսմհետէ ով որ տաւի անէ յիմոց կամ յաւտարաց, նզովեալ եղիցի ի սուրբ աւետարանէս. ամէն»։
–––––––––––––––––––––
1) Ընկած է թերթն և կորած։
2) Պակաս են նաև Ղազարոսի աւետարանի սոյն խօսքերից մինչև վերջն. «Չև ևս էր եկեալ Յիսուս ի գեաւղն։«

Գ. Աւետարան միջակ դիրքով, որ ունի ազնիւ մագաղաթ, ընտիր պատկերներ, նուրբ գրիչ և գեղարուեստի փայլուն ճաշակ։ Ընտիր են նախշերն, ծաղիկներն և թռչնագրերն, առհասարակ գեղեցիկ են և դիւրաւ ––վերծանելի փոքր գրերն և վայելուչ ներկերով ներկուած չորս աւետարանչաց պատկերներն։ Աւետարնիս սկզբում գրուած է ոսկետառ գրերով. «Դու ստացաւղ քոյոցս բանի և զարդարաւղ այսմ տառի և ծառայի քո Սարգսի գրեա՛ զանուն ի գիր քո կենդանի, որ փոխեցաւ ի թուականիս յեթն հարիւր խ. երորդին և զՅուսէփայ փիլիսոփայի զհոգիս ընկալ հովիւ բարի և ընդ նմին Զոհագի».

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԻՑՆ.

«Բայց գրեցաւ լուսազարդեալ աւտարանս ի լուսալրական ժամանակի սկզբանց արաչութեանն մինչև առ մեզ ՑՈԶ. (6606), իսկ ի Կենարարին գալստենէն ՌՃՁԳ. (1183), իսկ Խոսրովայն Պարսից սկսեալ ի մերս թիւ ՉԽԴ. (744) և գրեցաւ յանապատիս Դրազարկ կոչեցեալ։ Արդ եղեւ գրաւ կատարման սորա ի թուիս ՉԽԴ. յորում դեգերել կամք առ դրան սորա՝ ակն ունելով ամենաւրհնեալ մաւրն լուսոյ Աստուածածնին խնդրել ողորմութիւն մեզ և նեղեալ եղբայրութեանս և ամենայն աշխարհի, թագաւորաց քրիստոնէից ևս և բարեպաշտ թագաւորին Հեթմոյ, որ ի յարգասիս մանկութեան իւրոյ բարձեալ բերէ յինքեան զամենայն գործս առաքինութեան, նմանեալ թագաւորացն սրբոց, զոր աջն Աստուծոյ պահեսցէ զնա և զեղբարս սորա հանդերձ ամենայն մերձաւորաւք և հնազանդեցելովք իւրովք ի կամս Աստուծոյ ի խաղաղութեան. քահանայապետական աթոռոյ սուրբ և անբիծ հայրապետն մեր Քրիստոս պահեսցէ զսա......… Եւ արդ ես մեղաւք մեռեալ հոգիս անպիտան և հողս Յովսէփ փիլիսոփայ ետու գրել զսուրբ աւետարանս ի յողորմութենէն Աստուծոյ։... Արդ գրեաց զերեք աւետարանն սուրբ և պատուական հայրն մեր և վարդապետն Թորոս փիլիսոփայն... իսկ զմիւս ևս աւետարանն զգլուխն զսուրբ աստուածաբանն Յովհանէս գրեաց Յովհան գրիչ և հոգեեղբայրն մեր և զարդարեաց պէսպէս երանգով և գունով»։
Դ. Աւետարանն գրուած է թղթի վերայ, որ ունի միջակ դիրք և դիւրաւ վերծանելի տառեր, բայց չունի ո՛չ թուական և ո՛չ պատկեր։
Ե. Աւետարանեը գրած է Եսայի անուն ոմն. «Շնորհիւ Աստուծոյ յանկ ելեալ կատարեցի ի թուականութեանս ՌՃԺԲ... ի թագաւորութեան Պարսից Փոքր Շահ Աբասին և ի հայրապետութեան Աղուանից տեառն Պետրոսի Սրբազան կաթուղիկոսի ի յերկիրս Ծարայ ի գեաւղն... 1)»։ Իսկ ստացողն եղած է Սիմէօն անուն ոմն։
Զ. Աւետարան գրուած է թղթի վերայ Ղուկաս անուն քահանայից. «յիշել զգծող սորա Ղուկաս անուն քահանայ... ի թվին ՌՃԻԷ. զստացող սուրբ աւետարանիս զբարեմիտ պարոն Ամիրխան»։
Է. Աւետարան նոյնպէս գրուած է թղթի վերայ ոմն Մկրտիչ անուն անձից ՌԴ. Հայոց թուին։
Ը. Աւետարան գրուած է թղթի վերայ Տէր-Մարտիրոսից ՌՃԿ. թուին։ Երկրորդ անգամ ծախուում է աւետարանս, որը գնում է Ելենու որդին, բայց չէ կամենում սա յայտնել իւր անունը՝ գրելով. «որ չեմ զանունս յիշելոյ ի սուրբ աւետարանս»։ «Գնեցաւ աւետաբեր վտակս ի ՋԾԴ. թուականիս ի յերկիրս Վրաց ի անուանի աշխարհս Կախեթ ի թագաւորութեան (Վրաց) բարեպաշտ Ալէքսանդրին և որդւոյ իւր պարոն Կաւրկոյ... ի ժամանակ յորում զաւրացեալ էր Չարևաներ (՞) առ ազգս Շիխ .. Իլպաչ կոչի, որ ելաւ ի արևելայ և էառ զթախտն Թաւրիզոյ և կոտորեաց և կորոյս զազգն Թիւրքմանին և էառ զաշխարհս ամենայն և աւերեաց բազում գաւառ Հայոց և Տաճկաց և թողին զամենայն հայրենական բնակութիւնս և եկին ի Վրաստունս. վերջն Աստուծոյ է գիտելի թէ ինչ կու լինի»։
Թ. Աւետարան գրուած է թղթի վերայ, պատկերազարդ, միջակ դիրքով, որի սկզբում կայ սոյն ծանօթութիւնն. «.... Արդ ես մեղապարտ և անարժան Պանազուրցի Ալլահվերտի քօխաս (գիւղապետս) տեսի աստուածաշունչ սուրբ աւետարանս ի ձեռս անօրինաց գերի անկեալ, ՛ի արդեանց և ՛ի հալալ ընչից իմոց ազատեցի սուրբ աւետարանս և ընդ սմին մէկ թագ և մէկ շուրջառ և ետու վախմ սուրբ Երից մանկանց փառաւոր վանիցն յիշատակ ինձ և ծնողա իմոց և ամենայն արեան մերձաւոր որդոյ իմոյ և դստերաց իմոց... ՌՃՂԴ. թվին նոյեմբեր ամսոյ ԺԲ. գրեցաւ»։ Չունի յիշատակարան։
–––––––––––––––––––––
1) Պակաս է.

Ժ. Աւետարան, գրուած է թղթի վերայ, Ղուկասի վերջում գրուած է. «ի թուաբերութեան Հայոց ՌՃՀԴ. ապրիլի ԺԸ. առի (գնեցի) աստուածախօս աւետարանս ես մեղապարտ և անարժան Մէլիք Եսայիս յերկրէն Չարապերթու և ՛ի գեղճէն բնակ Մոխրաթաղու։ Արդ լուայ զձայն աստուածային, որ ասէ. Երանի այնորիկ, որ ունի որդի Սիօնի և ընտանի ի յԵրուսաղէմ և ՛ի գութ շարժեալ որդւոյ իմոյ՝ առի զաստուածախօս սուրբ աւետարանս յիշատակ իմ և ծնողաց մարմանաւորաց իմոց և մօրն իմ ևս կողակցին իմոյ Հուրին և որդւոյն իմ Յովսէփին, Մէժլումին, Դանիէլին, Իսրայէլին և դստերացն իմոց և տուի յիշատակ և վախմ սուրբ Երից մանկանց... ի հայրապետութեան Աղուանից տառն Ներսէսի հեզահոգի կաթուղիկոսին»։
ԺԱ. Աւետարան միջակ դիրքով, գրուած թղթի վերայ։ Յիշատակարանից. «Արդ՝ գրեցաւ սուրբ աստուածանկար աւետարանս ձեռամբ անարժան Յովհաննիսի ի յերկիրս Գանջայ ի գեօղն Հարցհանկիստ ՛ի դրան սուրբ Մալազնաբերթին ՛ի հայրապետութեան երիցս երանելոյ հովուապետին տանս Աղուանից տեառն Պետրոսի Սրբազան կաթուղիկոսին, յեպիսկոպոսութեան սուրբ Ամենափրկչին քաջ և արի րապունապետի Խաչատուր վարդապետի և թագաւորութան Պարսից փոքր Շահ Աբասին, խանութեան երկրիս Աւղուրլու խանին ի թվականութեանս Հայոց ՌՃԺԵ. ամի»։


ՄԱՍՈՒՆՔՆԵՐ.

Ա. Մասն Տեառնեղբօր Յակովբոսի մի արծաթեայ, փոքրիկ խաչի մէջ, որ «Յիշատակ է սուրբ նշխարս Տիրացու Գրիգորի թվ. ՌՄՀ.»։
Բ. Մասն Յովհաննէս Կարապետի մի արծաթաթել հիւսկէն (չիւթիշի) փոքր խաչի մէջ, որի վերայ գրուած է. «Այս է թիկն Յովհաննու Կարապետի»։
Գ. Մասն Պանդալիոն բժշկի մի արծաթեայ, ոսկեզօծ և փոքր խաչի մէջ, որ «Յիշատակ է սուրբ Պանդալիոնայ եկեղեցւոյն մասունքս պահպանութիւն հասարակ ուխտաւորաց Տէր Սարգիս Ազարեանցին ծախիւքն 1859 ամի»։
Դ. Մասն սուրբ Մինասայ մի արծաթաթել հիւսկէն, փոքրիկ խաչում, որ կրում է. «Ի վայելումն ազնիւ Վահանին»։
Ե. Անյայտ մասն մի արծաթեայ, ականակուռ և մեծադիր խաչի մէջ, որի արձանագրութիւնն անկարելի եղաւ կարդալ։
Եկեղեցիս իբրև անշարժ կալուած ունի մի բաղանիս, որի արդիւնքն յատկացած է ծխական երկսեռ ուսումնարաններին։

Ծխական երկսեռ ուս. Ս. Յով. եկեղեցուս.
Երկդասեան երկսեռ ուսումնարանս կանգնած է եկեղեցուս արևելեան հանդէպ։
Ուսանում են աշակերտ . . . 140
                    աշակերտուհի . 194
Վճարուում է բոլոր վարժապետաց և վարժուհեաց 3000 րուբ. որք գումարուում են մոմավաճառութիւնից, թոշակադրամներից և կտակադրամներից։

Բ. ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ. 1)

Եկեղեցիս, որ հիմնարկուած է քաղաքիս վերի թաղումն բազմամարդ հայոց մէջ, շինուած է հոյակապ, ընդարձակ, բարձրաշէն, չորս սիւների վերայ։ Շքեղ և մեծադիր են լուսամուտներն և դռներն։ Բացի լուսամուտների մեծութիւնից, տաճարիս ձևն և մեծութիւնն նման է Երուսաղէմի Հայոց Սրբոց Յակովբեանց վանքին։ Եկեղեցիս ունի երեք դուռն––հարաւային, արևմտեան և հիւսիսային կողմերից, մէն մի դուռն արտաքուստ ունի փոքր գաւիթ։ Տաճարիս երկարութիւնն է 30½ մետր, լայնութիւնն էչ մետր ևճ սանթիմ։
–––––––––––––––––––––
1) Երկու եկեղեցիքս ևս հիմնուած են Գանձակ գետակի աջ կողմում։

Եկեղեցուս հարաւային սեան վերայ. «Շինեցաւ սիւնս արդեամբ Քերովբ Տէր Մարտիրոսեանցի ՛ի յիշատակ ծնողաց իւրոց 1857 ամի»։
Արձանագր. տաճարիս արևել. կող, արտաքուստ.
Շնորհօք և ողորմութեամբ Աստուծոյ հիմնեցաւ սուրբ տաճարս ի 14-ին Սեպտեմբերի 1853 ամի և յետ աւարտելոյն տրովք բարեպաշտ ժողովրդոց Գանձակայ ՛ի կայսրութեան ամենայն Ռուսաց Ալքսանդր Բ. և ՛ի հայրապետութեան տեառն Գէորգ Դ. Օձաւ յ9 Նոյեմբերի 1869 ամի ՛ի Սրբազան Մակար արքեպիսկոպոսէ առաջնորդէ Վրաստանի և Իմերէթի և անուանեցաւ Սուրբ Լուսաւորիչ եկեղեցի յանուն սրբոյն Գրիգորի մեծի հայրապետին Ազգիս։ Հիմնարկեցաւ սուրբ տաճարս յանուն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ի 1853 ամի և աւարտեցաւ 1869 ամի»։
Եկեղեցիս ունի հինգ քահանայ և միայն մի գրչագիր աւետարան, որի Յիշատակարանից. «Արդ գրեցաւ զսուրբ աւետարանս ՛ի թուականութեանս Հայոց ՌՃԺԷ. ՛ի հայրապետութեան երիցս երանելոյ հովուապետին տանս Աղուանից տեառն Պետրոսի Սրբազան Կաթուղիկոսին և առաջնորդութեան սուրբ աթոռոյս Ամենափրկչին պարոն տէր Յովհաննի– սին, թագաւորութեան Պարսից Փոքր Շահ Աբասին.. խանութեան Ուղուրլու խանին և իշխանութեան երկրիս մեծաշուք և բարեպաշտ Սիմաւոն Մելիքին։ Գրեցաւ ձեռամբ անարժան սուտանուն Յովհաննիսի ՛ի յերկիրս Գանջայ ՛ի գիւղս ո կոչի Հարցանկիս (տ) ՛ի դրան սուրբ Մլզնբերդին. ամէն»։
Եկեղեցիս ունի և շրջապարիսպ, որ շինուած է սրբատաշ քարով։ Պարսպիս հարաւային դրան կամարի սեպ քարից շինած է վարպետն մի շղթայ և որի ստորին ծայրում մի խաչ։ Քարեայ շղթաս և խաչս արտայայտում են արուեստաւորի ճարտարութիւնը և գեղեցկագործութիւնը։ Ոչինչ պակաս գեղարուեստ ճարտարութեամբ շինուած են երկու փողահար հրեշտակապետաց քարեայ արձաններն, որք դրուած են նոյն դրան վերայ. Շրջապարսպի վերայ շարուած են երկաթեայ գեղեցիկ վանդակներ։ Թաղիս հայ ժողովրդեան ջերմեռանդ բարեպաշտութեան և կրօնասիրութեան ապացոյց են հոյակապ տաճարս, իւր շրջապարիսպն և ուսումնարանն։

ՄԻԱԴԱՍԵԱՆ ԵՐԿՍԵՌ ԾԽ. ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ.

Աշակաերտ . . . . . 99
Աշակերտուհիք . . . .         94
Վճարում են բոլոր վարժապետաց և
վարժուհաց տարեկան . . . 3650 ր.,
որք գոյանում են մոմի արդիւնքից, թոշակադրամներից, նպաստներից և դրամագլխի տոկոսներից։

Գ. ՍՈՒՐԲ ԳԷՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Շինուած է նոյն գետակի ձախ կողմում Մեծ-Շուկայի մօտ, հողաշէն և անշուք է։ Եկեղեցումս կայ սուրբ Գէորգայ մասունք, վասն որոյ ւխտատեղի է այս ոչ միայն Հայոց համար, այլ և այլազգեաց։ Մասունքս բերած է եկեղեցուս ծխական ժողովուրդն Երևանից, որից գաղթած է այստեղ 1814 թուին. կեղեցիս ունի իբր սեպհական կալուած մի քանի խանութներ և սենեակներ իւր բակում և մի քահանայ։

Դ. ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Հիմնարկուած է քաղաքիս հիւսիսային կողմում Նորաշէն կոչուած թաղում։
Եկեղեցուս ծխական ժողովուրդն գաղթած է Երևանի կողմերից մօտ 1712-ին։ Եկեղեցիս, որ շինուած է Հայոց ՌՃԿԲ. թուին, քարուկիր, հոյակապ, բարձրաշէն և ընդարձակ է՝ կառուցեալ վեց միապաղաղ սիւների վերայ։ Բայց որովհետև արևելքից արևմուտք ճաքած են եկեղեցուս հիւսիսային կողմի կամարներն, վասնորոյ արտաքուստ շինած են նոյն կողմից քարուկիր յենարաններ և մի գաւիթ դրան վերայ։ Եկեղեցուս երկրութիւնն է 26½ մետր, լայնութիւնն 16։
Եկեղեցումս կայ մի մեծադիր և ձեռագիր աւետարան, գրուած թղթի վերայ։ Յիշատակարանից. «Յամի թուականութեանս հայկազեան տոհմի ՉՀԱ. (1322) Ներսէս քահանայ ստացող աւետարանիս։ Գրեցաւ սուրբ աւետարանս ի ժամանակիս վերջացեալ դարիս, ըստ այնմ՝ որ ասէ. Յոտից մինչև ցգլուխ չիք առողջութիւն. ա՜ւխ, աւա՜խ և ո՜խ. առ սմա ելեալն ժպիհր ազգին որ քրիստոսադաւան ազգիս հասուցին մինչև ՛ի դրունս մահու....։ Ես անպիտանս ՛ի կարգս կրօնաւորաց սուտանուն գրիչ Վդ... գրեցի զաստուածային տառս ՛ի գեղջն, որ կոչի Պէչգենա Գոմեր առ դրան սուրբ Զաւրաւարին Գէորգեայ»։
Կայ նաև Թադէոս սրբազան առաքեալի մասունքն՝ հաստատուած մի արծաթեայ փոքր խաչի մէջ, որ կրում է սոյն արձանագրութիւնը. «Յիշատակ է սուրբ խաչս Մնացական Գրիգորեանց Վասակով, որ ետ Նորաշէն սուրբ Աստուածածնայ եկեղեցւոյն, որ և այժմ նորոգեաց որդի նորին Գէորգ Վասակով 1868 ամի ի սմա է ամփոփեալ բոյթն Թադէոսի առաքելոյն Ա. Գ. Թ.»։
Եկեղեցիս ունի երկու քահանայ։
Քաղաքիս չորս եկեղեցիներն միասին ունին 12 քահանայ. ծուխ 1600. արական 4751, իգական 4516. մի տարում պատահած է ար. ծնունդ 273, իգ. 226. պսկա 103. ար. ննջեցեալ 138, իգ. 104։
Քաղաքումս է նստում նահանգապետն, քաղաքումս կան՝ բարձր ուսումնարան 1), արուեստաւորաց ուսումն. 2) և քաղաքական ուսումնարամն 3)։
–––––––––––––––––––––
1) Գիմնազիա, որի մէջ (բացի այլ աշակերտներից) կայ 93 հայ։
2) Ուսանում են այգեգործութիւն, շերամապահութիւն. հիւսնութիւն, ատաղձագործութիւն, փականագործութիւն տակառագործութիւն, ևն. ևն.։
3) Այդ ուսումնարաններում եղած բոլոր հայ աշակերտաց թիւն է մօտ 130 հոգի։

Արժ. Գրիգոր աւագ-քահանայ Թումանեանցի մօտ տեսայ մի կոնդակ՝ հայոց Փիլիպպոս կաթուղիկոսից գրուած, որ ուղղած է առ ժողովուրդն, որք բնակում էին մի քանի գիւղերում։ Արժան համարեցինք զետեղել այստեղ ընդօրինակութիւնը։ Կոնդակս իւր ճակատին վերայ կրում է կարմիր քանաքով կնքուած կաթուղիկոսական կնիքը, որի մէջ գրուած է. «Աստուած Յիսուս Քրիստոս. Տէր Փիլիպպոս Կաթուղիկոս ամենայն Հայոց և Պատրիարք Վաղարշապատու, Յիսուսի Քրիստոսի ծառայ Փիլիպպոս վարդապետ ՛ի վճկիդ. Գղմյ. (վիճակիդ  Գեղամայ)»։
«Յիսուսի Քրիստոսի Ծառայ Փիլիպպոս կաթուղիկոս ամենայն Հայոց և Պատրիարք Վաղարշապատու երկնահանգէտ և ագինասարաս քրիստոսահիմն և լուսանկատ սրբոյ աթոռոյ Էջմիածնի, յորմէ ժամանեալ հասցէ գիր աւրհնութեան և նամակ պահպանութեան, շնորհք առաքելական և աստուածային աւրհնութիւնն. ի վերայ Սուրբ Եղիշէի առաքելոյ վանից աստուածախնամ.. և ի վիճակի սեպհական ժողովրդեան իւրաքանչիւր գեղջ Հաթերքու, Ականու 1) Ջանկաթաղու, Կուլաթաղայ, Մոխրաթաղու, Կիսապատու, Մեծ շինու, Մահմնու, Մալատկանու, Չարտախին, Վերին Շնաթաղու, Ափիտուլա, Սահլապատայ, Թըթուտին, Ուղտակակայ, Կօկթափին, Եղակերու, Ծակառաշինու, Վանքին, Գետաշենու, Սլուքեցւոյ, Բաղչիքու, Մրցնու, Հաճիշինու, Քօշկայ, Հատիսու, էիբլօդայ, Միրզիկուայ, Ոսկանապատի... Ցնծահալայ, Գետամիջու, Համասրապակուց եկեղեցեաց, քահանայից............ Եւ ընդ աւրհնութեանս ծաներուք վերոյգրեալ Սուրբ Եղիշէի առաքելոյ վանից առհասարակ սեպհական քահանայք և ժողովուրդք, զի մեր ճշմարտապէս լուեալ և ականատես իսկ եղեալ վանից ձերոց խաւար և աւեր մնալոյն և մանաւանդ թէ զձեզ ևս տեսեալ այդպէս առանց հովուի և առաջնորդի, թէպէտ և կարծէք մինչ ցայս վայր եղեալ, քանզի ի վերայ ժողովրդեան, որոյ աստուածային խնամքն և ողորմութիւնն լինի, թոյլ ո՛չ տայ Աստուած, այլ այնպիսեացն բարի առաջնորդ և հովիւն..... 2) որ և մեր ընտրութեամբն աստուածային այսօր առ ձեզ խոստացաք տալ ձեզ հովիւ և առաջնորդ զհոգևոր բազուկ իմ և նեցուկ սրտիս զտէր Կիրակոս վարդապետն հաւանութեամբ ձերով և խնդրուածովք...... և տո՛ւք զհաս և զիրաւունս ձեր՝ աթոռոյ ձերում ի ձեռս դորին անթերի.... զհոգեբաժինն, զաթոռահակն, զխաչահանէքն.. զկողոպուտս, զդիազարդս... տանց մելիքներաց, տանց ազատաց, տանց քահանայից, տանց երեսփոխանաց, տանց տանուտերաց... յանկարծամահիցն զամենայն առաջնորդին է..... յամսեան յուն...»։
Հայրապետական կոնդակիցս պարզ երևում է, որ յիշեալ բոլոր գիւղերն սեպհական թեմ եղած է Ջրվշտիկ––Եղիշէ–– առաքեալ վանքին. թէ վանքս էր յատկապէս յաջորդանիստ աթոռն և թէ՛ քանի՛ քանի՛ զուտ հայաբնակ գիւղեր աւերակ են այժմ կամ թրքաբնակ։
Ահա և Ներսէս Ե. կաթուղիկոսի արձակա՛ծ կոնդակի իսկական պատճէնն, որը մեծ սիրով յանձնեց ինձ իմ ազնիւ բարեկամ Գանձակեցի պ. Աղեքսանդր Իսահակեանցն՝ ընդօրինակելով բնագրիցն, որ ուղղուած է իւր հանգուցեալ հօր։
«Ներսէս ծառայ Քրիտոսի և անհասանելի կամօքն Աստուծոյ 3) եպիսկոպոսապետ և կաթուղիկոս ամենայն Հայոց Ծայրագոյն Պատրիարք համազգական նախամեծար աթոռոյ Արարատեան մայր եկեղեցւոյ սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի։
–––––––––––––––––––––
1) Այժմ աւերակ են Ականայ, Մահմնլու, Մալաական, Վերին Շնաթաղ, Ափիտուլա, Սահլապատ, Թթուտ, Ուղտակաւ, Հատիս, Էիբլօդա գիւղերն. Թրքաբնակ՝ Ծակառաշէն, Քօշկայ, Ցնծահալայ, Համասրապակ և Մրցնա գիւղերն. Հաճիշէնն ամարանոց արած են Գանձակաի համար։
2) Կէտադրեալ բառերից կային, որ անհնթեռնելի էին, կային՝ որ անյայտացած էին թղթի պատառեալ մասի հետ և կային, զորս թողինք համառօտագրութեան համար։
3) Կնքոյ մէջ գրուած է. «Է. Ներսէս եպիսկոպոսապետ և կաթուղիկոս ամենայն Հայոց ՌՄՂԲ. 1843»։

Ամենապատուելի հասրակութեան Հայոց Ելիսաւետապօլ քաղաքի ընկալաք զխնդրագիր ձեր գրեալ այսր ամսոյ 5. ստորագրութեամբ եօթանասուն և չորս անձանց յաղագս կարգելոյ ի տեղի գանձապետի Սրբոյ Երուաղէմի Տիրացու Պօղոսի Զաառափեանց՝ զաղայ Առոստամն Ափանասեան երեք տարի ժամանակաւ այնու պայմանաւ, զի բոլոր գումարն գանձանակաց և կրպակաց պատկանելոց սրբոյ վանիցն առաքելոյն Յակովբայ՝ որ յԵրուսաղէմ՝ եղիցի ի ձեռս Ափանասեանցին տասնին մէկ շահով, ընդ նմին խնդրէր զթոյլատրութիւն մեր վասն գնելոյ եղեալ առ ձեռն գումարաւ զկրպակս յանուն նոյն Աթոռոյն, առ որ ծանուցանեմք ձեզ, եթէ ի սզբանէ անտի լուսաւորութեան այաստանի քրիստոնէական սուրբ հաւատով, եկեղեցիք մեր և վանօրայք չունին զնշանաւոր ինչ գումար, և այժմ ևս գումարք բազում եկեղեցեաց մնալով ի ձեռս երեսփոխանաց և գանձապետաց՝ մատնեալ են ըստ ձախող դիպուածոց ժամանակին ի կորուստ, որոց աղագաւ շարունակի ցարդ գրագրութիւն ի հոգևոր իշխանութեան։  Մեք ունելով ըստ մերում կոչմանց և պարտաւորութեանց զառաւել իրաւունս քան զՊատրիարքն Երուսաղէմի և այլոց վիճակաւոր առաջնորդաց յաղագս պաշտպանութեանց կառավարութեանց և շինութեանց վանևրէից և եկեղեցեաց յանձնելոց մերում Ծայրագոյն տեսչութեանց՝ բարւոք համարեցաք վասն ապահովելոյ զվիճակն սրբոյ վանիցն առաքելոյն Յակովբայ՝ որ յԵրուսաղէմ, եդաք յարքունի բանկն զտասն և մեկ հազար րուբլիս արծաթոյ զստացեալն մեօք ի բազմաշխատ գանձապետէն Սրբոյ Երուսաղէմի ի Թիփլիզու քաղաքացի Աղա Յովհաննէսէ Մնացականեանց, և ստացաք ի բանկէն զբիլեթ յանուն նոյն Աթոռոյ, զոր և առաքեցաք առ սըրբազան Պատրիարգն Երուսաղէմի. Եւ այժմևս զբոլոր գումարն եղեալս առ գանձապետ Տիրացու Պօղոսն Զառափեանց մտաբերեմք նոյնպէս առաքել ի բանկն յանւն սրբոյ Երուսաղէմի և զբլէթն առաքել առ սրբազան Պատրիարգն, որոյ վասն գրեցաք յիշեալ Զառափեանցին առաքել առ մեզ՝ զեղեալ առ ինքն բոլոր գումարն գանձանկաց և վարձուց կրպակաց։ Եւ յաղագս փոխելոյ զնա՝ որպէս թէ ՛ի պատճառս ծերութեան և անգիտութեան հաշւոց, մեք ո՛չ գտանեմք զօրեղ պատճառս, ըստ որում չիք ինչ դժուարութիւն յայնմ պաշտաման, զի զժողովեալ գանձանակս ունի պահել և զվարձս կրպակաց ստանալ և յաւարտ ամին առաքել առ մեզ, և որպէ ունիմք զգրաւոր տեղեկութիւնս, նա ընտրեալ է յամին անցելոյ համաձայնութեամբ երևելեացն ի ժողովուրդս և է ինքն անձն բարեպաշտ և հարազատառ սուրբ եկեղեցին։
Յաղագս գնելոյ զկրպակս՝ նախապէս պարտին յայտնի լինել մեզ և Սինօդին սրբոյ Էջմիածնի, մանրամասն հանգամանք շինութեանց, տեղեաց, տարեկան վարձուց և ծախուց նոցին, որք եթէ արժն համարեսցեն, յայնժամ տնօրինեսցեն վասն գնելոյ զայնս. իսկ յաղագս տալոյ մասնաւոր անձանց զգումարս որ և իցէ եկեղեցեաց և վանօրէից, ըստ զօրութեան Բարձրագոյն կարգադրութեան հաստատելոյ յամին 1836 ի Մարտի 11. պարտի լինել գրաւականօք հաստատեցելովք ՛ի դատարանի, այնպէս զի գրաւականն երկպատիկ և աւելի արժիցէ քան զգըլուխ դրամն. իսկ պատասխանատուութիւնն կորստեան եկեղեցական դրամոց եղեալ կայ ի վերայ հոգևոր իշխանութեան. ուստի այսոցիկ հանգամանաց լաւ համարեմք դնել ի բանկն զառ ձեռն եղեալ դրամս առ Տիրացու Պօղոսն Զառափեանց վասն ապահով և անկորուստ մանալոյ, յօգուտ սրբոյ վանիցն Յակովբայ Առաքելոյն։
Կաթուղիկոս ամենայն Հայոց Ներսէս.
թուահամար 124.
յամի ազգական 1302 և Փրկչական 1853.
ի մարտի ի Թիփլիզ»։

ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՈՒԽՏԱՏԵՂԻ.

Քաղաքիս հարաւային կողմում կայ մի քարուկիր մատուռ սուրբ Աստուածածին անուամբ, որ շրջապատուած է այգիներով, և ունի այս արձանագրութիւնը.
«Կառուցաւ այս տաճար Միածնի,
Յանուն Սրբուհւոյ Աստուածածնի.
Արդեամբ Յովհաննէս Միւրումեանցի,
Յիշատակ հոգւոյ իւր կենդանի։
Ի 1 Օգոստոսի 1867 ամի»։


ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌ.

Քաղաքիս հիւսիսային կողմում Նորաշէն թաղի մօտ կայ մի հողաշէն մատուռ սուրբ Սարգիս անուն, որ ուխտատեղի է։ Երկու ուխտատեղեացս արդիւնքները յատկացրած են ուսումնարաններին։

Ս. ԿԻՐԱԿՈՍ ԵՒ ՅՈՒՂԻՏԱ.

Պարոն Նաբաթեան եղբարց այգում գտնուած է մի գերեզման, որի տապանաքարը՝ որ խաչազարդ է, վերցնելու ժամանակ ջարդուում է և լինում չորս կտոր։ Մի կտորի վերայ փորագրուած է «Սուրբ Կիրակոս», երկրորդին վերայ՝ «Սուրբ Յուղիտա» և «Թուտ», երրորդին վերայ՝ «Նռիթճ...»։ Թէ խաչերն և թէ գրերն հին են և ունին ԺԱ. դարի ձևերը և տիպերը։
Արդէն գիտենք որ Հայոց եկեղեցին յիշատակում է ի շարս տօնուած սրբոց «Կիրակոս և մայր սորա Յուղիդայ». գիտեն նաև որ սոքա––Կիրակոս և իւր մայրն Յուղիտա Փոքր––Ասիոյ Իկոնիոն քաղաքից էին և թագաւորական ցեղից և նահատակուեցան Կիլիկեցւոց Տարսսն քաղաքում (յայսմաւուրք յուլիս 15)։ Սակայն չ՚գիտենք թէ ո՞վ են ուրեմն Գանձակի Կիրակոսն և իւր մայրն, բոլորովին տարբեր անձեր ե՞ն սոքա, գուցէ նահատակուած և ամթոթուած են այստեղ և անյայտ մնացած են գրականութեան սոցա անուններն և նահատակութեան դէպքն, և թէ՛ յիշատակուած սըրբոց անուամբ շինուած սեղանաքար է կամ գերեզման։

ԳԱՆՁԱԿԻՍ ԽԱՂՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ

1) Լկենի 1) գինու խաղող (սև)՝
2) Թաւրիզենի  2) գինու խաղող (սպիտակ)՝
3) Տեղացի գինու խաղող (սև),
4) Իծապտուկ կարմիր ուտելի խաղող,
5) ,, սև ,, ,,
6) Կանաչենի կարմիր ,, ,,
7) Մարանդենի 1)        . ,, ,,
–––––––––––––––––––––
1) Արցախեան բարբառով լակ նշանակում է առաջատար, միջի հիւթն շատ,–լակենի–։
  2) Նշանակում է թէ խաղողի այս տեսկի որթն բերուած է Թաւրիզից։

Շակաշեն գաւառիս մէջ այժմ կայ միայն երեք հայաբնակ և դաշտային գիւղեր, որք են.
Ա. Ջարկեալար կամ Խոյլըլար, որ շինուած է Կուրակ գետակի ձախ կողմում, փոշտի հին ճանապարհի գլխին. բնակիչք գաղթած են Խայից, հողն արքունի, ջրարբի և բեղմնաւոր. տեղական բերքերն՝ ցորեն, գարի, կորեկ, բոժոժ, բամբակ, խաղող, գինի, դեղձ, սևկևիլ, արքայակաղին և այլն. օդն և կլիման ծանր ամրան և տենդաբեր և ջուրն՝ անախորժ. երկար կեանք 60–65 տարի. եկեղեցին Սուրբ Աստուածածին, հողաշէն և անշուք, քահանան գալիս է Ղարադաղլու գիւղից։ Ծուխ 38, արակ. 61, իգ. 60, միամեայ ար. ծնունդ 2, իգ. 2, պսակ 1, ար. ննջ, 1, իգ. 1.։
Բ. Ղարադաղլու կամ Խանքեանդ. գիւղս, որ հիմնուած է նոյն գետակի ձախ ափում, շատ հեռի չէ Ջարկեալար գիւղից. բնակիչք գաղթած են Ղարադաղից և Խոյից. հողն արքունի, ամենայն ինչ նոյն. եկեղեցին Սուրբ Գէորգ, աղիւսաշէն և գեղեցիկ, որ ունի սոյն արձանագրութիւնը. «1855 ամի 20 մարտի ի սէր սիրելի իմոց հայրենեաց արդոց Սիօնի փոքունց և մեծաց այս տաճար փոքրիկ ի հիմանց անտի բարեպաշտ կամօք աստ կառուցանի սեպհական արդեամբ մեծ իշխանի Աղա-Ռուստամի որդոյ Դանիէլի յանուն սրբոյ Գէորգայ մոծի, շքեղ հանդիսիւ աստէն օծանի»։ Քահանայ մի, ծուխ 75, ար. 174, իգ. 166, ար. ծն. 8, իգ. 7, պսակ 4, ար. ննջ. 6, իգ. 6։
Գ. Սարով. գիւղս հիմնուած է նոյն գետակի ձախ կողմում. բնակիչք տեղաձոխուած են տեղս Ուտի-առանձնակ գաւառի Սարովից և իւրեանց նախկին գիւղի անուամբ Սարով անուանած. գիւղիս հողն բէկական, ջրարբի և բազմարդիւն, նոյն են բերքերն, օդն ու կլիման, երկար կեանքն և նոյն քահանան, եկեղեցին Սուրբ Աստուածածին, հողաշէն և անշուք։ Ծուխ 31, ար. 86, իգ. 77, ար. ծն. 4, իգ. ծն.3, պսակ 1, ար. ննջեց. 1, իգ. է։
–––––––––––––––––––––
1) Որթն բերուած է Մարանդ գաւառից։ Մինչդեռ Արցախի դաշտային գաւառների որթերն ընդհանրապէս բարձրացրած են ծառերի վերայ, Գանձակումս ընդհակառակն բարձրացնում են սարու վերայ։ Սարիներն առհասարակ եղեգնեայ են. մէն մի որթի հենարանն՝ երեք եղեգն է։


ՂԱՓԱՆԼՈՒ ԱՒԵՐԱԿ.

Գաւառիս ստորին մասում, այս է Կուր գետի, Կուրակ և Շամքոր գետակների և երկաթուղու գծի միջև եղած տարածութեան վերայ պակաս չեն հայկական աւերակներ, այժմ մեծ մասամբ մահմետականաբնակ գիւղեր են, հանգստարաններ և եկեղեցեաց բեկորներ։ Մասնաւորապէս Ղափանլու աւերակն, որ ընկած է երկաթուղու, Շամքոր գետակի աջ ափերի և Կուր գետի մէջ։ Աւերակիս երկարութիւնն մօտ մի մղոն է, ընդարձակութիւնս կարծել է տալիս թէ գիւղաքաղաք եղած է Ղափանլուս, որ ծածկուած է ընկուզենի, կաղամախի և այլ զառամեալ ծառերով։ Հնագոյն բնակարաններն շինուած են հաստ հաստ և մեծ մեծ աղիւսներով, որաց երկրութիւնն է 40 սանթիմետր և հաստութիւնն՝ 9։ Փորուածներից ելնում են վաղեմի կարասներ, կճուճներ և այլ խեցեղեն անօթներ, արծաթեայ և պղնձեայ դրամներ և հին աղիւսներ։ Այժմ թրքաբնակ է աւերակս. թէ ի՞նչ եղած են գիւղաքաղաքիս հայ բնակիչներն,––չգիչտենք, միայն գիտենք որ մի քանի գերդաստան այստեղից փոխադրուած են Գանձակ մօտ հարիւր տարի առաջ։ Մահմետակներն անյայտացրած են եկեղեցեաց և գերեզմնների քարերը....։

ԵԼԵՆԴՕՐՖ

Գիւղաքաղաք է այս Գերմանական գաղթականութեան,  որ 1819 թուին հիմնարկուած է դաշտաբերանում Գանձակիցս վերև նոյն անուն գետակի աջ կողմի բարձրութեան վերայ։ Ուղղագիծ, լայն և շար ի շար են փողոցներն, որոց աջ ու ձախ եզերքներով շինուած են բնակարաններն և շարակարգ տնկուած են կաղամախի, սօսի և բարտի ծառեր, որոց գեղեցկութիւնն առանձին փայլ է տալիս գիւղաքաղաքիս։ Իւրաքանչիւր ծուխ ունի աղիւսաշէն (կայ և քարով շինուած) և մի քանի սենեակներից բաղկացած կանոնաւոր տուն, առանձին խնամքով մշակուած այգի, կարգ ու սարքով ցանուած բանջարանոց, կով, եզն, ձի, հնդկահաւ, սագ, բադ, հաւ և աղաւնի։ Այս պատճառաւ Գանձակն համարեա՛ թէ տարուան ամեն եղանակներում ունենում է թարմ կանաչի, կաթ և կարագ, սեր և իւղ։ Վերջապէս սոցա մէջ կայ եւրոպական ամեն տեսակ կարգ ու կանոն թէ ներքին և թէ արտաքին կենցաղավարութեան և յարաբերութեանց մէջ։
Այստեղ կան Գանձակեցի և Ոսկանապատ, Գետաշէն, Սուլակ, Միրզիկ, Հարցհանգիստ (Չաւդառ), Բանանց և Բրաջուր գիւղերից թէ ընտանեօք և թէ սոսկական հայեր, որք զբաղուում են վաճառականութամբ և տեսակ տեսակ արուեստներով։ Ընտանեօք հայերն բաղկացած են 30 գերդաստանից, իսկ սոսկական՝ 30 անձից։ Գիւղաքաղաքիս արևմտեան կողմում, Գանձակ գետակի հովտում գոյանում են ինքնաբոյս տորոն և ընկուզի շատ ծառեր։

Ժ. ԿՈՂԹ ԳԱՒԱՌ (6)

Գաւառս կից է Շիկաշէն գաւառին արևմտեան կողմին և անջատուում է միայն Շամքոր գետակով։ Թէև միևնոյն Շիկաշէնի հողը ունի գաւառս, սակայն չունի նոյնի հարուստ բարեմասնութիւնները, քանզի ամբողջապէս թրքաբնակ է գաւառս։ Մահմետականք գրեթէ ոչնչացրած են հայկական բոլոր հնութիւններ, վասնորոյ հազուագիւտ են գաւառումս եկեղեցեաց, մատուռների, հանգստարանների և խաչարձանների քարեր։

ՇԱՄՔՈՐ ԱՒԵՐԱԿ ՔԱՂԱՔ (7)

Շամքոր քաղաքի աւերակն երևում է Շամքոր գետակի ձած ափում՝ երկաթուղու գծի վերի և վարի կողմերում։ Մեծ եղած է քաղաքիս ծաւալն, ինչպէս երևում է աւերակիս մեծութիւնիցն, մօտ մի մղոն երկարութիւն ունեցած է քաղաքս իւր արուարձանով միասին և կէս մղոնից պակաս՝ լայնութիւն։ Տակաւին գտնում են աւերակներիցս ոսկի, արծաթ, և պղինձ դրամներ և պղնձեղէն, երկաթեղէն և խեցեղէն գործիքներ, կարասիներ և անօթներ։ Այժմ ամենայն ինչ կործանեալ դրութեան մէջ է. միայն կիսաւեր է բերդն։
Ամրոցս՝ հիւսիսային, հարաւային և արևմտեան կողմերից շրջապատուած է քաղաքիս աւերակներովն, իսկ արևելեան կողմից (պարսպի տակով) հոսում է Շամքոր գետակն։ Բերդս ունի շատ բուրգեր, հաստ պարիսպ և հաստատուն ամրութիւն։ Պարսպի և բուրգերի վերայ համարեա՛ թէ մի մի շար թրծեալ աղիւս շարած է և մի մի շար անտաշ գետաքար կրաշաղախ ցեխի հետ միասին։ Ահա այսպէս շինուած է բերդս, որ ունի 130 մետր երկարութիւն, 70 մետր և 50 սանթիմ լայնութիւն, 2 մետր և 45 սանթիմ պատի հաստութիւն և 2 դուռն՝ մին հարաւային միւսն հիւսիսային կողմից։ Բացի բերդիս պարսպիցն՝ կայ և մի ընդարձակ պարիսպ, որ սկսուած է բուն բերդի հարաւային պարսպի շարունակութիւնից և պատելով արևմտեան կողմով՝ կցուած ապա բուն բերդի հիւսիսային կողմի պարսպին։ Բայց այս պարիսպն հիւսուած է տեղ տեղ քարուկիր և տեղ տեղ անեփ աղիւսով։ Երկաթուղին տակաւին չ՛սկսած այստեղ էր փոշտի մի կայարանն, որ կոչուում էր Շամքորի կայարան՛
Այժմ քաղաքիս աւերակներում բնակում են մի քանի մահմետական գերդաստան։

ԴԻՏԱՐԱՆՆԵՐ.

Առաջին բարձրագոյն դիտարանն, որ եղած է Բ. բերդի հիւսիսային կողմում, փլած է 1844 թուին։
Երկրորդ դիտարանն՝ Շամքոր գետակի ձախ կողմում՝ դաշտաբերանումն է։
Երրորդ և չորրորդն՝ որ կանգուն են, արձանացած են Ազդան սարի ստորոտի մօտ։ Ամբողջապէս քարուկիր են բոլոր դիտարան բուրգերն։

ԶԱԿԱՄ

Կողթ գաւառիս միջին մասն է կազմում Զակամ գետակի դաշտերն և արևմտեան մասն՝ Աղստև գետակի աջ ափերի մէջ ընկած տարածութիւնն։ Երկու Զակամ կայ––Վերին––Զակամ և Ներքին––Զակամ. առաջնոյն մասին յետոյ, իսկ վերջնոյս մասին այժմ։ Ներքին Զակամիս մէջ այժմ չէ գըտնուում հետաքրքրաշարժ հնութիւններ, բայց գիտենք, թէ այս մասի մէջ էր Խաղխաղ քաղաքն։

ԽԱԼԽԱԼ. (8)

Զակամ գետակի հովիտն իբրև երկրալեզու դաշտի շարունակութիւնից մտած է լեռների մէջ։ Հովտալեզուս՝ սեղմուելով արևելեան և արևմտեան լեռներից՝ գետակի ընթացքով մտած է նոյն լեռների մէջ, ապա փոքր ինչ վերևում ստացած լայնագոգ ձև, մանաւանդ ջրաձորի ձախ ափերում։ Արևելեան կողմից Ընկուզուտ (Ղոզլու), հարաւային կողմից Մամռուտ (Մամրթլու) սարերն պատած են լայնագոգ հովիտս իբր բնական շրջապարիսպ, գետակի աջ ու ձախ կողմերով։ Հովիտս ներկայացնունմ է հեռաւոր հնութեան բեկորներ և հետքեր––աւերակների թափուած քարեր, հին և կոպիտ խեցեղէն անօթների բեկորներ, իսկ ստորերկրեայ փորուածներից ելնում են կրով և աղիւսով շինուած պատեր և ահագին տաքարներ։ Սովորականից չափազնց հաստ, երկար և լայն են աղիւսներն, այս է 31 քառակուսի սանթիմետր։
Խեցեղէն խողովակներով աղբիւրներ բերուած են աւերակ քաղաքատեղիս խիստ հնուց, որոց հետքերն ակներև է Զուլկատարով Համիտ-բէկի քանդած երկարաշար կոպիտ խողովակներից, որ գտնուում են աւերակիս արևմտեան կողմերում։ Ափսո՛ս, որ իսպառ անհետացել են եկեղեցեաց աւերակներն։
Այժմ մի գիւղ է աւերակիս տեղն, որն ծածկուած է պարտէզներով և այգիներով. սակայն հասակաւոր բնակիչք խոստովանում են, որ քաղաք եղած է այստեղ։
Աւերակիս արևելեան և արևմտեան կողմերում կան աւերակ գիւղատեղիներ և հանգստարաններ, բայց անարձանագիր են տապանաքարերն։ Այժմ տիրապետում են աւերակիս Զուլկատարեան եղբարք, որք են. Ալլահեար-բէկ, Մեհրալի-բէկ, Համիտ-բէկ և Ադիլ-բէկ։ Զմեզ յարգանօք հիւրասիրողն 653 թուակնին նախ՝ Բակտրիայից եկած են Շիրազ քաղաք, որից ապա Տիգրանակերտ և ապա՛, շատ յետոյ՝ այստեղ։
Խաղխաղ աւերակիս շրջապատում կան հետևեալ սրբավայրերն և աւերակ դղեակներն.
1) Սուրբ Ղազար, որ է երեք գերեզման Խաղխաղիս արևելեան կողմում եղած սարի գլխին։
2) Սորա արևմտեան կողմում, ո՛չ այնքան հեռի, կայ մի աւերակ մատուռ։
3) Մի աւերակ դղեակ, որ շատ հեռի չէ աւերակ մատուռիցն և կոչուում է Շահ-Փեքար կամ Աղաճ-ղալա։ Բարձր քերծեր են դղեկիս հարաւային, արևելեան և արևմտեան կողմերն, իսկ քարուկիր պարսպուած (այժմ կիսաւեր) հիւսիսային կողմն։ Համարեա թէ հարթ է դղեկիս մակերևոյթն։ Բայց թէ ի՞նչ եղած է վաղեմի դղեկիս իսկական անունն.––ո՛չ ոք չ՛գիտէ։
4) Դղեկսի արևելեան կողմում կայ մի փոքրիկ վանք, որ ամբողջապէս կանգուն է, որի հարաւային հանդէպ կայ մի փոքր եկեղեցի, գիւղատեղի և հանգստարան։
5) Ընդարձակ և աւերակ գիւղատեղի և հանգստարան կայ նաև նոյն դղեկին հարաւ-արևելեան կողմում, որ կոչուում է Քեշիշ-Քեանդ։
6) Ղազանչի աւերակ և կիսաւեր եկեղեցի և հանգստարան, որք գտնուում են Քեշիշ-Քեանդի արևելեան կողմում, ո՛չ այնքան հեռի։
7) Երկու անանուն դղեակներ ևս, յորոց մին գտնուում է Ղազանչի աւերակի արևելեան կողմում, ո՛չ այնքան հեռի և միւսն հիւսիսային կողմում։ Անյայտ և անծանօթ են բերդակներիս իսկական անուններն և անցեալն։
8) Զակամ գետակիս Ջրաձորի աջ ու ձախ կողմերում կան նաև եկեղեցու վեց աւերակներ և հանգստարաներ։

ԿՌԶԷՆ ԳԻՒՂ.

Հիմնուած է Կուր գետի աջ ափում՝ մօտ 2½ մղոն հեռի Թովուզ երկաթուղու կայարանից։ Սուլթանի կամրջից ներքև միանում են բուն Տաւուշ (Թովուզ) և իւր օժանդակ Ախնջին, ապա խառնուում Կուր գետին Կռզենի արևելեան կողմով։ Բուն Ուտեաց մնացորդներիցն են գիւղիս բնակիչներն, որք ունին և առանձին բարբառ (Ուտիերէն), բայց գիտեն և հայերէն։ Մօտ 700 տուն եղած է գիւղումս, բայց այսօր մնացած է միայն 30 ծուխ, պատճառն այն է, որ օդն և կլիման խիստ ծանր են ամրան։ Այս պատճառաւ համեմատելով ամեն տարուայ ծնածները մեռելոց հետ՝ միշտ աւելի եղած է վախճանուածների թիւն։ Չհաշուելով Կուր գետի քանդած տարածը՝ քառորդ մղոնից պակաս չէ հանգստարանի ծաւալն։ Հողն արքունի, ջրարբի և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն, օդն և կլիման տենդաբեր ամրան և մահատու. երկար կեանք 50, եկեղեցին սուրբ Յովհաննէս, քահանան գալիս է Մովսէս գիւղից։
Գիւղիս մօտ կայ և հին գիւղատեղի և հին հանգստարան և քարուկիր եկեղեցի, որից այժմ մնացած է միայն խորանի կլոր շինութիւնն։ Հանգստարանումս կայ մինչև 600 տարուան գրուած տապանաքար։ Արձանագրոթիւններից երևում է որ ամփոփուած են այստեղ Թաւրիզեցի, Հալապցի, Կարնեցի և այլ քաղաքներից վաճառականներ։ Նշանաւոր է գիւղիս բոժոժն կամ մետաքսաթելն, վասնորոյ հաւանական է որ գիւղս բազմամարդ եղած ժամանակներում, արտադրած է մեծ քանակութեամբ մետաքսաթել, որը գնելու համար եկած լինեն հանգուցեալ վաճառականներն։ Կան նաև գիւղիս իշխող Մելիք-Ջհանկիրի տապանաքարն և Աւետարան անուն մի ուխտատեղի մատուռ։ Ծուխ 30, ար. 90, իգ. 80։

ՀՈՂԱԲԵՐԴ (ԹՈՓՐԱՂ ՂԱԼԱ)

Կռզենից կէս մղոնաչափ վերև նույնպէս Կուր գետի աջ կողմում կայ մի հողեայ բլուր, որը անուանում են Հողաբերդ։ Գեղեցիկ հարթակ է բլրի գագաթն, որից ելնում  են կարասներ, հին հրացաններ և պղնձեղէն ու խեցեղէն անօթներ։ Մօտ քառասուն տարի առաջ գտած են այս տեղից վեց սափոր լի արաբական և պարսկական դրամներ։

ՂԱԶԱԽ––ՓՈՔՐԻԿ ՔԱՂԱՔ.

Նոր քաղաքս հիմնուած է Աղստև գետակի աջ ափի բարձրութեան վերայ 1881 փետրվ. 13-ին։ Բնակիչներն են հայ, պարսիկ և ռուս։ Հայերն մեծաւ մասամբ եկած են Գանձակից, Շուշուց, Արցախի և Ղազախի գիւղերից. բայց Բանանց գիւղից եկածներն ունին տներ և խանութներ։ հայերն կազմում են բոլոր բնակչաց երեք մասից երկուսն։ Նոր քաղաքումս կայ հիւանդանոց, դեղատուն, բժիշկ, գաւառապետ, գաւառապետի օգնական, հաշտարար դատաւոր, զօրանոց, փոշտ, հեռագրատուն, գանձարան և երկդասեան քաղաքական ուսումնարան հանդերձ ամենայն պարագայիւք։ Կայ նաև շուկայ, վաճառականի և արուեստաւորի խանութներ, որք ըստ մեծի մասին հայեր են։ Օդն և կլիման տենդաբեր ամրան. եկեղեցին նորաշէն և կիսատ տակաւին. որը շինել է տալիս պ. Մկրտիչ Ջաղէթեանցն թրծեալ աղիւսով և կրացեխով։ Ծուխ 50, 10 տուն ևս վակզալում։ ար. 120, իգ. 11։


ԼԵՌՆԱՅԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ

ԺԱ. ՊԱԶԿԱՆՔ ԿԱՄ ԴԻԶԱԿ ԳԱՒԱՌ.

Գաւառիս հարաւային սահմաներն են Երասխ գետն, արևելեանն՝ Պիան, հիւսիսայինն՝ Վարանդայ և արևմտեանն՝ Բերդաձոր գաւառների սահմաններն։

ՋԱԲՐԱՅԷԼ (9).

Այժմ գաւառագլուխ է նոր և փոքրիկ քաղաքս, որ հիմնուած է մի սեռի վերայ, որի երկու կողմերն ձորակներ են։ Դիրքն նայում է Երասխ գետին, որի հեռաւորութիւնն գուցէ փոքր ինչ աւելի լինի մի մղոնից։ Բնակիչք հայ, ռուս և թուրք––հաւաքածոյ են։ Ինչ քաղաքական հաստատութիւն որ ունի Ղազախ քաղաքն––դատարաններ, փոշտ, հեռագիր, ևն. նոյնը ունի և Ջաբրայէլս. և ի վերայ այսր ամենայնի ունի և մաքսատուն, ուր առնում են Պարսկաստանից բերուած ապրանքների մաքսը. կան նաև սահմանապահ ռուս զօրք և կոզակներ, շուկայ և բազմաթիւ ծառայողներ։ Օդն և կլիման անախորժ և ծանր ամրան, ջուրն ականի է և ոչ աղբիւրի։ Դեռ եկեղեցի չունին հայերն. քահանան գալիս է Նոր-Առաքել գիւղից։ Հայք ունին 20 ծուխ։

ՋԱԲՐԱՅԷԼԻ ՋՈՒՐՆ.

Որովհետև վազող ջուր չունի Ջաբրայէլս, վասնորոյ շատ հին ժամանակից նախ փորած են արևմտեան ձորակի միջով մի ստորերկրեայ ական, ապա փորած են շատ ականներ, որոց ստորին ծայրերն սկսուած են մայր ականից և վերի ծայրերն տարածուած դէպի ձորակի աջ ու ձախ կողմերն։ Ահա այս բոլոր ականների ջրերն հաւաքուելով մայր ականի մէջ՝ արտավիժում են մի լաւ ջրաղացի ջուր, որից թէ խմում են և թէ ջրում են այգիները, որք խնամուած են առանձին հոգատարութեամբ։

ԱՒԵՐԱԿՆԵՐ.

Ջաբրայէլից բաւական ներքև Երասխի ձախ եզերքներում կան հայկական եկեղեցիների հետքեր։ Հայոց և Աղուանից թագաւորութեանց կենդանութեան ժամանակ շէն եղած են խիտառխիտ հայկական բազմամարդ գիւղերով լի գաւառիս բոլոր կողմերն. իսկ այժմ գիւղերից շատերն աւերակ են և շատերն մահմետականաբնակ։

ԽՈՒՏԱՓԻՐԻՆ ԿԱՄՈՒՐՋ.

Ամբողջ հինգ մղոն է Ջաբրայէլից մինչև կամուրջս, որ շինուած է Երասխ գետի վերայ։ Գետս, որ ընկած է Դիռի երկու սարերի մէջ, հետզհետէ դարերի ընթացքում կտրած է ապառաժ սալ քարերը և խորացրած ու սեղմած իւր յատակը։ երկու կամուրջ կայ այստեղ––Վերին և Ներքին։ Խիստ հնաշէն և համակ սրբատաշ քարով շինուած  վերին կամուրջն, որ ունի ինն աչք, որոց ոտքերն հաստատուած են բնութենաստեղծ վէմ ոարերի վերայ։ Աչքերի կամարներից կանգուն են չորսն և քանդուած՝ հինգն։ Իսկ վարի կամուրջն՝ հիմնարկուած է նոյնպէս բնական վէմ քարերի վերայ, որ ունի տասնևհինգ աչք, որոց ոտքերն շինուած են քարով և թաղերն թրծեալ աղիւսով և կրաշաղախ ցեխով։ Վերջին կամրջիս ձախ կողմի դրան կանգնած են Ռուսաց սահմանապահ զինուորականներ, իսկ աջ կողմում Պարսից սահմանապահներն, քանզի գետս է երկու տէրութեանցս այժմեն սահմանագլուխն։

ՄԱԶԱՆ-ՆԱՆԷ.

Խուդափիրին կամրջի հիւսիսային հանդէպ է Դիռի սարն, որի վերայ կայ աւերակ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցի, որ այժմ ուխտատեղի արած են մահմետականք և կոչում են Մազան-նանէ։ Շրջապարիսպ ունեցած է եկեղեցիս, բայց այժմ աւերուած է։ Ասում են թէ Հին-Թաղլարի ժողովուրդն տեղփոխուած է աւերակ գիւղիցս։

ՉԱԼԱՊԼԱՐ-ՀԱՃԻ-ԿԱՐԱՄ.

Աւերակ գիւղատեղիս գտնուում է Հակարի գետի արևելեան կողմում։ Այստեղ ևս կայ հայկական հանգստարան և եկեղեցի, որը նոյնպէս ուխտատեղի փոպած են մահմետականք, որք անուանուն են Չալապլար––Հահի Կարամ։
Ա. ՆՈՐ-ԱՌԱՔԵԼ, գիւղս, գտնուում է Ջաբրայէլի արևմտեան կողմում, ականաձորակից վերև, հիմնուած է մի ձորակի և երկու սեռի վերայ, բնակիչք գաղթած են Ղարադաղից և Ղափանի Սևաքար գիւղից 1840 թուին, հողն լեռնային, անջրդի, սակաւ և մեծ մասամբ բէկական, տեղակն գլխաւոր բերքերն ցորեն, գարի, խաղող, գինի և բոժոժ, օդն և կլիման սննդարար, ջուրն՝ ականափոր, երկար կեանք 90 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածկն փայտաշէն, քահանայ մի։ Ծուխ, 90. ար. 340. իգ. 312։
ՀԻՆ-ԱՌԱՔԵԼ ԱՒԵՐԱԿ ԳԻՒՂ. Նորի արևմտեան կողմում՝ գիւղից վերև, ուր մնում է եկեղեցու աւերակն, որը բարեպաշտ ոմն Մասան անուն՝ նորոգելով շինել տուած է մատուռ։ Հին գիւղատեղի, հանգստարան և աւերակ եկղեցի կայ նաև սորա հարաւ արևմտեան հանդէպ՝ Անապատ անուն։
Բ. ՋԻԼԱՆ ԳԻՒՂ. շինուած է Առաքել գիւղի հարաւ արևմտեան հանդէպ սարի վերայ, բնակիչք գաղթած են նոյնպէս Ղարադաղից և Ղափանից (Բաղք, Բաղաց գիւղերից) 1840 թուին, հողն կիսով չափ արքունի և կիսով չափ բէկական, ամենայն ինչ նոյն, ունին և ոչխար, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քահանան գալիս է Նոր-Առաքելից։ Ծուխ 28. ար. 105. իգ. 95։
Գ. ԲԻՆԵԱԹԼՈՒ ՇԷՆ. Հիմնարկուած է Ջիլանի սարի շարունակութեան վերայ, բնակիչք գաղթած Ղարադաղից նոյն թուականին, հողն արքունի և ապարդիւն կամ խիստ նուազ արդիւնաւէտ. օդն, կլիման և ջուրն սննդարար. երկար կեան 90 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, նորաշէն, ծածկն փայտաշէն, քահանան գալիս է, Նոր-Առաքելից. Ծուխ 26. ար. 80. իգ. 75։
Դ. ԾԱՄ-ՁՈՐ. Հիմնուած է Բինեաթլու շէնից վերև մի ձորի երկու լանջերին վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, սակաւ, աւազուտ և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկան կեանք 100 տ. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, շինուած ՌՃԽԵ. թուին, երկարութիւնն 18 մետր, լայնութիւնն 12 մետր 33 սանթիմ, քահանայ երեք. ծուխ 100 ար. 350, իգ. 270։
ՀԱՆԴԻՆ ՁԵՌՔ. Քարուկիր և փոքր մատուռ է շինուած Ծամ-ձորի արևմտեան հիւսասային կողմում։ Աւանդաբար ասում են. «Սուրբ Շաղախն նահատակուելու ժամանակ փախչում է, բայց փախչելիս՝ անօրէններն կտրում են մի ձեռն, որ մնում է այս տեղ, յետոյ կտրուած ձեռնին վերայ շինում են մատուռ։ Բայց որովհետև արնաշաղախ է լինում նահատակուելիս, այս պատճառաւ կոչոււմ է Շաղախ––շաղախուած արիւնով»։
Ե. ՇԱՂԱԽ ԳԻՒՂ––Սարի շէն––հիմնուած է Քարագլուխ գիւղի սարի վերայ. բնակիչք գաղթած Ղարադաղից, հողն արքունի, տեղական բերքերն նոյն (ոչխար, հաճար, գարնանի, կտաւհատ, կորեկ) գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 115 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Ծամ-ձորից։ Ծուխ 70, արակ. 275. իգ. 230։
Զ. ՔԱՐԱԳԼՈՒԽ, շէնս հիմնուած է Ծամ-ձորի հիւսիսային կողմում մի քերծի գլխին, բնակիչք մեծ մասամբ բնիկ. փոքր մասն գաղթած Ղարադաղից. հողն արքունի և սակաւ արդիւնաւոր, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն գերազանց. երկար կեանք 115 տարի. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Ծամ-ձորից. Ծուխ 25. ար. 108. իգ. 95։
Է. ԲԱՆԱԶՈՒՐ. գիւղս հիմնուած է մի ապառաժուտ ձորի աջ լանջի վերայ Ցոր գիւղի հարաւային կողմում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ոչ այնքան բարեբեր, բայց նշանաւոր գինին. տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն վատառողջ, երկար կեանք 70––80 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, կառուցեալ չորս սիւների վերայ, որի երկարութիւնն է 18 մետր 40 սանթիմ, լայնութիւնն 11 մետր. քահանայ մի։ Ծուխ 150, ար. 575. իգ. 430։

ՍՊԻՏԱԿ ՏՂԱՅ (ԱՂ-ՕՂԼԱՆ ՈՒԽՏԱՏԵՂԻ)

Շինուած է գիւղիս արևելահարաւ կողմում սպիտակ շերտաքարով։ Մատուռս ւնի միջակ մեծութիւն, հիանալի տեսարան և պատուական օդ։
Ը. ՑՈՐ. 1) Հիմնուած է մի խոր ձորում, որ գտնուում է Վէլիջանի բերդի հարաւային ստորոտում. բնակիչք բնիկ, հողն արքունի, սակաւ և խիստ նուազ արդիւնաբեր, զի աւազուտ և խեճուտ է հողն, բայց պատուական է խաոն, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 90––95 տ. եկեղեցին՝ Ամենափրկիչ, կառուցեալ չորս սիւների վերայ, բարձրաշէն և գեղեցիկ, բեմի ժողովրդահայեաց ճակատն նրբաքանդակ նախշած. երկարութիւնն է 22 մ., լայնութիւնն 12 մ. 35 սանթ. դրան ճակատակալ քարի վերայ արտաքուստ. «Յիշատակ է Ն. թվ.». քահանայ մի. Ծուխ 75. ար. 290 իգ. 270։

ԱՆԱՊԱՏ ԿԱՄ ՑՈՒՐԲ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ.

Գիւղիս հարաւային կողմի ձորի ձախ եզերքի բարձրւթեան վերայ կայ մի փոքր հարթակ, որի վերայ շինուած է վաղուց մի հին և անտաշ քարով եկեղեցի։ Փոքր տաճարիս շուրջն հանգստարան է, բայց երևում են խուցեր. թուի թէ փոքրիկ միաբանութիւն եղած է այստեղ։
Ստորերկրեայ Դամբարան. Անապատիս մօտ կայ մի ստրերկրեայ քարուկիր դամբարան, որի մէջ կայ մի գերեզման, որ ունի շիրմաքար և մեծ ուխտատ     է։
Թ. ՂՈՒՇՉԻԼԱՐ. Հիմնուած է գիւղս Վէլիջան-իշխանի բերդասարից դէպի արևելք խոնարհուած լանջի վերայ. բնակիչք գաղթած են Ղարադաղից. հողն բէկական և միջակ արդիւնաբեր. պատուական օդն, կլիման, ջուրն և տեսարանն. երկար կեանք 110 տ. եկեղեցին՝ Բերդավանք, քարուկիր. քահանան գալիս է Նորաշէնից։ Ծուխ. 12. ար. 36. իգ. 27։
–––––––––––––––––––––
1) Համարեա՛ թէ բոլոր գիւղերիս գոմերն փորուած են գետնի տա   որը անուանում են կօհօլ (առանց փայտի)։

Ժ. ՆՈՐԱՇԷՆ. Հիմնուած է նոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ, բնակչաց մի մասն բնիկ և միւս մասն գաղթած Ղարադաղից, հողն բէկական, խիստ սակաւ, և նուազ արդիւնաբեր, պատուական օդն, կլիման, ջուրն և տեսարանն, երկար կեանք 113 տ. եկեղեցին նորաշէն և տակաւին առանց օծելու։ Քահանայ մի. ծուխ 20, ար. 120. իգ. 105։
ԺԱ. ԴԱԳ ԳԻՒՂ. Հիմնուած միևնոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ. բնակչաց կէս մասն բնիկ և միւս կէսն գաղթած Ղարադաղից, հողն բէկական, սակւ և նուազ արդիւնաբեր, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տ. եկեղեցին նորակառոյց, քարուկիր, Սուրբ Մեսրոպ, քահանան գալիս է Վանք գիւղից. ծուխ 35. ար. 175. իգ. 135։
ԺԲ. ՎԱՆՔ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ՝ Հատրութ գիւղի հարաւային հանդէպ. բնակիչք բնիկ, հողն բէկական, սակաւ և կարի նուազ արդիւնաբեր, ամենայն ինչ նոյն, եկեղեցին Սպիտակ-Խաչ-Վանք, քահանայ՝ մի։ Ծուխ 35. ար. 155, իգ. 114.

ՍՊԻՏԱԿ-ԽԱՉ-ՎԱՆՔ.

Հիմնուած է Վանք գիւղից ներքև մի տեսարանաւոր հարթակի վերայ, շինուած է անտաշ քարով և կրացեխով։ Վանքս ունի փոքր կաթուղիկէ և գաւիթ։ Տաճար և գաւիթ ի միասին չափելով երկարութիւնն է 15 մ. 75 սանթ. լայնութիւնն 7 մ. 10 սանթ.։ Վանքս, որ եկեղեցի համարուած է Վանք գիղացւոցն, բայց միևնոյն ժամանակ մեծ ուխտատեղի է գաւառիս՝ հայ բնակչաց։ Տաճարիս ներսում հիւսիսային խաճարձանի վերայ, որ հաստատուած է կամարի տակ։
«Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ. (1333)»։
Դրան հարաւային կամարի վերայ. «Շինեցաւ ՌՃՁԴ. այն տարին էր Թահմազ խան»։
Զանգակատան յիշատակարանն. «Յիշատակ է զանկատունս Սուրապի որդոյ Ավանէս եպիսկոպոսին» 1)։ Արեւմտեան լուսամտի տակ արտաքուստ.
«Տէր Աստուած Յիսուս Քրիստոս... Վրդանէս Թ. ՌՃԽԳ»։

ԲԵՄ

Տաճարիս արեւմտեան կողմում, դրան մօտ հանգստարանում կայ մի բեմ, որ շինուած է սրբատաշ քարով։ Բեմիս արևմտահայեաց երեսին մէջ զետեղուած է մի գեղեցկաքանդակ խաչարձան, որի գլխին փորագրուած է. «Ես աջամի որդի Ասուդարայ, որք կարդէք, յիշեցէք ի սուրբ աղաւթս ձեր, աղաչեմ. ի թվիս ՉՂԷ.»։
Բեմիս առաջ՝ մի մէջքն կլոր քարի վերայ. «Այս է հանգիստ բարեայպաշտին Ասուդարայ, ու կէսաւրեայ ժամանակաւ ի Քրիստոս փոխեցաւ, ով կարդայ....»
Սորա մօտ. «Այս է հանգիստ բարեպաշտ Վալիճանայ, որ կէսաւրէ ժամանակաւ ի Քրսիտոս փոխեցաւ, ով..»։ Վալիճան-բէկիս հայրն գրել տուած է տապանի միւս երեսին. «Ես Ախիջան որդի Ջալալայ կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգոյ որդոյ իմոյ Վէլիճանին, որք երկրպագէք, յաղաւթս յիշեցէք ի Քրիստոս յԱստուծոյ թվին ՋԻԷ.»։
Տապանիս մօտ. «Այս է հանգիստ Խոնտբեկուն դուստր Ախիճանին, կողակից Կոստանտելին և քոր Վէլիճանին. յիշեցէք ի Քրիստոս յԱստուծոյ թվ. ՋԿԱ.»։
Ուխտաւորաց համր վանուցս հիւսիսային կողմին մօտ կայ մի մեծ սենեակ, որի դրան ճակատակալ քարին վերայ փորագրուած է. «Ես Մկրտիչս.. յիշատակ է թանապէս (մեծ սենեակ) Սուրապի որդի Ավանէս եպիսկոպոսի. շինեցաւ ՌՃՁԴ. թվին. այն տարին էր Թահմազ խան, Օսմանլուն երկրէս դուրս արաւ»։
–––––––––––––––––––––
1) Վանուցս հարաւային կողմում ամփոփուած են Յովհաննէս, Մկրտիչ և Պետրոս եպիսկոպոսների մարմիններն։ Աւանդաբար պատմում են. «Յովհաննէս եպիսկոպոսը եկած է Միլին քղաքիցն (Փէյղամբարիցն) իւր ժողովրդով միասին. ինքն նստած է վանքումս, իւր հետ բերած ժողովուրդը՝ բնակեցնում է Որդնաշատ, Թղասեռ և Հատրութ գիւղերում։

Վիմափոր խուցեր. Մեծ սենեկիս հիւսիսային կողմին մօտ կայ երկու վիմափոր խուցեր, որոց մուտքն մի է։ Կարծես խուցերիցս մին եղած է ճգնարան և միւսն ննջարան։
Վանքումս ղած է մի սպիտակ խաչ, որ ունեցած է չափազանց ուխտաւոր, սակայն գողացած են սոյն թանկագին հնութիւնը. որի հետ և մի քանի կոնդակներ, որք գրուած են եղկ Աղուանից Եսայի, Ներսէս և Յովհաննէս կաթուղիկոսներից։
ԺԳ. ՀԱԴՐՈՒԹ ԱՒԱՆ. Հիմնուած է մի խոր ձորում, որի հարաւային, սրևմտեան և հիւսիսային կողմերը պատած են բարձր սարեր, միայն բաց է արևելեան կողմն։ Բնակչաց մի մասն բնիկ, մի մասն գաղթած Ղազանչուց (Գողթան գաւառից), մի մասն տեղափոխուած Միլին քաժ ղաքից, և փոքր մասն Բարկիւշատից, Ղարադաղից, Ցորից և Թիփլիզից. հողն բէկական, չափազանց սակաւ 1), ամենափոքր մասն ջրարբի և այգևէտ, տեղական բերքերբ նոյն, միայն չկայ ոչխար, գովելի օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 110 տարի. եկեղեցին Սուրբ Յարութիւն. քարուկիր, կառուցեալչորս սիւների վերայ, երկարութիւն 18 մետր 35 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 4 սանթիմ։ Հիւսիսային երկրորդ կամարի խոյակից ներքև. «թվ. ՌՃՀ.» որ է շինութեան թուականն. քահանայ երկու։ Ծուխ 260. ար. 1060. իգ. 850։
–––––––––––––––––––––
1) Մօտ 300 ծուխ Հատրութն ունի միայն վեցհարիւր օրավար հող։

Աւանումս կան շուկայ, վաճառանոց և արուեստաորներն –– դերձակ, հիւսն, սափրիչ, կօշկակար, որմահիւս, դարբին, ոսկերիչ, մսագործ, ևն. ևն.։
այ նաև միդասեան ծխական երկսեռ ուսումնարան, ուր ուսանում են 130 աշակերտ և աշակերտուհի։ Ուսումնարանիս մուտքն գոյանում է
Թոշակադրամներից . . . . . 400   ոուբ.
Ննջեցելոց նուէրներից . . . . . 200   ,,
Կշռից (Ղափանից) . . . . . . 200   ,,
Մարդասիր. Ընկեր. նուէր . . . . 120   րուբ.
Մասնաւոր նուէրներից . . . . . 150   ,,
Բարեկր. Մեսրոպ քահանայ Տէր-Ոսկան-
եանի նուիրած 1000 րուբլւոյ տոկոս. . . .  40   ,,
Ժամհարեան եղբայրներից նուէր. . . .  25   ,,
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Ընդ ամենն          1135   ր.
Ելք. տարեկան ռոճիկ վարժապետի . . . . 450   րուբ.
,, ,,       վարժուհւոյ . . . . 440   ,,
բնակարանի վարձ . . . . . . 180   ,,
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––––
Ընդ ամենն          1080   ր.
Աւանումս կայ նաև մետաքս քաշելու գործարան, հեռագրատուն, արքունի զօրանոց, որի մէջ սովորաբար նստում է 1500 զինուորական––հեծելազօր կօզակ։
ԺԴ. ՈՐԴՆԱՇԱՏ. Գիւղս հիմնուած է Հատրութի արևմտեան կողմում եղած սարի ստորոտում, բնակիչք տեղափոխուած Միլ քաղաքից, հողն բէկական և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն. գովելի օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 110 տարի, եկեղեցին Սուրբ Հռիփսիմէ, քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 50. ար. 195. իգ. 190։
ԺԵ. ԹՂԱՍԵՌ. Գիւղս խիստ մօտ է Որդնաշատին, բնակիչք տեղափոխուած են Միլ քազաքից, հողն արքունի, ամնայն ինչ նոյն ըստ Որդնաշատի, եկեղեցին Ամենափրկիչ 1), փայտաշէն, քահանայ մի։ Ձեռագիր աւետարան եկեղեցումս, պահուած անխնամ, չունի յիշատակարան, քանզի գողացած են և անյայտացրած։ Ծուխ 110. ար. 770. իգ. 390։
–––––––––––––––––––––
1) Գիւղիս նախկին բնակչաց եկեղեցին, որ շինուած է մի բլրակի վերայ գտնուում է գիւղիս և Կարմրագուճի մէջ, քարուկիր է և կոչւում է Հին-Թղասեռի եկեղեցի, որի մօտ է աւերակ գիւղատեղին և հանգստարանն։

Անապատ. Գիւղիս արևմտեան կողմում կայ մի փոքր եկեղեցի՝ կառուցեալ մի բլրակի վերայ սոյն անուամբ, որ կանգուն է։
ԺԶ. ԿԱՐՄՐԱԳՈՒՃ. Գիւղս հիմնուած է Հատրութի հիւսիսային կողմի սարի ստորոտում մի խոր ձորի մէջ. բնակիչք կիսով չափ բնիկ և կիսով չափ տեղափոխուած Ղափանից. հողն արքունի, սակաւ և նուազ արդիւնաւէտ, օդն, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանք 80 տ. եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, երկարութիւնն 12 մետր 80 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 38 սնթիմ, քահանայ մի. Ծուխ 50. ար 240 իգ. 228։
ԺԷ. ՔՈՉԲԷԿ. Շէնս հիմնուած է նոյն սարի արևելեան կողմում, հարաւահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, մասամբ ջրարբի և հացատու, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն սննդարար, երկար կեանք 80––90 տարի, եկեղեցին Սուրբ Յարութիւն, քարուկիր, քհանան գալիս է Հատրութից։ Ծուխ 25. ար. 75. իգ. 60։
ԺԸ. ՄԵԼԻՔՋԱՆԼՈՒ. Հիմնուած է նոյն սարի հարաւահայեաց մի բլրի վերայ, բնակիչք գաղթած Ղարադաղից, հողն արքունի, տեղական բերքերն նոյն (չիք այգի, թթենի, բոժոժ և ոչխար), պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85––90 տ. եկեղեցին նորաշէն, քարուկիր, քահանան գալիս է Հադրութից. Ծուխ 32. ար. 155. իգ. 132։
Ժ Թ. ՊԼԵԹԱՆՑ (Պլըթան). Հիմնուած է նոյն սարին մի ձորի արևմտահայեաց լանջին վերայ. բնակիչք բնիկ, հողն արքունի, ունի նաև այգի, բոժոժ և պարտէզ, անվնաս օդն, կլիման և ջուրն. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, քահանան գալիս է Հատրութից։ Ծուխ 20. ար. 90. իգ. 70։
Ի. ԽԱՐՄԱՆՋՈՒՂ. Հիմնուած է նոյն սարի արևելահայեաց լանջի վերայ. բնակիչք գաղթած են Ղարադաղից. հողն արքունի, ամենայն ինչ նոյն (միայն չունի այգի, թթենի և բոժոժ). եկեղեցին Ծաղկավանք, քարուկիր, նորաշէն, քահանայ մի. Ծուխ 40. ար. 160. իգ. 150։
ԻԱ. ԱՂ-ԲՈՒԼԱՂ. Հիմնուած է միևնոյն սարի արևելեան կողմում, բնակիչք գաղթած են Ղարադաղից. հողն արքունի, անջրդի, սակաւ, բայց հացատու, ամենայն ինչ նոյն, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ձեղունն փայտաշէն, քահանան գալիս է Խարմանջուղից։ Ծուխ 32. ար. 122. իգ. 110։
ԻԲ. ԸԽԵՑԻՔ. Հիմնուած է միևնոյն սարի արևելեան ստորոտում. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, սակայն հացատու, ամենայն ինչ միևնոյն են օդն, կլիման, ջուրն, երկար կեանքն, եկեղեցին և քահանան։ Ծուխ 20. ար. 65. իգ. 50։
ԻԳ. ԻՏԵԼԵՑԻՔ. Հիմնուած է նոյն սարի արևելեան ստորոտում. բնակիչք բնիկ, հողն արքունի, մասամբ ջրարբի, տեղական բերքերն նոյն (ունին այգի, թթենի, մետաքաթել), սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, փոքր. քահանան գալիս է Հատրութից։ Ծուխ 60. ար. 265. իգ. 235։

ԿԱՒԱՔ.

Ուխտատեղիս գտնուում է այն սարի վերայ, որ ընկած է Ղուրու-չայի աջ կողմում գրեթէ, արևելքից արևմուտք՝ առանձնացած ամեն կողմերից։ Այս մի հին միջակ վանք է՝ շինուած չորս սիւների վերայ կոփածոյ քարով և կրացեխով. բայց արևելքից արևմուտք ճաքած է վանքիս գագաթն։ նուց ունեցած է և ամուր շրջապարիսպ, միաբանից խուցեր և ուխտաւորաց սենեակներ. սակայն աւերակ են այժմ։ Սուրբ Հակովբայ մարմինն ամփոփուած է հարաւային փոքր խորանի մէջ։ Մեծ ուխտատեղի է, սպիտակ տապանաքարն սևացած է շատ մոմեր փակցնելուց։ «Յակովկայ և Իրաւափառայ» է վանքս ըստ պատմչին Աղուանից։
ԻԴ. ՀԻՒՔԻՒՐԱԹԱՂ. Հիմնուած է միևնոյն սարի հիւսիսային կողմում, բնակչաց մեծ մասն գաղթած Ղարադաղից, հողն բէկական, անջրդի, բայց այգևէտ. տեղական բերքերն նոյն. օդն և կլիման փոքր ինչ ծանր ամրան, երկար կեանք 75 տ. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Հատրութից։ Ծուխ 26. ար. 112. իգ. 114։
ԻԵ. ՈՂԵՐ. Հիմնուած միևնոյն սարի հիւսիսային կողմում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ջրարբի և բազմարդիւն, տեղական բերքերն նոյն (միայն չ՛ունի այգի և բոժոժ(, եկեղեցին կիսատ, քահանան նոյն։ Ծուխ 15. ար. 75. իգ. 55։
ԻԶ. ՋՐԱԿՈՅՍ. Հիմնուած է միևնոյն սարի հիւսիսահայեաց կողմում մի ձորի ձախ լանջի վերայ, բնակիչներից եօթն ծուխ բնիկ և մնացեալներն գաղթած Ղարադաղից. հողն բէկական, անջրդի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 90 տ. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, կառուցեալ չորս սիւների վերայ. երկարութիւնն 17 մ. 55 սանթ., լայնութիւնն 11 մետր 24 սանթիմ. «Յիշատակ է Սուրբ Իստեփանոյս (Ստեփաննոս) եկեղեցիս Ճարակոյսա ռամիկ ժողովրդեան թվ. ՌՃԽԷ.»։ Քահանան գալիս է Ծակուռուց։ Ծուխ 37. ար. 156. իգ. 153։
ԻԷ. ՄԱՄԱՏԱՁՈՐ. Հիմնուած նոյն սարի Հիւսիսային կողմում երկու ձորերի մէջ կախուած մի սեռի վերայ. բնակչաց կէս մասն բնիկ. իսկ մնացեալ կէսն գաղթած Ղարադաղից և եկած Դողից. հողն արքունի և անջրդի, տեղական բերքերն նոյն. օդն, կլիման և ջուրն գովելի. երկար կեանք 110 տ. եկեղեցին Սուրբ Մինաս, հնաշէն, կառուցեալ երկու կամարների վերայ. երկարութիւնն 14 մետր 70 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 95 սանթիմ. քահանան գալիս է Ծակուռուց։ Եկեղեցուս հիւսիսային կամարի վերայ. «Ես Ազարիա աբղա (աբեղայ) Դաւիթ Էրեց, որ շինող եկեղեցոյ շինեցի տէր»։ Նոյն կամարի միւս կողմում. «Խաչս Բաղդասարին է, իւր կողակցին… (եղծուած)»։ Դրան գլխին. «Թվ. ՌԾ.»։ Ծուխ 33. ար. 110. իգ. 117։
ԻԸ. ԾԱԿՈՒՌԻ 1) գիւղ. Հիմնուած է նոյն սարի հիւսիսային կողմում, Վանէսայ սարի ստորոտում, մի ձորի երկու լանջերի վերայ. բնակչաց մի մասն բնիկ և միւս մասն գաղթած Ղարադաղից. հողն բէկական, սակաւ և անջրդի, վասն որոյ սակաւ այգիներն. տեղական բերքերն նոյն, նշանաւոր են տանձն և խնձորն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տ. եկեղեցին Ծաղկավանք, հոյակապ, կառուցեալ երկու սիւների վերայ, քահանայ մի։ Դասից վերև ունեցած է կաթուղիկէ. բայց խոնարհած է։ Երևի թէ վանք եղած է այս, յետոյ փոխած են եկեղեցու, որի երկարութիւնն է 15 մետր 25 սանթիմ, լայնութիւնն 12 մետր։ Մի Խաչարձան քարի վերայ, որ կարծեմ հանգստարանից բերած են, փորագրուած է. «Թիւ ՌԽԷ.»։ Արձանագրութիւն դրան գլխին ճակատակալ քարի վերայ, «Ես Յակովբ վարդապետ՝ աշակերտ մեծին Եսաեա վարդապետին Կրճեանցոյ՝ ի գիւղաքաղաք գեղջէն Թաղլարցի. յազգէն Թանկոց առաջնորդ կարգեալ է հայրապետէն Աղուանից տեառն Երեմիոյ մի քանի գիւղօրէից Ղուզաց 2) , ոչ թողին բնակիլ ի հայրենի աթոռն մեր։ Այլ որն ելա և շրջեցա, և ոչ գտի առաւել քան զայս և հաճեցայ բնակիլ աստ և հրդել (հարթեալ) զՅնդուսար ի տեղի բնակութեան և սկիզբն արարեալ շինեցի եկեղեցիս ի կաթուղիկէն յիշատակ հոգոյ իմոյ և ծնողաց իմոց հօրն իմոյ Դալվաթի սորան և մօրն Մարիամին և դահեակ սնուցիչ երկու քոռն իմոյ Սառի, Յաշաքին՝ ողորմութեան, աղաչեմ կենաց. շինեցաւ սուրբ եկեղեցիս ձեռամբ Յակովբ վարդապետին ի թվին ՌՃԼԱ.»։ Ծուխ 40. ար. 140. իգ. 128։
–––––––––––––––––––––
1) Մի քանի հայ գերդաստան կայ Պակաթաղում։
2) Ղուզի նշանակում է՝ արեգդէմ չէ. իսկ այս տեղ նշանակում է սարիս հիւսիսահայեաց լանջերի վերայ եղած գիւղօրէից։

ԻԹ. ՀԿԱԿՈՒ ՇԷՆ (Հակակ) Հիմնուած է նոյն սարի հիւսիսային կողմի մի ձորում, բնակիչք բնիկ, հողն արքունի. տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն սննդարար. երկար կեանք 80–85. եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, փոքր, քահանայ մի։ Ծուխ 25. ար. 79. իգ. 72։
Լ. ԹԱՂՈՏ գիւղ. Հիմնուած է Դող աւանի հարաւային կողմում, Մոխրենիսի ձորից հոսող առուի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք տեղափոխուած են Մեծ Սիւնեաց Դարաբաս գիւղից, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Յովհաննէս, քարուկիր. քահանայ երեք։ Ծուխ 70. ար. 256. իգ. 219։
ԼԱ. ԴՈՂ ԱՒԱՆ. Հիմնուած է համանուն բերդասարի արևելահայեաց լանջին վերայ՝ ստորոտին մօտ. տեսարանն գեղեցիկ, բնակիչք բնիկ, բայց մասամբ եկած Ղազանչուց, հեղն մէլիքական, պտղատու և արդիւնաւոր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Յովհաննէս, հոյակապ, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 21 մետր 70 սանթիմ. լայնութիւնն 12 մետր 92 սանթիմ։ Եկեղեցիս ունի և կաթուիկէ և երկու քահանայ։ Դրան ճակատակալ քարին վեժ րայ փորագրուած է. «Թվին ՌՃՁԵ. այս սուրբ Ոհանէս եկեղեցուս գլուխն նորոգեց Ղուկազ վարդապետի որդի Մէլիք-Եկանն. յիշատակ է հոգոյն իւրոյ, ով որ կարդայ մէկ բերան Աստուած ողորմի ասէ»։
Եկեղեցիս ունի քարեայ խաչկալ, որի հիւսիսային դրան վերայ փորագրուած է. «Որ ողորմի Քրիստոս Աստուած. յիշատակ է խաչակալս պարոն Մէլիք Եկանիս և ծնողաց իմոց Մօսէս, Ղուկաս վարդապետին, մօրն իւր Շհօին և ծնողին իմ Մարիամին և եղբարն իմ Արամին և քոյրն իմ Խանում, կողակիցն Խանում աղին, որդի Արամին, Ըսայուն (Եսայուն) Պաղտամին, Օսէփին, Պաղրին, Առաքելին, Սափարին, Պաղումին, Վերտին, կողակիցն Գոզալին, դուստր Թավարին, Խանպաճին, Խաթուն Խաթայուն, և այլն եղելոց ողորմի ասէք, ամեն. թիւն ՌՃԷ.»։ Ծուխ 280. ար. 765. իգ. 695։

ԵԿԵՂԵՑՈՒՄՍ ԿԱՆ ՀԵՏԵՒՅԱԼ ՄԱՍՈՒՆՔՆԵՐՆ.

1) Կենաց փայտ արծաթեայ խաչի մէջ։
2) Մի արծաթեայ խաչում, որի վերայ քանդակուած է. «Այս է մասունք և նշխարք սրբոյ Առաքելոյն Թօմայի և Յակովբայ զմահատ (՞) նահատակին. ես Շռութեցի Մարգարիտ ապաշխարողս ետու զայս նշխարքս քեզ ծերունի Սարգիս վարդապետիդ յիշատակ հոգոյ իմոյ ի վայելումն յաւիտենական քո, թվ. ճ.»։
3) Այլ արծաթեայ խաչում. «Յիշատակ է Մէլիք Եսայի (ու) որդի Սափարի բէկին, որ ետ Դողա կուսանաց Անապատին. սա է Յակովբ հայրապետին և Թէոդորոսի մասունք…»։
4) Մասն սրբոյն Յակովբայ՝ նոյն տեսակ խաչում. «Ես Գրիգոր շինել տվի սուրբ խաչս յիշատակ ինձ առաջ անմահական է ՛ի Քրիստոս Աստուած հաւատաց է Սուրբ Ակովիկ, որ է Դիզակ 1)։ Հաթերքեցի ոսկերիչ Մուրատս շինեցի. թվ. ՌՂ. էր»։
5) Մասն Բարսղի Կեսարացւոյն, մի արծաթեայ ոսկեզօծ աջում. «Այս է աջն սրբոյն Բարսեղի հայրապետին Կեսարու, որ ես Սարգիս վարդապետս վերստին նորոգել տըվի յիշատակ ինձ և ծնողաց իմոց Օհանին և Եղիսապետին ի դուռն Սուրբ Աստուածածին թվ. ՌՃԵին. այժմոյս (Փրկչական) ՌՃԾԲ. ի գիւղն Կողպ»։
–––––––––––––––––––––
1) Դիզակ գաւառում։

ԴՈՂ ԱՒԱՆԻՍ ՄԷԼԻՔՆԵՐԻ ԴԱՄԲԱՐԱՆՆ.

Եկողեցուս հարաւային կողմին պատկից շինուած է մի նեղ և երկար մատուռ իբրև դամբարան, որի մէջ ամփոփուած են բոլոր մէլիքներն և մէլիքազուններն։
«Այս է տապան Մէլիք Եկանի հայր Ղուլաս վարդապետի, ով կարդայ ողորմի ասէ. թվին ՌՃԿԴ.»։
«Այս է տապան քաջ իշխանին
Եկան անուն մեծ Մէլիքին,
Որ է որդի բարեպաշտին
Ղուկաս անուն վարդապետին.
Եղե սիրեցեալ ամենայնին
Նատիր անուն թագաւորին։
Տիրապետեաց սայ իր երկրին
Ի Աղուանից ի նահանգին
Յոյժ պատուեցաւ Պարսից ազգէն
Քան զիշխանս Հայոց երկրին… ՌՃՂԳ.»։

«Այս է տապան քաջ իշխանին
Մէլիք Եկանի որդի պարոն Մէլիք Արամին,
Որ շատ սիրական էր Նատիր Շահին
Որ յառաջ վախճանեցաւ հայր սորին,
Որ շափաղաթ ունէր Նատիր Շահին,
Որ է Բ. հաքիմ էլաւ Ե. մուհալին.
Շահն ոզեց (ուզեց) Արամ տարաւ,
ԶՌ (6000) թուման ջարմայ առաւ,
Ուրախ սրտով յղի (ուղի) արաւ,
Ողորմի թվ. ՌՃՂԴ.
Որ փոխեցաւ առ Աստուած,
Որ ընթեռնուք, մէկ բերան Աստուած ողորմի ասացէք».
«Այս է տապան մեծին Մէլիք Եկանի որդի Մէլիք Եսայուն և էր սա իշխան կարգեալ Նատիր Շահէն. ԼԳ. ամ տիրեաց երկրիս Դիզակու և արար բազում քաջութիւն և յաղթութիւն ընդ անօրէնսն, և էր ինքն պարթև յոյժ զօրաւոր քան զառաջինսն իւր և թել կենաց սորա կամաւ Աստուծոյ վաղճանեցաւ թվ. ՌՄԼ. հոգտեմբերին բ.-ին գշ. որ ընթեռնուք, մէկ Հայր մեղայ ասացէք. ամէն»։
«Այս տապան լուսահոգի Մէլիք Արամի որդի Բաղր բէկին. թվ. ՌՄԼԸ. էր»։
Մելիք-Եկանի ապարանն գտնուում է աւանիս մէջ, որ բաղկացած է երկյարկ շինութիւնից, որ կառուցեալ է համակ սրբատաշ քարով։ Հետևեալն քանդակուած է գետնայարկի դրան գլխի ճակատակալ քարին և սեմերին վերայ.
«Թիւն ՌՃԺԶ. յիշատակ է Թանապաս. այս է, որ ես Ղուկազ վարդապետի որդի, որ իմ անուն Մէլիք Եկան, առաջ խելխն (խալխն-ժողովուրդն) ջամ դեռին 1), ինձ կարգեցին քօխայ, յետ նորա որ օլքան 2) սալամաթ եղաւ։ Դեռ Աւշառ Սուլթան Հիւսէնիյ (ինի) տղայ Ղահթմիշ երեքն որ ՛ի յէն չափաղուլ 3) ողարկէ. որ պիրաւ ինձ. տու չե՞ս 4) Մէլիքութիւն տվաւ։ Այլ Օսմանլուն եկաւ առաւ ՛ի ձեռն Աւյնից (Աղուանից) որ ան էլ սա չափաղուլ ուղարկէ որ պերէն։ Ես թողեցի ոչ 5) Հայաստանաս 6) եսիր տալու… ի՜նչ տվաւ սօվ Լղար աղին 7)։ Շահ Նայդիր զօրեղ թագաւոր եկաւ, զօրով առաւ օլքաս ՛ի ձեռէս Օսմանլուէնանայ (Օսմանցիներից), նոր աէս (այս) շափաղուլ կողարկէ, որ բերաւ ինձ այս եզմոհիլիս. ազկ քրիստից (ազգ քրիստոնէի՞ց) որ մէկն Թալիշ, մէկն Չմյպթ (Չարաբերդ), մէկն Խաչէն, մէկն Վարանդայ, մէկն Քոչէզ, մէկն Տուզաղ. այստունց 8) (սոցա) խանը պակլար պէկայ տեղ ար ինձ շափաղաթ արաւ։ Ով որ յեդով կարդէ այս գիր, էս իմանայ որ մեր որպիսութիւն այպէս իլաւ. մին ողորմեայ այսէ (ասէ), եղև. ամեն»։
–––––––––––––––––––––
1) Գումարուեցան։
2) Երկիրն խաղաղացաւ։
3) Որ Ղահթմիշն երեք գունդ զօրք ասպատակ սփռէ։
4) Պիրաւ – բերաւ. և ասաց – Դու չե՞ս Եկանն։ Երբ իմացաւ որ ես եմ, մելիքութիւն տուաւ.
5) Թողեցի ոչ – չ՛թողի։
6) Հայաստանէս։ Աղուանից երկրի հայերիցն։
7) Սովն վտիտ աղային հարուած տուա՜ւ։
8) Դիզակ գաւառս հաւաքուողների վերայ զիս իշխան կարգեց Շահն։


ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅ.

Աւանիս հարաւային կողմի հանգստարանում կայ մի քարուկիր եկեղեցի, որ շինուած է մեծ մեծ քարերով։ Դրան ճակատակալ քարի վերայ.
«Թվ. ՌՃՂԶ. յիշատակ է սուրբ Ըստեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց Մէլիք Եկան և որդին Մէլիք Եսային, յիշատակ է հոգոյ»։
Դրանն սեմերի վերայ. «Ովանէս եպիսկոպոս, Մանուէլ եպիսկոպոս»։ Եկեղեցիս խիստ հին է, այն է առնուազն վեցհարիւր տարուան շէնք է։

ԱՆԱՊԱՏ.

Հանգստարանիս վերևի ծայրում կայ մի այլ քարուկիր եկեղեցի ևս, կառուցեալ մի կամարի վերայ, որի ճակատի խաչի վերայ փորագրուած է. «Խաչս Վարդան»։ Եկեղեցուս մէջ է Մէլիք-Բախտամի գերեզմանն, որ ծածկուած է հողով։ Եկեղեցուս մօտ նշմարուում են խուցերի և կացարաների բակեր և բեկորներ, որոց մասին պատմում են թէ կուսանոց եղած է անապատս։
Դող աւանս ունեցած է ամուր շրջապարիսպ, բայց այժմ այնպէս քանդած և քարերը տարած են, որ հազիւ է նշմարուում շրջապարսպի հետքերն ուրեք ուրեք։ Սակայն տակաւին ապրում են մարդիկ, որք հաճախ կանգուն տեսած են պարիսպը։
Գրչագիր Աստուածաշունչ. Աւանումս կայ մի ընտիր ձեռագիր աստուածաշունչ, ոի մէջ նախադրութիւններ կայ բոլոր գրոց համար առանձին առանձին հատուածներով։ Միայն ափսո՜ս որ անխնամ պահուած է, վասնորոյ շատ տեղերում իրարու փակած են մի քանի թերթեր, որոց հետ և յիշատակարանն։ Երկար թերթելուց վերջն հազիւ կարողացայ գտնել միայն. «Զստացող սուրբ գրոցս զՍիմէօն րաբունի զաշակերտ մեծին Գրիգորի և զանիմաստ ծրող սորին զՅովհաննէս եպիսկոպոս Անւոյ, աղաչեմ զձեզ դասք լուսերամից, յիշման առնել զմեզ արժանի, զի և դուք յիշեալ լիջիք ՛ի բարիս բարերարին Աստուծոյ աւրհնելոյն յամենայն յաւիտեանս. ամէն»։ Աստուածաշունչս, որ գտնուում է պ. Տէր-Սարգսեանցի մօտ. չունի թուական։
ԼԲ. ՄՈԽՐԵՆԻՍ գիւղ. Հիմնուած է Թաղոտ գիւղի արևմտեան կողմում, ջրաձորի ձախ կողմի լանջի վերայ, դիրքն արևելահայեաց. բնակիչք բնիկ, հողն մելիքական, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն գերազանց, երկար կեանք 100. եկեղեցին սուրբ Սարգիս, քարուկիր, քահանայ մի։ Ծուխ 40 ար. 180. իգ. 170։
Օխտը դռնէ (Եօթն դուռ ունեցող)
Ուխտատեղիս գտնուում է գիւղիցս վերև մի լեռնաբլրակի վերայ։ Շինուած է եղել տորոնագոյն տաշած քարով, որ այժմ կիսաւեր դրութեան մէջ է։
ԼԳ. ՏՈՒՄԻ. Հիմնուած է գիւղս Մոխրենիսի արևմտեան կողմում Շնաքարի գետ կոչուած վտակի ձախ ափի բարձրութեան վերայ, դիրքն հարաւ-արևելահայեաց. բնակիչք բնիկ. հողն բէկական, լեռնային, անջրդի, բայց հացատու. տեղական բերքերն նոյն (կայ նաև խոզ) 1), օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 85–95. եկեղեցին սուրբ Յովհաննէս, քարուկիր, կամարակապ, առանձ սիւնի, քահանայ երկու։ Ծուխ 120. ար. 563. իգ. 470։
–––––––––––––––––––––
1) Գիւղս իւր անդերով և անտառներով պատկանում է մեծ. Մովսէս-բէկ Աթաբէկեանցին։


ԿԱՐՄԻՐ ԵԿԵՂԵՑԻ.

Գիւղիս հարաւային կողմում, ձորակի աջ կողմի սեռի վերայ, շինուած է հասարակ քարով։ Ամբողջապէս փլած է եկեղեցուս հարաւային պատն և թաղն կամարներով միասին։ Ունեցած է երկու դուռն հարաւային և արևմտեան կողմերից։ Երկարութիւնն 11 մետր, լայնութիւնն 6 մետր 45 սանթիմ։ Արտաքուստ արևմտեան լուսամտի գլխին փորագրուած է։
«՛Ի ՆԽԹ. թվ. և ի թագաւորութեանս տեառն Գագիկայ (Աղուանից) Որդոյ Մուսէի ես Ոսկի դուստր Մուսէի շինեցի տուն Աստուծոյ ՛ի փրկութիւն հոգո իմո և ծնողաց իմոց»։ Եկեղեցիս հանգստարանի մէջ է. վաղեմի հանգստարանիս մէջ կան խիստ հին ամփոփեալներ, որոց տապանաքարերն անարձանագիր են ամենամեծ մասամբ։

ԹԱԳԱՒՈՐԻ ՊԱԼԱՏ.

Հանգստարանիցս փոքր ինչ վերև, մի առանձնացած սարահարթի վերայ կան քարուկիր շինութեանց բեկորներ։ Հետքերիցն յայտնի երևում է որ շրջապարսպով ամրափակուած է եղել սարահարթս։ Խեցեղէն խողովակների շարքերից նշմարուած է որ ջուր բերուած է ժամանակաւ սարահարթս։ Ժողովուրդն աւանդաբար թագաւորի պալատ անունը յատկացրած է աւերակ հնութիւն կրող սարահարթիս։

ԹԱԳԱՒՈՐԻ ԳԵՐԵԶՄԱՆ 1).

Պալատատեղուցս դէպի հարաւ՝ փոքր ինչ հեռի՝ մի կոնաձև բարձրացած բլրի մօտ կայ մի հին և առանձին այլ հանգստարան, որի մէջ երևում է մի մատրան աւերակ։ Աւերակիս հարաւային կողմին մօտ կայ մի տապանաքար, որ ունի 2 մետր 3 սանթիմ երկարութիւն և 73 սանթիմ լայնութիւն և 5 գծով նախշեր, սակայն չունի արձանագրութիւն։ Ահա այս է որդւոց որդի աւանդաբար մատնանիշ արած թագաւորի գերեզմանն։
–––––––––––––––––––––
1) Ըստ մեր կարծեաց այս է գերեզման Աղուանից Ներսէհ իշխանի որդի Գագիկ իշխանին, որ էր հայ Աբու-Մուսաէի, որի մասին տես ծանօթ. 12։


ԹԱԳԱՒՈՐԻ ԱՂԲԻՒՐ.

Պալատատեղու հիւսիսային ձորակում, որ կայ գիւղի և Կարմիր եկեղեցու միջև, կայ մի պատուական աղբիւր, որի վերայ վաղուց շինուած է եղել սրբատաշ քարով կառուցեալ գեղեցիկ շէնք։ Ահաւասիկ այս է Թագաւորի աղբիւրն։ Ցաւակի է, այո՛, խիստ ցաւալի որ գիւղացիքս յիմարաբար քանդած և տարած են թէ Կարմիր եկեղեցու թէ Պալատի և պարսպի և մատրանն և թէ՛ աղբիւրիս քարերը։



ԳԱՒԱՌԻՍ ՎԱՆՔԵՐՆ

ԳՏՉԱՅ ՎԱՆՔ.

Արդէն ծանօթացանք Հատրութի մօտի վանքին. այժմ ծանօթանանք Գտչայ վանուց, որ հիմնարկուած է մի գեղեցկատես և հիւսիսահայեաց սարահարթակի վերայ, Թաղլար աւանի հանդէպ, Ղուրու-չայ գետակի աջ կողմի բարձրութեան վերայ։ Շինուած է համակ սրբատաշ տորոնագոյն քարով (որի հանքն շատ հեռի չէ վանքիցս) խաչաձև, քառակուսի, չորս կամարներով, որոց վերայ բարձրացած է գեղեցկաձև կաթուղիկէն, որի վերայ բուսած է մի ճապկի և մի խնձորի ծառ։ Վանքս ունի մի աւագ, չորս փոքր խորան, տասներեք լուսամուտ, մի դուռն, 10 մետր երկարութիւն և 7 մետր 50 սանթիմ լայնութիւն։ 1868-ի մեծ շարժով արտաքուստ թափուած է տաճարիս արևելեան հարաւային անկիւնի քարերն։
Վանքիս հիւսիսային որմի վերայ փորագրուած է.
«Յանուն Հաւր և Որդւոյ և Հոգւոյն սրբոյ, ես Սարգիս և Վրդանէս եպիսկոպոսք հիմնարկեցաք զեկեղեցիս ի ՈՂ. (1241) թվիս. շատ աշխատութեամբ աւագ խորանն խփեցաւ և եղ-բայրս իմ Տէր Սարգիս ի Քրիստոս փոխեցաւ։ Ես տէր Վրդանէս կատարեցի բազում աշխատութեամբ և հալալ արդեամբք իմովք ՈՂԷ, թվիս ի դառն և ի նեղ ժամանակիս՝ որ ազգն նետողաց զբազում գաւառս աւերեաց և մնաց այլասեռից աթոռ ի վիճակ սրբոյն Գրիգորիսի, որ է հաստատեալ աջով և սուրբ նշանաւն և գաւազանաւն սրբով. վիճակեցաւ և սահմանով ի յԱղուանոյ գետոյ մինչև Երասխն, մինչ ի Աւազն Գատուհատի, Վակունիս Վաղազնագետով, ի Քարատնիս և Խոզանագետովն, Զառիստ իւր գետովն. Հաքարի Հազարագետովն, Քրտագետ իւր գետովն, իւր սահմանովն, Դիզակ, Բէլուկան իւր գետովն և հայրենիքն եկեղեցւոյս տուինք, Փարախն և Գոտանոցն, Եկեղեցաձորն իւր սահմանովն. Ա. լուծ հոզ ի Տայիս. Ա. լուծ ի Դող ի Գաղս, Ա. ի Մոխրենիս. ով որ այս սահմանէս յետ առնէ կտթուղիկոս կամ իշխան կամ հայրապետ, երեք սուրբ՝ ժողովոյն նզոված եղիցի, յԱստուծոյ և յամենայն սրբոց անիծեալ, մասն և բաժին ընդ Յուդայի առցէ»։
Ներքուստ հարաւային փոքր խորանի ճակատին.
«Ի թվին ՈՂԷ. ես Տէր Վրդանէս շինեցի զեկեղեցիս և զցրուեալ վիճակս, հաստատեցի և զհայրենիքս և արձանի գրեցի հանապազ ուրբաթն անյիշատակաց ժամն, և տարւոջն Ժ, ժամ ինձ և Ժ. ժամ Տէր Սարգսի։ Յինանցն Ա. ժամ Ուխտանէս եղբաւրն իմ, Ա. ժամ Մովսիսի իմ քվեր որդու, որ խափանէ մեր մեղացն տէր է առ Աստուած»։
Հիւսիսային փոքր խորանի ճակատին. «Ես Ջերգամ և որդի իմ Ղարաք միաբանեցաք սուրբ ուխտիս տէր Վրդանէս իւր կամաւ զժամատունն ինձ երետ և ես իմ հալալ արդիւնն ընծա բերի Սուրբ ատոռոյս (աթոռոյս)»։
Վանքս ունի և հնաշէն գաւիթ, որի գոյութիւնն խիստ հին է քան վանքինն։ Գաւթումս, որ կառուցեալ է մի կամարի վերայ, կայ երկու խաչարձան կանգնեցրած տաճարի դրան առաջ աջ ու ձախ կողմերում։
Հարաւային կողմի գեղեցկաքանդակ խաչի վերայ
«Թվին ՈՂԵ. Ես տէր Վրդանէս կանգնեցի զխաչս ի փըրկութիւն հոգւոյ իմոյ»։
Հիւսիսային կողմի խաչարձանի վերայ
«Յիշատակ է Սուրբ տաճարիս կաթուղիկէն Դողեցի Սարգսի որդի Սայուն և իւր կողակից Հերիքնազին թվին ՌՃԿԶ.»։
Գաւթումս ամփոփուած են մի քանի եպիսկոպոսների և վարդապետների մամիններ, որոց վերայ կան տապանաքարեր։ Գաւթիս արևելեան հիւսիսային կողմին կից է մի աւելի հին եկեղեցի, որի դրան առաջ մի տապանաքարի վերայ փորագրուած է.
«Այս է տապան տէր Սիմէօնի որդի Մեսրոբ վարդապետին թվին ՌՃՀԲ.։ Լուսահոգի Մէլիք Եկանն ձեռնադրել տվաւ եպիսկոպոս, կարգեց Կտիչոյ վանքին առաջնորդ։ Որ եկի հաստատեցի սուրբ աթոռս թվին ՌՃՂԶ. ով որ կարդայ, մէկ բերան ողորմի ասէ»։
Վանքս ունի մի քանի հնոտի սենեակներ և մի աշխարհական պահապան։ Հետզհետէ քայքայուում է պատուական վանքս. գրեթէ ամբողջապէս յափշտակուած են վանքիս հողերն....։


ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

ՋԱԼԱԼԵԱՆ ՎԵԼԻՋԱՆ-ԻՇԽԱՆԻ ԲԵՐԴՆ կամ ՑՕՐԱԲԵՐԴ (10)

Մի բարձրագոյն սար է բերդատեղին (5019 ոտք), որ առանձնացած է ամեն կողմերից, երկարած արևմուտքից դէպի արևելք և արձանացած Վանք, Տագ, Ցոր և այլ գիւղօրէից մէջ։ Բարձր քերծեր են բերդիս հարաւային կողմերն, իսկ ամուր պատերով պարսպուած մնացեալ կողմերն։ Մակերևութի մեծ մասն հարթ է, տեսարանն զմյլելի և օդն դերազանց։ Երկու դռներ ունեցած է, մին արևելեան և միւսն արևմտեան կողմից։ Բայց այժմ տեղ տեղ քանդուած և թաձուած են պարսպի պատերն և դռներից անգամ։ Պարսպի հաստութեան չափն է մօտ 2 մետր. որ հիւսուած է անտաշ քարով և կրացեխով։ Ջուր չկայ բերդումս, բայց ուրեք ուրեք երևում են անձրևի քանդած տեղերում մեծ մեծ և հաստ հաստ խեցեղէն խողովակներ. այս երևոյթն նշան է, որ ջուր բերուած է բերդս Շաղախ գիւղի և ուխտատեղու մօտից։ Հետզհետէ գտնում են բերդիցս մեծ-մեծ կարասներ, անօթներ և ուրիշ գործիքներ, և քարուկիր շինուած հորեր։

ՎՆԷՍԱՅ ՂԱԼԱ (ՅՈՎՀԱՆՆԷՍԻ ԲԵՐԴ). (11)

Հիմնուած է Հիւքիւրաթաղից վերև եղած մի բոլորշի բարձրացած սարի գագաթին վերայ 1) (500 ոտք) Անդնդախոր ձորեր են ամրոցիս արևմտեան, հիւսիսային, արևելեան և հարաւային կողմերն. միայն մի սեռով կցուած է հոմանուն Վանէսայ սարին։ Ամրոցս ունի քարուկիր շրջապարիսպ, որ բոլորուած է գագթի դիրքի ձևով, երկու բարձր և ամուր բուրգ և մի դուռն։ Բայց տեղ տեղ քանդուած են պատերն և դուռնն, կանգուն մնում են միայն բուրգերն։ Պարսպի ամենաբարձր մասն երկու աշտարակների կողմն է։ Հարթ և հաւասար է ամրոցիս մակերևոյթն, որ համարեա՛ թէ հարիւր քառակուսի մետր է և ունի ուշագրաւ տեսարան և վեհ դիրք։ Ամրոցիս յատակն լի է բնակարանների քարուկիր բակերով. իսկ վերնամասում շինուած է իբրև միջնաբերդ մի փոքրիկ դղեակ, որի մէջ է քարուկիր շինուած մի ընդարձակ ջրաւազան, որի մէջ տակաւին կայ ջուր, բայց անմաքուր։ Աւանդաբար ասում են, որ սորա ջուրն խողովակներով բերուած է եղել բերդիս հարաւային կողմում եղած աղբիւրների ջրերից, որք կան ճանապարհի վերայ։
–––––––––––––––––––––
1) Բերդասարս ճիւղաւորուած է Դիզափայտ լեռնաշղթայից և ձգուած հարաւային արևմուտքից դէպի արևելք և վերջացած դաշտաբերանում։ Բերդս կոչուում է Աւան-Իւզբաշու բերդ։


ԴՈՂ ԲԵՐԴ (4892 բարձ.) (12).

Բերդասարս, որ բոլորովին առանձնացած է իւր շրջապատից, հսկայաբար արձանացած է Թաղլար, Դող, Մոխրենիս և Տումի գիւղօրէից մէջ։ Վիմահերձ, ապառաժ և բարձր քերծեր են բերդիս հիւսիսային, արևմտեան և հարաւային կողմերն, իսկ անտառապատ և քարակոյտ արևելեան կողմն։ Գագաթի բաց տեղն պարսպուած է վերևից վիմահերձից վիմահերձ, իսկ վարից ձորուած է ահագին խրամ. վերջապէս ունի խիստ նշանաւոր, բայց անբացատրելի ամրութիւն։ Գագաթի վերայ եղած է հարիւրքառասնի չափ բնակարան, որոց պատերն այժմ դեռ մնում են կիսաւեր։
Բնակարաններիս վերի կողմում որևմտեան վիմահերձի գլխին է անտաշ քարով շինուած եկեղեցիս, որ քարուկիր է և ամբողջապէս կանգուն, սակայն բաւականին հնաշէն։ Եկեղեցիս ունի երկու դուռն արևմտեան և հարաւային կողմերից, երկու լուսամուտ արևմտեան և արևելեան կողմերից և 9 մետր 3 սանթիմ երկարութիւն և 6 մետր լայնութիւն։ Մի փոքր տեղ վնասուած է հիւսիսային կողմից։ Տաճարումս կան սպիտակ շերտաքարից շինուած հինգ քարեայ փոքր խաչեր, որոց վերայ քանդակուած է. «Խաչս Նազազին». «Խաչս Մրհապետին». «Խաչս Շահումին». «Խաչս ղազարայ». «Խաչս Եզուայ»։
Արտաքուստ հարաւային դրան արևելեան սեմի վերայ քանդակուած է Սուրբ Աստուածածնայ պատկերն, որ գրկած է մանկացեալ Յիսուս Քրիստոսը և մի աղերսարկու վեղարաւոր վարդապետի պատկերն, իսկ արևմտեան սեմի վերայ՝ երկու աղօթաւոր վարդապետի պատկերներն և մի խաչ։ Ափսո՜ս, որ թուական չունի եկեղեցիս. սակայն բաւական հին են թէ տաճարիս շինութիւնն և թէ խաչերի ձևերն և տառերն։
Եկեղեցուս 1) արևելեան կողմում մի քանի քայլ հեռի կայ մի վարդապետի գերեզման, որի տապանաքարի վերայ փորուած է երկգլխի, օձաձև գաւազան և մի ձեռաց թաթ. որ բռնած է գաւազանը, և այս արձանագրութիւնն, «թվին ՉԶ. (1257) այս է տապան Մովսէս վարդապետին ...........»։
–––––––––––––––––––––
1) Սպիտակ են եկեղեցուս քարերն և բոլորովին նման Յակովբայ տաճարի քարին, երևի թէ քարերս բերուած են Կաւաքայ սարի հանքից։

Օրն տարաժամեայ լինելու պատճառաւ հազիւ կարողացանք կարդալ այսչափ, մնացեալը չ՛ժամանեցինք ընթեռնուլ։
Կեօլեր. Եկեղեցուս հարաւային կողմում կայ չորս կալաչափ մեծութեամբ մի լճակ, որ միշտ լի է անձրևաջրով և ձիւնաջրով։ Թուի թէ պատերազմների ժամանակ պաշարեալներն կառավարուած են ջրովս։

ԴԻԶԱՓԱՅՏԻ ԲԵՐԴ (5994)

Բերդասարս իբրև լեռնաբազուկ Դիզափայտի արևմտեան կողմից կախուած է Տումի գիւղի վերայ և առանձնացած ամեն կողմերից։ Պարսպուած է սարիս հարաւային և արևելեան կողմերն և կասկածաւոր նեղուցներն ու կիրճերն, ուր եղած են։ Մուտքն արևմտեան կողմիցն է և պարիսպն չունի բուրգեր։ Պարսպիս ներսում կան բնակութեանց բակեր, թէ և հարթ չէ բերդիս անտառապատ մակերևոյթն։ Ջուր չկայ և այս ամրոցում, վասն որոյ շինուած են յատկապէս հարաւային կողմում հորեր և ամաններով ջուր բերած բերդիս սրևմտեան ստորոտում եղած Թաղալ անուն պատուական աղբիւրիցն։ Հարկ է յայտնել որ բերդս չունի Դողայ բերդի բոլորովին ապահով ամրութիւնը։ Ամրոցիցս շատ հեռի չէ Դիզափայտի հին վանքի տեղն, ուր շինած են այ-մ մի մատուռ (13)։ Ամրոցիս հիւսիսային կողմում քերծի գլխին՝ ծառերի տակ կայ մի աւերակ մատուռ Օխտը-դռնէ-խութ անուն, որ տարբեր է և այլ նախորդ յիշուածից։


ԺԲ. ՎԱՐԱՆԴԱՅ ԳԱՒԱՌ.

Գաւառիս սահմաններն են Ղուրու-չայ և Գարգար գետակներն, դաշտաբերանն, Քիրս և Դիզափայտ լեռնաշղթաների գագաթնագիծն։ Ինչպէս Դիզակ, նոյնպէս և Վարանդայ գաւառիս ջուրն պակաս է. սակայն հարուստ է հացով և հայ բնակիչներով։
Ա. ԹԱՂԼԱՐ ԱՒԱՆ. Հիմնուած է այն սարի հարաւահայեաց լանջի վերայ, որ իբր լեռնաբազուկ սկսուած է Փոքր-Քիրս սարից և երկարած մինչև Դրախտիկ։ Բնակիչք տեղափոխուած են այստեղ Հին-Թաղլարից, հողն արքունի, լեռնային, ամենամեծ մասամբ աւազուտ, խիստ սակաւ և նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն՝ ցորեն, գարի, կորեկ, գարնանի, հաճար, գարնագարի, սորեկ, կտաւհատ, բողկ, գազար, սոխ, սխտոր, լուբիա, բակլա, խաշխաշ, թութ, տանձ, խնձոր, գինձ (համեմ), կուտեմ, անանուխ, թարխուն, սուսամբար, և այլն։ Օդն, կլիման և ջուրն պատուական, տեսարանն գեղեցիկ, երկար կեանք 100. եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, թաղակապ երկու կամարների վերայ առանց միջ նասիւների. երկարութիւնն 19 մետր. 45 սանթիմ։ Եկեղեցին շինուած է աւանիս հասարակութեան ծախքով. երկու նոր լուսամուտներ բացուած են հարաւային կողմից։ «Այս է լուսամուտներս յիշատակ է որդոց Շահնազար պապալեանցին 1892»։ Քահանայ չորս։ Ծուխ 450. արակ. 1400, իգ. 1070։
Եկեղեցումս կայ մի ձեռագիր աւետարան միջակ դիրքով, գրուած մագաղաթի վերայ, պատկերազարդ, բայց անճաշակ և անարուեստ։ Յիշատակարանից։
«Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի յերկիրս Որոտեան ի գիւղս, որ կոչի Լոր. ընդ հովանեաւ սուրբ Գէորգեայ զորավարի ի հայրապետութեան սուրբ Էջմիածնի և փոխանորդ սուրբ լուսաւորչին Հայոց տեառն Յակովբ սրբազան Կաթուղիկոսի, և մերոյ Ստաթէի սուրբ աթոռոյս Յովհաննէս քաջ րաբունապետի և Նետողաց Տաճկաց Շահ Սէլիմանի ի թուաբերութեանս Հայոց ՌՃԻԲ. ամի։ Գրեցաւ Աստուածախօս սուրբ տառս սուտանուն Արիստակէս սարկաւագի…։ Արդ ստացող սուրբ աւետարանիս… բարեմիտ քահանայն տէր Վրդանէս, որ է սա երկրէն Կաքաւաբերդու ի գեղջէն Մահրաւու…»։ Յետոյ գրուած է. «Յիշեսջիք վերստին ստացող… աւետարանս Թաղլարեցի Պազունց Պօղոսի որդի.. պարոն Աբրահամն. տեսեալ այլազգաց ձեռն, հալա արդեանց իւրոց ետ և էառ և ետ ի դուռն Տեղու (մեծ-գիւղ Մեծ-Սիւնիքում) սուրբ Գէորգ եկեղեցուն իւր և ծնողաց…»։ Հուսկ հետոյ գրած է վերջին ստացող և եկեղեցուս նուիրողն. «Յիշատակ է զսուրբ աւետարանս և ետու սրբոյն Ամենափրկչի եկեղեցւոյն՝ ծնողացն իմոց Պօղոսին Բաղդասարեան Թաղլարեցի, և մօրն իմոյ Խաթունին, աբրահամ Պօղոսեան»։
Սուրբ Սահակեան տղայոց միդասեան ուսումնարան. ուր կայ 50 աշակերտ. թոշակատու 38, ձրիավարժ՝ 15, տարեկան ռոճիկ վարժապետաց 315 րուբլի։
Մար-Խաթուն (Մայր-Խաթուն) 4199 ոտք բարձ.
Հին գիւղատեղի, հանգստարան և մատուռ, որք գտնուում են Շեխեր գիւի հարաւային կողմի բարձրութեան վերայ։ Մատրանս շինութեան թուականն է. «Թվ. ՌԾԲ.»։
Ծծախաչ (Շմանէք).
Երկու ահագին քարայրներ են, որք կան Թաղլարից վար, Ղուրու-չայի ձախ եզերքին մօտ Ծծախաչ անուն։ Վարի քարայրից կաթկաթում է ջուր։
Իշխանի գիւղատեղի (Ըշխնեցէք).
Գտնուում է Թաղլարի հարաւային հանդէպ, նոյն Ղուրու չայ գետակի աջ կողմի լանջի վերայ, ուր կայ նաև հանգստարան։
Իգակուց կամ Հայկազն գիւղատեղի.
Այս անուն աւերակ գիւղ, հանգստարան և մատուռ կայ բուն Ղուրու չայ գետակի (միջի վտակի) ձախ կողմի լանջի վերայ, Տումի գիւղի արևմտեան կողմում։ Սակայ այժմ այս տեղն պատկանում է Տումու հողերին։
Հանգած-եղցէ (եկեղեցի).
Թաղլարի արևմտեան կողմում ոչ այնքան հեռի կայ գիւղատեղի, հանգստարան և աւերակ եկեղեցի։
Բ. ԱԶՈԽ գիւղ. Հիմնուած է նոյն սարի հարաւ-արևելեան ստորոտում, մի ձորի հովտում. բնակիչք ամենամեծ մասամբ գաղթած են Ղարադաղից, իսկ մնացեալք բնիկ. հողն բէկական, սակաւ, բայց միջակ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն, օդն և կլիման ամրան տօթագին, ջուրն պատուական, երկար կեանք 75–80. եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 14 մետր 70 սանթիմ. լայնութիւնն 8 մետր 17 սանթիմ, քահանայ մի։ Եկեղեցումս կայ մի ձեռագիր աւետարան միջակ դիրքով, առանց պատկերի, գրուած մանր գրերով թղթի վերայ, ոչ այնքան գեղեցիկ. չունի յիշատակարան, միայն յայտնի է որ գրած է Սարգիս անուն ծերացեալ ոմն քահանայ։ Ծուխ 140. ար. 427. իգ. 380։

ՈՐՎԱՆ ՔԱՐԱՅՐ

Գիւղիս արևելեան կողմում, ձորակի ձախ կողմի բարձրութեան վերայ կայ մի խիստ խոր, խաւարամած և միանգամայն ահարկու քարայր, որի մէջ կայ մի կնոջ արձան, որ գրկած է մի մանուկ։ Արձանս կոփուած է քարից, կնոջ զգեստի տարազն և գլխի շինութեան ձևն ներկայացնում են Արցախի կանանց հագուստների և փաթաթոցներով շինած գլուխների տիպը։ Երկիւղալի է առանց զէնքի և լուսի միայնակ ներս մտնելն. հարկ է զգուշանալ։
Գ. ՆՈՐ-ԴՐԱԽՏԻԿ գիւղ 1). Հիմնուած է նոյն սարի ծայրում. մի արևելահայեաց լանջի վերայ, դիրքն վեհապանծ, տեսարանն զմայլելի. բնակիչք բնիկ, տեղական բերքերն նոյն, հողն բէկական, անջրդի և կարի սակաւ արդիւնաւէտ. գերազանց օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 60–65 տարի 2). եկեղեցին սուրբ Գրիգոր Նարեկացի. քարուկիր, շինուած ՌՂԴ. թուին Հայոց մի բարձրահայեաց բլրի վերայ, որի հարթակն լի է ծերունի ծառերով և հանգիստներով. քահանայ մի։ Ծուխ 47, ար. 136, իգ. 116։
–––––––––––––––––––––
1) ՀինԴրախտիկն իւր քարուկիր եկեղեցիով մնում է նորից վար՝ կալերի մէջ։
2) Զարմանալու է ընթրցողն օդի, կլիմայի և ջրի գերազանց լինելը համեմատելով բնակչաց կեանքի կարճութեան հետ, պատճարն այն է, որ սոցա հունձն և կալերն ընկած են Պիան գաւառի դաշտի վերայ ամրան տօթակէզ միջոցին գործում են դաշտումս։

Կախան. ՀինԴրախտիկից հիւսիս մի բարձր բլրի գագաթին վերայ կայ մի ուխտատեղի Կախան անուն։ Երևում է որ աւերակ է այս մի հին, փոքր վանուց, որ զարդարուած է զառամեալ ծառոց փառաւոր հովանիներով, որոց՝ ոչ ոք չէ համարձակում կացին զարկել։
Դ. ՇԵԽԵՐ շէն. Հիմնուած է նոյն սարի հիւսիսային կողմում, դիրքն հիւսիսահայեաց. բնակիչք տեղափոխուած են Թաղլարից և Աւետարանոց աւանից, հողն բէկական և արդիւնաւոր, տեղական բերքերն նոյն, սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80. եկեղեցի սուրբ Վարդան, քարուկիր և փոքր. քահանան գալիս է նոր-Դրախտիկից։
Ծուպ 65 (բէկեր են 42 ծուխն), ար. 240, իգ. 114։
Ե, ՆԵՐՔԻՆ-ԹԱՂԱՎԱՐԴ. Հիմնուած է նոյն սարի հիւսիսային կողմում, Քեօնդալան գետակի աջ կողմի բարձրութեան վերայ, գիւղի դիրքն արևելահայեաց լանջ. բնակիչք բնիկ. հողն բէկական, անջրդի, բարեբեր, տեղական բերքերն նոյն (կայ այգի և թթենի), օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 100. եկեղեցին Սուրբ Աստուածածին, կառուցեալ երկու կամարների վերայ, երկարութիւնն 17 մետր 70 սանթիմ, լայնութիւնն 9 մետր։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Շինեցաւ եկեղեցիս յանուն Սրբոյ Աստուածածնին արդեամբ և ծախիւք ազնիւ Բէրամ աղայի արդւոյ պօլկովնիկ Մէլիք Ջիւմշիտեան Շահնազարեանց ի յիշատակ կենդանեաց և համայն ննջեցելոց իւրեանց ի Քրիստոս 1840 թվ. ՌՄԺԷ. 1)» Քահանայ երեք։ Ծուխ 170. ար. 590. իգ. 550։
Այստեղ կայ Սուրբ Մեսրոպեան տղայոց միդասեան ուսումնարան. աշակերտ 40, թոշակատու 33, ձրիավարժ 7. ուսուցչաց միամեայ ռոճիկ 300 րուբ.։
Հին-Ներքին-Թաղավարդ, որ նորից 1/7 մղոն ներքև է։ Վնասուած եկեղեցին, որ կառուցեալ է երեք կամարների վերայ. դրան գլխին մի քարի վերայ. «Ես անարժան Գրիգորս շինեցի Թաղվարդու եկեղեցին առաջնորդութիւն Տաւութին որդին, Նոր Պապասին Ամիրպեկին, այնպէս սէրուն էր, որ գիշերն քուն չկէ»։
–––––––––––––––––––––
1) Սխալ է ՌՄԺԷ. թիւն, քանզի Փրկչական 1840 թուականն հաւասար է Հայոց ՌՄՁԹ.–ին։

Բրդահոնջին (Բերդաունչին) եղցի
Քեօնդալանի աջ կողմում, Շեխեր տանող ճանապարհի գլխին բարձր սարահարթի վերայ կայ մի հին եկեղեցի, որի դուռն աւերուած է և շինութիւնն տեղ տեղ խախտուած։ Հիւսիսային որմի մէջ խաչքարի վերայ. «Խաչս Շահումին»։ Եկեղեցուս արևմտեան կողմում, քարընկէց հեռաւորութեան վերայ կայ քարուկիր հին շինութիւն, որ նման է սենեակնների։ Մեզ թուում է թէ վանք եղած է այս. քանզի եթէ եկեղեցի եղած լինէր, անշուշտ կունենար գիւղատեղու աւերակ և հանգստարան. բայց չունի ո՛չ այս և ո՛չ այն։
Զ. ՎԵՐԻՆ-ԹԱՂԱԱՐԴ. Հիմնուած է միևնոյն սարի հիւսիսային կողմում, նոյն ուղղութեամբ փոքր ինչ հեռի դէպի արևմուտք. գիւղի դիրքն արևելահայեաց. բնակիչք տեղափոխուած են Մեծ-Սիւնեաց Խնձորեսկ, Տեղ և Տաթև գիւղերից. հողն բէկական, անջրդի, պակաս, սակայն հացատու, նշանաւոր է ցորենն և գարին, պատուական օդն, կլիման և ջուրն և դուրալի տեսարանն. երկար կեանք 105. եկեղեցին նորաշէն ժողովրդեան ծախքով, քարուկիր և տակաւին առանց օծուելու, երկարութիւնն 18 մետր 35 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 65 սանթիմ, քահանայ մի։ Ծուխ 137. ար. 497. իգ, 398։

ՋՈՒԽՏ-ՊՌԸՒԱԾԱՌ (Զոյգ պառաւածառ).

Գիւղիս հարաւային կողմում, միևնոյն լեռնաբազկի վերայ (որ ձգուած է Փոքր-Քիրս 1 սարից մինչև Դրախտիկ) բարձրացած է ձուաձև մի բլրակ, որի վերայ ցաղ ժամանակից շինուած է մի վանք անտաշ քարով։ Շինութիւնս ունի նեղ և երկար ձև, որ կիսաւեր է արդէն, քանզի բաղկացած է վանքից և գաւթից։ Փոքր վանքիս խորանի մէջ մի խաչ քարի վերայ. Սուրբ Յովհաննէս. Սուրբ Ովհաննէս.....»։
–––––––––––––––––––––
1) Մեծ-Քիրսն ունի 7340 ոտ. Փոքր-Քիրսն՝ 4009։

Այլ քարի վերայ. «Յիսուս Քրիստոս Աստուած. Ուսէփ էրեց»։ Այլ քարի վերայ ևս. «Հոգևոր հարք և եղբարք. զՍողոմոն երայց (երէց). կանգնող խաչիս յաղաւթս յիշեսջիք, աղաչեմ ամէն»։ Կրկին այլ խաչքարի վերայ. «Յիսուս Քրիստոս, Հայոց թվ. ՈՀԷ. ես Ալի որդի Զենովբին եկի ՛ի Պարսից, շինեցի զսուրբ եկեղեցիս Աստուծոյ, փրկութիւն հոգոյ իմոյ, որք երկրպագէք, զիս յաղաւթս յիշեսջիք և Աստուած զձեզ յիշեսցէ»։ Այլ ջարդուած քարի վերայ խոնչայի մի երեսին. «Սուրբ Պաւղոս. յամս աստուածապատիւ և հոգևոր տեառն Յովհաննիսի Ամարասա եպիսկոպոսին և պետութեան տեառն Գագիկա 1) Աղուանից իշխանաց իշխանի ես հայր Կիրակոս առաջնորդ սուրբ ուխտիս, եղբաւրորդի Կոկոնա». Խոնչայի միւս կէս երեսին վերայ. «Սուրբ Պետրոս. կանգնեցի զխաչս ՛ի փրկութիւն հոգո իմո և ծնողաց իմոց. Արդ որք երկրպագէք սուրբ նշանիս, զիս յաղաւթս յիշեցէք և Աստուած զձեզ յիշեսցէ. ՆԽԶ. էր»։ Բայց թէ ի՞նչ եկած վանքիս անունն՝ Ս. Յովհաննէ՞ս, Պօղոս Պետրոս՝ չգիտենք։
–––––––––––––––––––––
1) Գագիկ իշխանաց իշխանս է, երևի թէ, որ թագաւոր է անուանում սորա թոռն Ոսկին դուստրն Աբու-Մուսէի, որպէս տեսանք կարմիր-եկեղեցու արձանագրութեանց մէջ։

Հարկ է յայտնել, որ բարեպաշտ գիւղական ոմն դուրս թափած է աւերակիս փլուածքը և մաքրած գաւիթը և փոքր տաճարի յատակը, որպէս զի նորոգէ ի հիմանէ։ Ուխտատեղի է աւերակս, որն ժամանակաւ ունեցած է շրջապարիսպ, որի հետքերն երևում են ակներև։ Այժմ գրեթէ բլուրս ծածկուած է մեծ մեծ ծառերով։ Բլրիս բարձր. մօտ 3600 ոտք։
Ջոխտակի եղցի
Միմեանց կից շինուած են երկու եկեղեցիներ, որք նոյնպէս կիսաւեր են։ Հազիւ թէ քարընկէց հեռի են երկու աւերակ եկեղեցիներս վանքի աւերակիցն։ Մենք կարծում ենք թէ այս երկու կիսաւեր շինութիւններն ւս վանք եղած լինին. քանզի ո՛չ մօտ գիւղատեղի կայ և ո՛չ հանգստարան։
Գեօգ ուխտատեղի
Մի մատրան աւերակ է, որ գտնուում է Վերի և Ներքի Թաղավարդների միջև։ Մատրանս շուրջն հանգստարան է։ Ուխտի օրն է ամեն Համբարձման տօնն։
Ի. ՄՈՇ-ԽՄՀԱՏ գիւղ. Հիմնուած է Վերին-Թաղվարդի արևմտեան կողմում մի խոր ձորի աջ լանջի վերայ, որի հիւսիսային կողմի ձորով հոսում է Քեօնդալանի օժանդակն։ Բնակիչք բնիկ. հողն բէկական և միջակ արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն (չկայ այգի և թթենի) պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր. քահանան գալիս է Ղևոնդեանց անապատիցն։ Ծուխ 50, ար. 155, իգ. 120։

ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ԱՆԱՊԱՏ (3220 ոտք).

Հիմնուած է մի բարձր սարի գագաթին վերայ, որ ձուաձև արձանացած է Աւետարանոց աւանի, Սարգսաշէնի, Վերին-Թաղավարդի և Մոշ-Խմհատի կեդրոնում։ Փոքր մատուռ է անապատս՝ կառուցեալ անտաշ քարով յանուն Ղևոնդեանց առանց կամարի։ Արևմտեան կողմին կից է մի գաւիթ, նոյնպէս նեղ դիրքով, որպիսին էր Ջոխտ-Պռըւածառի աւերակ անապատն։ Գաւիթ և անապատ միասին չափելով երկարութիւն 13 մետր 40 սանթիմ, լայնութիւն 5 մետր 10 սանթիմ։ Անապատիս դրան հիւսիային սեմին վերայ. «Թվ. ՌԷՃ.» (թիւ Փրկչ.)։ Գաւթի դրան նոյն կողմի սեմի վերայ.
«ՌՄԻԷ. –ին, յիշատակ է գաւիթս. Զաքարիա, Յովսէփ և Մելքոն վարդապետացն»։
Անապատումս կան հետևեալ մասունքներն.
1) Մասն Թադէոսի առաքելոյն  մի արծաթեայ փոքրիկ և տափակ խաչում, որ ունի սոյն արձանագրութիւնը. «Յիշատակ է. մասունքս է Թադէոս առաքել, որ եդ Մուսաէլ»։
2) Մասն Յովհաննու Մկրտչի զետեղուած մի արծաթեայ փոքր խաչում, որի վերայ քանդակուած է. «Յիշատակ է սուրբ խաչս, մասունք Յովհաննու Կարայբետին, Չախմախսազ––Պետրոսի որդի Արզըմանին և իւր կողակից Անուն ՌՄԿԶ.»։
3) Մի արծաթեայ մեծ խաչում. «Սուրբ Յովհաննէս Մկրտչի մասունքն է այս»։
4) Մի արծաթեայ միջակ խաչ.
«Սուրբ նշանս յիշատակ է սուրբ Ղևոնդիա անապատին Յարութիւն հապեղին (աբեղային) թվ. ՌՄԼԹ.»։
5) Մասունք Ղևոնդեանց մի արծաթ միջակ խաչում. «ընծայեցաւ սուրբ խաչս Ղևոնդեայ հայրապետին Մարքարիտ Մէլիք Ջիւմշիւդեանց 1876 ամի»։
Արտաքուստ վանուցս հարաւային կողմում ամփոփուած են մի քանի վարդապետաց մարմիններն, որոց մէջ է և հետևեալն.
«Աստանօր հանգչի մարմին Յակվբայ սուրբ վարդապետի որդւոյ Թովմասայ Աւան Լալաեան յազգէն Իւղբզեանց յաւետարանոց գեղջէն, Վարանդայ սրբակրօն ճգնաւորական արար իւր կենաց զբարւոք վախճան 33 ամաց 1845 Նոյեմ. 25-ին»։
Պարսպուած է անապատիս շուրջն, արևմտեան և հարաւային կողմում, պասպի ներսում շինուած են մի քանի սենեակներ, որք կիսաւեր են այժմ մեծ մասամբ։ Անապատս ունի վարելահեղ, անտառ, պարտէզ, ընկուզ, տանձ, խնձոր, շագանակ, զկեռ և սալոր։ Ապաստան է մի քահանայի։
Ը. ՍԱՐԳՍԱՇԷՆ ԳԻՒՂ. հիմնարկուած է Քեօնդալան գետակի աջ կողմում. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, բայց բազմարդիւն. տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանք 80, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, սակայն անշուք. քահանայ մի։ Ծուխ 90, ար. 325, իգ. 254։
Թ. ՂԱՐԱ-ԲՈՒԼԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է Քեօնդալան գետակի ձորի ձախ կողմում, Սև աղբիւր (Ղարա-բուլաղ) յորդառատ աղբիւրի մօտ. բնակիչք բնիկ, հողն բէկական, տեղական բերքերն նոյն (գոյ թթենի), օդն, կլիման ծանր ամրան, ջուրն ո՛չ գովելի. երկար կեանք 85–80. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, բայց վտանգուած. քահանայ երկու։ Ծուխ 35. ար. 162. իգ. 135.

ՂԱՐԱԼԻ ԱՒԵՐԱԿ

Այստեղ կայ գիւղատեղի, հանգստարան և եկեղեցու աւերակ։
Ժ. ԱԼԱՄԱՆՑ ԳՈՄԵՐ. Շինուած է նոյն ջրաձորի վերայ. բնակիչք բնիկ, հողն բէկական և բարեբեր. նոյն տեղական բերքերն, օդն, կլիման և այլն. եկեղեցին Ղևոնդեանց անապատն և քահանան նորա վանահայր քահանան։ Գիւղումս ծնուած է բանաստեղծ Պետրոս Մատաթեանցն, վասնորոյ կոչուում է և Մատաթ-քեանդ։ Ծուխ 35. ար. 115. իգ. 92։
ԺԱ. ՋԱՂԱՑՆԵՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Աւետարանոցից փոքր ինչ վար. բնակիչք հատուած Աւետարանոց աւանից. հղն արքունի, տեղական բերքերն նոյն (կայ և այգի), սննդարար օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, նորաշէն, քարուկիր. քահանան գալիս է Աւետարանոցից։ Ծուխ 65. ար. 248. իգ. 181։
ԺԲ. ԱՒԵՏԱՐԱՆՈՑ ԱՒԱՆ. Հիմնուած է միևնոյն Քեօնդալան ջրաձորի ձախ ափի բարձրութեան վերայ, դիրքն արևելահայեաց. բնակիչք բնիկ, հողն մէլիքական 1), բայց այժմ արքունի, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Աստուածածին, հոյակապ կառուցեալ չորս սիւների վերայ. ունի մի փոքր կաթուղիկէ. երկարութիւն 27 մետր 35 սանթիմ, լայնութիւն 15 մետր 30 սանթիմ։ Դրան ճակատակալ քարի վերայ. «Թվ. ՌՃ.»։ Քահանայ երկու։ Ծուխ 257, ար. 936, իգ. 804։
–––––––––––––––––––––
1) 25 ծուխ մելիքազուն բէկեր կան, որոց հողերն սեփականութիւն է պապենական։ իսկ բնակչաց մեծ մասն տեղափոխուած է Սոթից և Մազրայից։

Եկեղեցումս կան հետևեալ գրչագիրներն և մասունքներն։
Ա. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, պատկերազարդ, որ գրուած է Աւետարանոց աւանումս ՌՃԻ.թուին, բայց անյայտ է գրողի անունն։
Բ. Աւետարան մագաղաթեայ, փոքրադիր, գեղեցիկ. նըրբաճաշակ են չորս աւետարանչաց պատկերներն, նախշերն, ծաղիկներն և թռչնագրերն։Յիշատակարանից. «աւարտեցաւ... աւտարանս ձեռամբ բազմամեղ Գրիգոր անուամբ երիցու ի թուականութեանս Հայոց ռճեը. երորդի ի մարտ ամսոյ ի…… և ծաղկեցի երբն երբն գունովք և ոսկեզօծ որակօք..... եղև աւարտ սուրբ աւետարանիս ի յերկիրս Գանջայ ի գիւղս, որ կոչի Քարահատ ընդ հովանեաւ սուրբ աստուածածնիս ի ժամանակս Շահ Ապասին փոքոյ և ի կաթուղիկոսութեան հայոցս Աղուանից տեառն տէր Պետրոսի մաքրասուն և սուրբ հայրապետի և կրկին լուսաւորչի, որ և խնամօքն Աստուծոյ..... լուսաւորեաց զխաւարեալ տունս Աղուանից և պայծառացոյց զեկեղեցիս կարգօք.... և մերում եպիսկոպոսութեան բազմահանճար, պատուական քաւչապետի տեառն տէր Անտօնի վերադիտողի սուրբ աթոռոյն կաթուղիկէի վանիցն.....»։
Յետոյ գրուած է այլ գրիչ աւետարանիս սկզբումն. «Սուրբ աւետարան սրբագիր և ոսկեզօծ վախմ և յիշատակ է Աբրահամ պարոն-Տէրին, որ տվան Մէլիք Պաղուն կուսակրօն դստերացն Հռուբսիմին և Դաւլաթին և Շահանդուխտին ձեռքն ի վայելումն.... գրեցաւ մատամբ տէր Եղիազարին մայիսի ԻԵ. օրն թվ. ՌՃՁԶ. էր.....»։
1) Մասն կենաց փայտիցն զետեղուած է մի քառաթև, ածաթ խաչում։
2) Մասն առաջին լուսաւորչացն Թադէոսի և Բարդուղիմէոսի։
3) Մասն Պանդալիոնի բժշկին։
Մելիք-Շահնազարեանների ապարանի դրան ճակատին
«Այս ամարաթս Մէլիք-Շահնազարի (Գ-ի) որդի Սէյին բէկին, որ է այս շինութիւնս, որ շինել տուած շէնքն է թ. ՌՄԼԵ.»։

ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ.

Հիմնուած է հիւսիսից դէպի հարաւ թեքուած մի բարձրաւանդակի վերայ, որ կից է աւանիս հարաւային կողմին։ Բարձրաւանդակին վերի ծայրն հասած է մինչև բերդի վերի ծայրն։ Անապատս շինուած է անտաշ քարով երկու կամարի վերայ, որի երկարութիւնն է 11 մետր. և լայնութիւնն 9, (խիստ անմաքուր է)։ Վէմ քարի վերայ քանդակուած է. «Թվ. ՌԿԵ. ես Աթաս Հխմսգչի (՞) կանգնեցի խաչս ի հայր իմ (հայրենի) վիճակին»։ Դրան ճակատակալ քարին վերայ.
«Եկեղեցիս թվ. ՌԿԵ. (շինեցաւ)»։
«Թվական ՌՃԻԵ. Շահնազարին և վարդապետին Գրիգորի, յիշատակ է դուռս կոյս Խոսրովին և ծնողացն»։
Անապատս ունի և գաւիթ, որ շինուած է նոյն ոճով, երկարութիւնն 5 մետր 75 սանթիմ, լայնութիւն 8 մետր 90 սանթիմ (հարաւից հիւսիս)։ Ինչպէս անապատս եղած է յատուկ կուսանոց, նոյնպէս գաւիթս եղած է յատկապէս դամբարան Մէլիք Շահնազարեանի իշխանական ցեղին։ Գաւթումս ամփոփուած են Մանուէլ վարդապետի, Մէլիք-Միրզայի, Մէլիք-Յիւսէյինի, Մէլիք-Յովսէփի և սոցա տիկնանց մարմիններն։
Ամուր պտերով պարսպուած է եղել անապատիս շուրջն՝ համեմատ տեղի դիրքին, քանզի հարաւային կողմն քերծ է։ Պարսպի ներսում եղել են շատ սենեակներէ մաիաբան կուսանաց համար։ Բայց այժմ տեղ տեղ աւերուած են պարսպի պատերն և սենեակների ամենամեծ մասն։
Աւետարանոցս իբրև մէլիքանիստ աւան և գաւառագլուխ, ունեցած է ամուր պարիսպ, որով շրջապատուած է եղել ամբողջ աւանս։ Պարսպիցն այժմ կանգուն մնում է միայն լեռնակողմինն, որ բրգաշատ է և ձգուած է Կուսանաց անապատիցն մինչև սարի գլուխ, պատած հիւսիսային և արևելեան կողմերով և միացած անապատի հարաւային ժայռին. Սակայն այժմ հիւսիսային և արևելեան կողմերի պարիսպներն քանդուած են տեղ տեղ։ Պարիսպս շինող որմահիւս վարպետի գերեզմանն գտնուում է աւանիս միջում պարոն Առստամի (մականուանեալ Ումախան) պարտիզումն։ Տապանաքարի հարաւային երեսին. «Անուան Մէլիք Շահնազարին (Գ-ին), որ է որդի Մէլիք Սէյինի. այն ժամանակն որ Կուրջին եկաւ (Վրացի զօրք) թուին ՌՃՂԹ. էր, որ ղալաս (Աւետարանոցի բերդը) շինեցի, ով որ կարդա, մէկ բերան Աստուած ողորմի ասի. ամէն»։ Միւս երեսին. «Այս է տապան Գաբրիէլի որդի Դաւթին թ. ՌՄԽԸ»։

ՄԷԼԻՔԱԿԱՆ ԱՊԱՐԱՆՆԵՐ.

Մէլիք-Բաղու ապարանն, որ մօտ է Կուսանաց անապատին, բաղկացած է երկու յարկից. գետնայարկում կայ երեք արցախական, քարուկիր տուն, որք մնում են ցարդ նոյնութեամբ։ Իսկ վերնայարկը քանդել տուած է ռազմագէտ գեներալ Առուստամ 1) Գիւգիեան Մատաթեանցն և շինած իւր համար բնակարան. որ աւերակ է այժմ։
–––––––––––––––––––––
1) Առուստամ եղած է Կնեազ-Մատաթովի անուն, իսկ իւր հօր ա-նունն՝ Գիւգի (Գրիգոր)։

Մէլիք-Յիւսէյին Ա-նի ապարանն գտնուում է բերդի պարսպի լեռնային մասում-արևմտեան կողմում––որ աւերակ է այժմ։
Մէլիք-Շահնազար Բ-ի ապարանն գտնուում է աւանիս հիւսիսային կողմում պարսպի ներսում։ Այժմ նստում են բնակարանումս սոյն մէլիքի յետագաներն։
Մէլիք––ժառանգների հանգստարան.
Աւանիս հին հանգստարանից մի քանի քայլ ներքև է մնացեալ Մէլիք Շահնազարեանների հանգստարանն։
«Այս է տապան Մէլիք Շահնազարին (Գ-ին)
Որ է որդի Մէլիք Յիւսէյինին,
Արցախ գաւառաց իշխանին
Վարանդու տիրապետողին,
Սա էր հայր Մէլիք Ջիւմշիտին,
Ըստ Ռուսաց պլկովնիկին,
Ազնիւ ոմն Հայոց ազգին,
Արի և քաջ զօրավարին
Խնդրեմ առնել զայս արժանին
Միոյ բերան Հայր մեղային
ՌՄԽ. թվին»։ (1792)։

«Այս է տապան Մէլիք Ջիւմշիւտին.....
(Եղծուած են կէտադրեալ բառերն) Սա էր
Թոռն մեծասեռին
Ազնիւ Մէլիք Յիւսէյինին (Բ-ին)
Խնդրեմ առնել զայս արժանին
Միոյ բերան Հայր մեղային
Թվ. ՌՄԿԱ. աբրիլի ԻԵ.» (1712)։

«Այս է տապան Մէլիք Ջհանբախչին
Իշխող Վարանդայ գաւառին
Ազնիւ որդոյ Մէլիք Շահնազարին
Վախճանեցաւ 1822»։
«Մէլիք Խուդաթ իշխող Վարանդայ
Թոռն ըստ մարմնոյ Մէլիք Ջիւմշիւտայ
Այս նորա տապան յորում մարմնով կայ,
Կենդանի հոգւով միշտ է յարակայ,
Ամաց քառասնից ել սա յաշխարհէ,
Զերծ արդ գտանի յամեն չարէ.
Զայս վեմ ետ շինել առն իւրում ի ձօն,
Ի պատիւ սորա Կին սորին զգօն,
Թվ, ՌՄՁԲ. էր»։ 1833)։
«Այս է տապան Մէլիք Յիւսէյինի որդի.. Աւաքճանին թ. ՌՄՀԲ.»։
«Այս է տապան Մէլիք Յիւսէյինի որդի Մանասան բէկին թ. ՌՄԾԶ.»։
«Այս ա տապան Մէլիք Շահնազարի որդի Մէլիք Յուսէյինին (Բ-ի) թ. ՌՄԾ. էր (1802)։
Հանգստարանիս հիւսիսային կողման մօտ, ընկուզի ծառի տակ մի հին և խաչազարդ քարի վերայ. «Այս է խաչս Թորոս այղայ թվ. ՈԶ. ար (էր)»։ Տապանաքարիս վերայ շինուած է Թորոս աղայի պատկերն, որ լարած է աղեղը և թռցնում է նետը մի եղջերուի վերայ։
Տապանաքարիցս փոքր վերև կայ մի այլ տապանաքար, որի մէջքն կլոր է և իւր աջ կողմում ունի մի թագաւորի պատկեր, խաչը ձեռին, որ հեծած է ձին և բարձրացրած խաչը, գնում է առաջ։ Բայց մի ահագին վիշապ օձ, լայն բացած իւր կզակը և ընկած է թագաւորիս ետևից։ Խաչազարդ է տապանաքարիս միւս երեսն և քանդակուած մէջքի վերայ, որ կարդացուում է խիստ դժուարութեամբ. «Ի ՈՂ. ննճեց Հա.. թգաորի Աղվց..... ես տէր Մասուն գրեցիք. այս ով որ կարդէ. Աստուած ողորմի ասէ։ Այս է հանգիստ Մուրադի Ղաթիոնա գաջի (քաջի) Ւարանդայ գավառ հմուտոյն ասպարաբետի» (սպարապետի)։ Տապանաքարիս մօտ կայ նաև մի այլ ձիու վերայ մի թագուհու պատկեր, բայց տապանաքարիս վրաց չ՛կայ արձանագրութիւն։
ԺԳ. ՍՂՆԱՂ ԳԻՒՂ. Հիմնուած է գրեթէ Աւետարանոցի արևմտեան կողմում. բնակիչք բնիկ. հողն արքունի. միջակ արդիւնաւէտ. տեղական բերքերն նոյն (չիք այգի), անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Աստուածածին, քահանայ մի։ Ծուխ 55. ար. 236. իգ. 188։
ԺԴ. ՎԵՐԻՆ-ՍԶՆԷՔ ԳԻՒՂ. (Այն լեռնաբազուկն, որ սկսուած է Քիրս մեծ սարի արևելեան կողմից, անցած Շօշու գիւղի հարաւաարևելեան կողմից և հասած Պողորխանայ սարն։ Ապա սարիցս ճիւղաւորուած է երեք լեռնագօտի, Ա-ն ուղղակի ձգուած է մինչև Վարազաբուն գիւղն. Բ-ն դէպի Կղարծի, Ղզղալա, Աշան և այլ գիւղերն. Գ-ն դէպի Սարուշէն, Մաւաս, Սխտորաշէն և Խազազի սարն). Հիմնուած է վերջին լեռնաշղթայիս հարաւային կողմում. բնակիչք գաղթած են Պարսկաստանից (Ղարադաղից), հողն բէկական և խիստ սակաւ, կլիման և ջուրն անվնաս, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Ներքին-Սզնէքից։ Ծուխ 46. ար. 175. իգ. 148։
ԺԵ. ՆԵՐՔԻՆ-ՍԶՆԷՔ ԳԻՒՂ. Հիմնուած է մօտ Վերին-Սզնէքին, հողն, բերքերն և այլն նոյն. եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանայ երեք։ Ծուխ 92. ար. 377. իգ. 350։
ԺԶ. ԽԱՉՄԱՉ ԳԻՒՂ (խաչերի մէջ եղած գիւղ, զի գիւղիս չորս կողմերում կան քարեայ խաչարձաններ). Հիմնուած նոյն լեռնաշղթայի հարաւահայեաց լանջի վերայ. բնակչաց կէս մասն բնիկ և միւս կէս մասն գաղթած Բարկիւշադից և տեղափոխուած Հին-Քեաթուկ գիւղից (այժմ աւերակ), հողն բէկական, անջրդի, բայց հացաւէտ, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման և ջուրն պատուական, երկար կեանք 90. եկեղեցին սուրբ Ստեփաննոս, կառուցեալ մի կամարի վերայ առանց սիւների, որ ունի մի փոքր կաթուղիկէ, երկարութիւնն 13 մետր 90 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 32 սանթիմ։ Դրան արևելեան սեմին վերայ. «Ես ուստա Յուսէփ և Գէիքուրգ (Գէորգ) Ըսմանայ եկեղեցիս շինեցի յիշատակ, ով որ տեսնոյ, Աստուած ողորմի ասէ»։ Իսկ դրան ճակատակալ քարի վերայ. «թվին ՌՃ.»։ Քահանայ մի։ Ծուխ 62. ար. 290. իգ. 220։
Գիւղիս քահանային մօտ կայ երկու գրչագիր սաղմոս.
Ա. Սաղմոս մագաղաթեայ, գեղեցկագիր, որ ունի իւր սկզբում. «Յառաջաբանութիւն Դաւթի Մարգարէին մեկնութեան՝ Աթանասի եպիսկոպոսի արարեալ»։
Բ. Սաղմոս, գրուած թղթի վերայ, պակասաւոր, այս է վերջից թափուած են թերթեր։
Գիւղիցս փոքր ինչ ներքև կայ մի հին գիւղատեղի և ընդարձակ հանգստարան։

ՇՕՇԿԱՅ ՎԱՆՔ (4669 ոտք)

Հիմնուած է նոյն լեռնագօտու գագաթնագծի վերայ, Խաչմաչ և Մսմնայ գիւղերի մէջ. շինուած է մի կամարի վերայ եկեղեցու ձևով։ Երևում է հիմքերից՝ որ խիստ հին եղած է վանքս. բայց ժամանակ առ ժամանակ նորոգուած է սպիտակ անտաշ քարով։ Ունի միայն մի խորան, երեք լուսամուտ և մի դուռն արևմտեան կողմից և խաչազարդ բեմ, որոց մէն մին յիշատակ եղած է առանձին առանձին մարդից։ Երկարութիւնն 9 մետր 18 սանթիմ, լայնութիւնն 6 մետր 25 սանթիմ։
ԺԷ. ՍԱՐՈՒՇԷՆ. Հիմնուած է նոյն սարի հարաւ արևմտահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 100. տեսարանն գեղեցիկ, եկեղեցին Ամենափրկիչ, քարուկիր, կառուցեալ մի կամարի վերայ, հնաշէն և նորոգուած քանիցս. երկարութիւնն 13 մետր 50 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 45 սանթիմ։ Գաւառիս բոլոր եկեղեցեաց մէջ առաջնակարգ տեղ բռնած է եկեղեցուս ներքին և արտաքին պայծառութիւնն, զարդն ու զարդարանքն։ Այս պայծառութիւնը պարտական ենք Գերազնիւ Գրիգոր աղա Այվազեանցին հոգատար խնամոցն։ Քահանայ մի։ Ծուխ 70. ար. 331. իգ. 253։
Եկեղեցումս է Սարուշէնի հռչակուած ձեռագիր աւետարանն, որի մօտ ուխտի են գալիս ոչ միայն Արցախի շատ կողմերից, այլ Բագուից, Թիփլիզից, այլ և մահմէտականք։ Աւետարանս մագաղաթեայ և մեծադիր է, որ ունի Ռստակէս, Վրդանէս և Ստեփաննոս վարդապետների պատկերները, բայց անճաշակ նկարուած.
Առաջնոյն մօտ գրուած է «ԶՌստակէս գրիչ յիշեսջիք, սիրելի եղբարք»։ Ապա վախճանուելուց յետոյ գրուած է այլ գրողից. «որ փոխեցաւ առ Քրիստոս, որ գրեց զՄատթէս և զՄարկոս (աւետարանները)։ Երկրորդին մօտ գրուած է. «ԶՎրդանէս գրիչ՛ որ գրեցի զՂուկաս և զՅովհաննէս զվիրաւրս մեղաւք յիշեսջիք ո՛վ պատուական եղբարք, զի չիք մարդ մեղաւոր քան զիս յերկրի…»։ Երրորդին մօտ գրուած է միայն իւր անունն։ Անճաշակ են պատկերներն, նախշերն և ծաղիկներն. սակայն գեղեցիկ է մագաղաթն և ամբողջապէս գրուած է գլխագրերով։ Սկզբում ունի յիշատակարանի նման մի գրութիւն, որն կարդացուում է խիստ դժուարութեամ, ուր ի միջի այլոց գրուած է.
«Բայց գրեցաւ սուրբ աւետարանս… յաբեթեանս թուականին ՈԼԱ.»։ Իսկ Մատթէոսի պատկերի տեղում գրուած է փակագրի ձևով.
«Տէր Աստուած ողորմեա՛ Յակովբայ նկարչի»։ Նոյնպէս գրուած է սկզբում. «Յամի Տեառն 1827 և ի թուականիս (Հայոց) ՌՄՀԶ. սուրբ աւետարանս, որ գերի էր ընկել Պարսից տէրութիւնն, ես Ղարաբաղու Շուշի Ղալի բնակիչ Միրզայ Օհաննէսեան  Զարկարեանցովս տեսի զսուրբ աւետարանս ի ձեռս անօրէն այլազգեաց ի քաղաք Թաւրիզ, վասն որոյ դրամս ետու և գնեցի ի արդար վաստակոց իմոց և բերեալ ՛ի աւմուրս Շուշի և յանձնեցինք այն տեղն, ուր կայր և այժմ 1833 ամի և յամսեան մայիսի 12-ին. բերաք տեղս վասն մեր ուխտադրութեանն նորոգելութեամբ աւետարանս, ահա նորոգեցինք և պայծառացուցինք ի յիշատակ մեր համայն կենդանեաց և ննջեցելոց.. Միրզայ Օհանեան»։-

Комментариев нет:

Отправить комментарий